Կիրակի, Ապրիլի 12, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայկական «Վագներ»

22/03/2023
- ԿԱՐԵՎՈՐԸ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ռուս -ուկրաինական պատերազմի արդեն կոնկրետ արդյունքներից մեկը  ռուսական «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հայտնությունն է։

«Համախմբում» շարժման աջակից, վերլուծաբան, տնտեսագետ Հրայր Կամենդատյանը Azg.am-ի համար գրել է հերթական հոդվածը, որտեղ վերլուծում է 44-օրյա պատերազմում և դրանից հետո Հայաստանի բաց թողած հնարավորությունները, որոնք կարող էին իրավիճակը փոխել մեր օգտին։

Ստորև ներկայացնում ենք Հրայր Կամենդատյանի ուշագրավ դիտարկումները՝ հոդվածում.

Եվրոպական լավագույն ռազմական հանդերձանքով, կապի միջոցներով, անհատական դաշտային ապահովության միջոցներով,  ժամանակակից հրետանիով, տանկերով զինված ուկրաինական բանակը մարտադաշտում զիջում է արկածախնդիր Պրիգոժինի սաներին, ընդ որում՝  այս միավորման մարտիկները գերազանցում են նաև ռուսական կանոնավոր բանակին և  մարտավարական հմտություններով՝  չեչեն գրոհայիններին։

Անկասկած, սա  նոր երևույթ չէ, բայց արձանագրվող իրողությունն առաջ է բերում շատ հարցեր, որոնք կապ ունեն նաև մեր երկրի վերջին պարտությունների շարքի հետ, և ճիշտ կլինի ուսումնասիրել այսպիսի ոչ ստանդարտ ռազմական փորձը։

Մարդկության ռազմական պատմության ընթացքում վարձկաններ միշտ եղել են դեռ անտիկ դարաշրջանից։ Կարելի է  որպես փայլուն օրինակ հիշել 13000 հույն վարձկանների մասնակցությունը Պարսկաստանի ներքին երկպառակություններին, որի ավարտից հետո այդ զորամասի ելքը Հայաստանի տարածքով դեպի Սև ծով նկարագրել է հույն պատմիչ և զորական Քսենոփոնը։

Վարձկանները հիմնականում արհեստավարժ նախկին զինվորականներ են, որոնց պետությունները կամ խոշոր ընկերությունները վարձում են որոշակի խնդիրների լուծման նպատակով։

Այդ  խնդիրներն են՝

  1. Որևէ օբյեկտի կամ անձանց պաշտպանություն և հսկողություն
  2. Հետախուզական տվյալների հավաքագրում և մշակում
  3. Ռազմավարական պլանավորում
  4. Լոգիստիկ ծառայություն
  5. Ռազմական բնույթի խորհրդատվություն

 Վերոնշյալ  խնդիրների լուծման ճանապարհին 20-րդ դարի երկրորդ կեսին առաջացան բազմաթիվ մասնավոր ռազմական միավորումներ, որոնց ղեկավարներ ֆրանսիացի Բոբ Դենարը կամ իռլանդացի Հոարը համարյա աստղային արկածներով լի կյանք ունեցան և շատ բան արեցին վարձկանների ինդուստրիայի վերածննդի համար։

Այսօր արդեն 3000-ի հասնող մասնավոր ռազմական կոմպանիաներն իրենց կազմում ընդգրկում են մոտ 250 հազար զինյալի և իրականացնում են մոտ 400 մլրդ ԱՄՆ դոլարի թափանցիկ պայմանագրեր։

Այսպիսի  միավորումների ծառայությունների  պահանջն անընդհատ է, քանի որ խոշոր պետությունները սառը պատերազմից հետո մղում են հիբրիդային պատերազմներ, որոնց ընթացքում պետությունները խուսափում են կանոնավոր զինվորական ուժի գործադրումից և թույլ ինտենսիվության  կամ գաղտնի օպերացիաներում նախընտրում են վարձկաններին։

Վարձկանների  ծառայություններից չեն խորշում նաև անկայուն քաղաքական միջավայրում գործող խոշոր մոնոպալիստ կորպորացիաները, որոնց հանձնարարությամբ իրականացվում են «գունավոր» հեղափոխություններ, կեղծ տեղեկատվական պատերազմ, ահաբեկչություններ, կիբերհանցագործություններ։

Առաջանում է մի բնական հարց։

Ի՞նչ կապ ունեն ՄՌԿ (մասնավոր ռազմական կոմպանիա) մեզ հետ։

Հիշելով 2020 թվականի պարտությունը՝ կարելի է պնդել, որ մեր բանակին մարտավարական հաջողության համար պակասեց առնվազն 5 կամ 10 հազարանոց մի պրոֆեսիոնալ զորախումբ, որը կարող էր բեկել պատերազմի ելքը։

Ի՞նչն էր խանգարում  այդ զորախմբի հավաքագրմանը.

  1. Իրավական կարգավիճակ. շատ երկրներում վարձկանների վերաբերյալ կան բավականին խիստ օրենսդրական նորմեր, բայց որպես օրինակ՝  պետք է դիտարկել ԱՄՆ և ՌԴ մոտեցումը։ Անհատ վարձկաններին առերևույթ դեմ լինելով հանդերձ՝ հիշատակված երկու կողմերն էլ ակտիվ օգտվում են կորպորատիվ ռազմական միավորումների ծառայություններից։

 Այսինքն՝  ՀՀ կարող էր գնալ այդպիսի քայլի՝  առանց որոշակի մտահոգության։ Արեւմտյան կեղծավորները և դրանց ծառաներն, իհարկե,  կասեն՝  ոչ, դա չէր կարելի, որովհետեւ  պատժամիջոցներ կկիրառվեին ՀՀ նկատմամբ։

Այդ սորոսական շարասյունը երևի մոռացել է, որ Ադրբեջանի կողմից կռվող վարձկանների մասին ոչ ոք ծպտուն չհանեց։ Իհարկե, պետք է նախաձեռնվեր ՀՀ կողմից կռվող վարձկանների օգտագործումը մարտի դաշտում, որը ոչ միայն չարվեց, այլեւ այդ օրերին ՀՀ միացավ ինչ -որ արգելող կոնվենցիայի։

2. Իսկ կարո՞ղ էր ՀՀ իրեն թույլ տալ 5.000 վարձկանի հավաքագրման ֆինանսավորում: Արդյո՞ք դա  թանկ հաճույք էր։

Փորձենք հաշվել։ Անցյալ տարի մասնավոր ռազմական կոմպանիաներում ներգրավված ռուս, սերբ, խորվաթ, ֆրանսիացի վարձկանների ամսական վարձը կազմել է մոտ 3.000 ԱՄՆ դոլար։ 5.000-ի դեպքում գումարը կազմելու էր մոտ 15 մլն ԱՄՆ դոլար։

Եթե  Հայաստանը  չուներ այդ գումարը, ապա հիշեցնեմ, որ պատերազմի ամբողջ ընթացքում Սփյուռքը հանգանակեց մոտ 120 մլն ԱՄՆ դոլար, այսինքն՝  այդ գումարը բավարար էր, որ Հայաստանի համար կռվող 5000  հոգանոց զորախումբն առնվազն կես տարի աշխատավարձ ստանար։

 Դե հիմա փորձենք  զուգահեռ տանել վարձկաններից հրաժարվելու և Ադրբեջանի նավթամուղը չվնասելու որոշման միջեւ։

Հասկացա՞ք:

Մի կողմ դնելով կեղծ բարեպաշտական նվնվոցները՝ կարելի է պնդել, որ հայրենիքի փրկության համար բոլոր քայլերը արդար են, իսկ դրանք չանողները և՛ մեղավոր են, և՛ պատասխանատու։

Որպես վերջաբան։

Ադրբեջանի ագրեսիվ նկրտումները չեն դադարելու, և խաղաղության ինչ-որ պայմանագիր անպատժելի Ալիևին  ետ չի պահելու անընդհատ նոր տարածքներ բռնագրավելու մտքից։

Ջերմուկի մոտ 2022 էսկալացիան պարզորոշ ցույց տվեց, որ ՀՀ բանակային միավորումների դեմ հակառակորդը նետում է հատուկ ջոկատայինների և փոքր տարածքի վրա ստեղծում թվային գերակշռություն։ Հիշատակված երկու գործոնները չեզոքացնելու համար, կարծում եմ, անհրաժեշտություն է հայկական «Վագների» ստեղծումը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Երասխի հատվածում թշնամու կրակոցից զինվոր է սպանվել

Հաջորդ գրառումը

Ճապոնիան պատրաստ է անհատույց 470 միլիոն դոլար օգնություն տրամադրել Ուկրաինային. Ֆումիո Կիշիդա

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Պահապան չունեցող պետության մեջ քանդումը դառնում է ոչ թե գործողություն, այլ վիճակ, որի մաս ինքնաբերաբար դառնում է նաև նա, ով դեմ էր դրան. Վլադիմիր Մարտիրոսյան

12/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Բանակցության ապարդյուն լինելը կարող է նշանակել, որ Թրամպը շարունակում է մնալ պատերազմի ճահճում. Հակոբ Բադալյան

12/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Իրանն այսօր գտնվում է շատ ավելի ուժեղ դիրքերում, քան մինչև պատերազմի սկսվելը. Արմեն Այվազյան

12/04/2026
Ազգային

Oկուպացիոն ադրբեջանական վարչակազմը Ստեփանակերտում քանդել է Սուրբ Հակոբ եկեղեցին. ARCTA

11/04/2026
Հաջորդ գրառումը

Ճապոնիան պատրաստ է անհատույց 470 միլիոն դոլար օգնություն տրամադրել Ուկրաինային. Ֆումիո Կիշիդա

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Հայ տղամարդը փողոցում «դուխ» բառի մասով սրան կոտրեց, դեն նետեց. Ալեն Ղևոնդյան

11/04/2026

Նկատե՞լ եք, նիկոլը սովորաբար «ուժեղ» բառը չի օգտագործում: Իրականում այդ բառի հետ կապված հոգեբանական վախեր, իր կյանքի տարբեր դրվագներից ժառանգված...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայ փորձագետի ներկայությունն Ադրբեջանում և ադրբեջանցի փորձագետի ներկայությունը Հայաստանում արդեն նորմալ երևույթ է. Արեգ Քոչինյան

11/04/2026

Ադրբեջանի սահմանի արդեն սահմանազատված հատվածի հատումը կարևոր խորհրդանշական քայլ է, որը ցույց է տալիս, թե որքան իրական է խաղաղությունը։ Ինչպես...

ԿարդալDetails
Ազգային

Oկուպացիոն ադրբեջանական վարչակազմը Ստեփանակերտում քանդել է Սուրբ Հակոբ եկեղեցին. ARCTA

11/04/2026

Այսօր սոցիալական ցանցերի մոնիթորինգը հաստատեց հերթական մշակութային ոչնչացման փաստը․ օկուպացիոն ադրբեջանական վարչակազմը Ստեփանակերտում քանդել է Սուրբ Հակոբ եկեղեցին՝ Հայ Առաքելական...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչպես ընդդիմությունը կրկին նվեր մատուցեց այս ռեժիմին. Արթուր Խաչիկյան

10/04/2026

Տարիներ շարունակ ընդդիմության ներկայացուցիչներն իրար հերթ չտալով բարձրագոչ հայտարարում էին մեզ. այս ռեժիմը պետք է հեռանա։ Օր առաջ, ժամ առաջ,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական