Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանը Թրամփի հետ մեծ հույսեր չպետք է կապի, 44-օրյա պատերազմի ժամանակ էլ նա մատը մատին չխփեց. քաղաքագետ

06/11/2024
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Դոնալդ Թրամփի հաղթանակը լուրջ հետևանքներ է ունենալու միջազգային շատ հարցերում, այդ թվում՝ մեր տարածաշրջանում։ Ընտրություններից մի քանի օր առաջ նա խոստացավ պաշտպանել հայերին Ադրբեջանի ոտնձգություններից։ Սակայն ընտրվելուց հետո Թրամփը, ըստ ամենայնի, կմոռանա իր այս խոստումը, ինչպես և նախկինում արել են ԱՄՆ մյուս նախագահները։ Աստված տա՝ սխալված լինեմ:

Հայաստանի վրա ուժգնորեն և անմիջականորեն անդրադառնալու են նաև Թրամփի քայլերը Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում ընթացող հակամարտությունների վերաբերյալ։ Արդյո՞ք նա իսկապես կպակասեցնի Ուկրաինային ԱՄՆ-ի ցուցաբերած ռազմական օգնությունը ու դրանով կնպաստի ռուս-ուկրաինական պատերազմի ընդհատմանը։ Թե ինչպիսի՞ խաղաղություն է ընդունելի լինելու ԱՄՆ-ի համար Ուկրաինայում՝ ակնարկել է նրա փոխնախագահ Վենսը։ Ըստ նրա՝ պատերազմը պետք է կանգ առնի այնտեղ, որտեղ այս պահին անցնում է ճակատային գիծը, ապա սկսվեն բանակցություններ։ Սա՞ է Թրամփի խաղաղության ծրագիրը, թե մեկ այլ սցենար։ Թրամփն ինքը բավականին աղոտ է արտահայտվել այս հարցի մասին։ Բայց, թվում է, թե Ուկրաինան Թրամփի օրոք, այնուամենայնիվ, զրկվելու է այն ահռելի աջակցությունից, որը ստանում էր Բայդենի վարչակազմից (մինչև այսօր՝ շուրջ 66 միլիարդ դոլարի ռազմական օգնություն)։

Ի՞նչ է անելու Թրամփը Գազայում ընթացող պաղեստինցիների ցեղասպանության վերաբերյալ։ Աջակցելու՞ է Իսրայելին ու կանաչ լույս վառելու Նեթանյահուի հետագա ոճրագործությունների առջև, որոնք անխուսափելիորեն բերելու են Իրանի հետ մեծ պատերազմին, այն է՝ ամբողջ Մերձավոր Արևելքի պայթյունին, Պարսից ծոցից նաֆթային հոսքերի կանգին ու, ըստ այդմ, համաշխարհային տնտեսական խոշորագույն ճգնաժամին։ Թրամփի վերջին հայտարարությունները (մասնավորապես՝ Թեհրան այցելելու իր ցանկության մասին), կարծես, հույս են տալիս, որ փորձելու է կանխել նման ողբերգական զարգացումները։ Բայց, մյուս կողմից, Թրամփը միշտ եղել է շատ ավելի իսրայելամետ, քան Բայդենն ու Օբաման։ Իրավիճակն այս հարցում բավականին անպարզ է։ Կարելի է միայն ենթադրել, որ Թրամփին բոլորովին ձեռնտու չի լինելու իր նախագահության սկզբից ի վեր գործ ունենալ մերձավորարևելյան մեծ պատերազմի ու ֆինանսատնտեսական վայրիվերումների հետ։ Նա ցանկանում է կենտրոնանալ առավելապես ԱՄՆ ներքին ծանր խնդիրների լուծման վրա։ Հետևաբար, առավել հավանական է, որ Թրամփը կփորձի զսպել Իսրայելին ու գործնականորեն նպաստել Գազայում և Լիբանանում զինադադար կնքելուն։

Եվրոպայի, ՆԱՏՕ-ի և Չինաստանի նկատմամբ Թրամփի որդեգրելիք քաղաքականությունը նույնպես բազմաթիվ հարցեր է առաջացնում։ Նա ՆԱՏՕ-ից դուրս չի բերի ԱՄՆ-ն, ինչպես վախեցնում էին որոշ եվրոպացի վերլուծաբաններ, բայց, ըստ երևույթին, կպարտադրի Եվրոպային ավելի շատ միջոցներ ծախսել իր սեփական անվտանգության վրա՝ դրանով իսկ թեթևացնելով ԱՄՆ ռազմական ծախսերը։

Հետաքրքիր է նաև, թե ինպիսին է լինելու ԱՄՆ միլիոնավոր ներգաղթյալների նկատմամբ Թրամփի քաղաքականությունը։ Նա խոստացել է այդ մարդկանց զանգվածաբար արտաքսել։ Որքանի՞ն կարտաքսի։

Դրական զարգացումներից է լինելու ավանդական ընտանեկան արժեքների նկատմամբ Թրամփի հստակ դիրքորոշումը։ Բայց որքանո՞վ նա կհաջողի գլոբալիստական կարծրացած համակարգի դեմ այս կենաց և մահու պայքարում՝ դարձյալ անհայտ է։

Կարճ ասած՝ կապրենք, կտեսնենք։ Բոլոր պարագաներում Հայաստանը Թրամփի հետ մեծ հույսեր չպետք է կապի։ Նա Հայաստանին կարող էր օգնել 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ գործող նախագահ էր, բայց, ցավոք, մատը մատին չխփեց։ Մեր անվտանգության ապահովումը մեր խնդիրն է։

Քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Շնորհակալ եմ ինձ 47-րդ նախագահ ընտրելու համար. Թրամփ

Հաջորդ գրառումը

«ՔՈՉԱՐ 360°» ինստալացիա–պերֆորմանս՝ բացահայտելու Երվանդ Քոչարի պատկերային ու տարածական մտածողությունը

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է նախընտրական ցուցակը

19/04/2026
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026
Նորություններ

Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է Սուրբ Պատարագի Հաղորդության խորհրդից․ փաստաբան

18/04/2026
Հաջորդ գրառումը

«ՔՈՉԱՐ 360°» ինստալացիա–պերֆորմանս՝ բացահայտելու Երվանդ Քոչարի պատկերային ու տարածական մտածողությունը

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
Նորություններ

Սեյրան Օհանյանի աննախադեպ քայլը. Հակոբ Բադալյան

18/04/2026

Պետք է նկատել, որ Նիկոլ Փաշինյանը նախօրեին կարողացավ իրեն բնորոշ հմտությամբ շեղել հանրային ուշադրությունը խորհրդարանում կառավարության ծրագրի կատարման հաշվետվությունից, այդ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական