Երկուշաբթի, Մայիսի 25, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Խաղաղության իմիտացիա․ ինչո՞ւ պաշտոնական Բաքուն չի մասնակցում Երևանի գագաթնաժողովին. Սուրենյանց

03/05/2026
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Թեև պաշտոնական Երևանը հրավեր էր ուղարկել նաև Բաքու, Եվրոպական քաղաքական համայնքի մայիսի 4-ի գագաթնաժողովին Ադրբեջանը չի մասնակցելու: Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը փետրվարին (և ավելի վաղ՝ 2025-ի հոկտեմբերին) պաշտոնապես հայտարարել է՝ «Ադրբեջանի մասնակցությունը որևէ մակարդակով չի նախատեսվում»։ Սա Բաքվի պաշտոնական դիրքորոշումն է։

Այս հանգամանքը դառնում է կարևոր քաղաքական ցուցիչ՝ գնահատելու համար Նիկոլ Փաշինյանի այն պնդումը, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն իսկ հաստատվել է խաղաղություն։

Հիմա դուրս գանք հռետորաբանությունից և խոսենք ըստ էության:

Խաղաղությունը չի կարող հաստատվել հայտարարություններով։ Այն ենթադրում է կողմերի վարքագծային համընկնում, փոխադարձ վստահության նվազագույն մակարդակ և միջազգային հարթակներում առնվազն համաժամանակյա ներկայություն։

Սակայն Բաքվի չմասնակցությունը հենց այս տրամաբանության ուղղակի հակադրությունն է։ Այն ցույց է տալիս, որ Ադրբեջանը չի կիսում «արդեն իսկ հաստատված խաղաղության» մասին Փաշինյանի ներկայացրած պատկերացումը և շարունակում է գործել սեփական հաշվարկներով։

Առաջին հերթին՝ սա ազդակ է, որ բանակցային գործընթացը դեռևս չի հասել կայունության այն աստիճանին, որտեղ կողմերը կարող են հանդես գալ որպես խաղաղության գործընկերներ։ Նման գագաթնաժողովները, բնականաբար, պետք է դառնային երկխոսության հարթակներ, եթե խաղաղությունը իսկապես կայացած լիներ։

Երկրորդ՝ միջազգային բարձր մակարդակի միջոցառումներին մասնակցությունը ոչ միայն բովանդակային, այլև մեսիջային նշանակություն ունի։ Չմասնակցելով՝ Բաքուն խուսափում է այնպիսի իրավիճակից, որտեղ կարող էր ձևավորվել հարաբերությունների «նորմալացման» տպավորություն։

Երրորդ՝ սա բանակցային մարտավարություն է։ Բաքուն պահպանում է ճնշման գործիքակազմը և խուսափում այնպիսի միջավայրերից, որտեղ կարող է սահմանափակվել իր մանևրի դաշտը կամ ֆիքսվել քաղաքական պարտավորությունների որոշակի շրջանակ։

Այսպիսով ձևավորվում է էական հակասություն․ Երևանը խոսում է արդեն իսկ հաստատված խաղաղության մասին,

մինչդեռ Բաքվի գործնական քայլերը ցույց են տալիս, որ գործընթացը մնում է չավարտված, անկայուն և մեծապես պայմանավորված ուժային ու քաղաքական հաշվարկներով։

Արդյունքում առաջանում է վտանգավոր մի իրավիճակ՝ «խաղաղության իմիտացիա», երբ հռչակված նարատիվը չի համընկնում իրականության հետ։ Սա ոչ միայն նվազեցնում է գործընթացի հանդեպ վստահությունը, այլև ստեղծում է կեղծ անվտանգային ընկալումներ։

Տվյալ պարագայում, փաստերն ավելի շատ խոսում են շարունակվող լարվածության, քան կայացած խաղաղության մասին։

Սուրեն Սուրենյանց, քաղաքագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայաստանի ժուռնալիստների միության կողմից կազմակերպած «Հայաստանի ձայնը» խորագիրը կրող կոնֆերանս. ուղիղ

Հաջորդ գրառումը

Հունաստանի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Հայոց Եկեղեցու սպասավորները այսօր ևս Հայաստանում իշխանությունների կողմից անհիմն մեղադրանքներով ենթարկվում են հետապնդումների. Գարեգին Երկրորդ

24/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

2 ամսով կալանավորված արցախցի Արթուր Օսիպյանը շարունակում է հացադուլը

24/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Առգրավել են Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հեռախոսը. փաստաբան

24/05/2026
Նորություններ

«Հայաստան» դաշինքի հանրահավաքը Էրեբունիում

24/05/2026
Հաջորդ գրառումը

Հունաստանի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

«Ցնցող» նախընտրական մանիպուլյացիա. Ախալքալաք – Կարս երկաթուղի. Կարեն Հեքիմյան

24/05/2026

«Ցնցող» նախընտրական ձեռնածություն (մանիպուլյացիա): Փաշինյան Նիկոլն ուրախ է, որ «Ախալքալաք -Կարս երկաթուղին, Ադրբեջանի երկաթուղու նման այլեւս բաց է Հայաստանից արտահանումների...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ախալքալակ-Կարս երկաթուղի. ընդամենը հնարավորություն է Փաշինյանին հայտարարելու, թե այդպիսով Հայաստանը կապվում է ԵՄ հետ. Հակոբ Բադալյան

24/05/2026

Թուրքիայի նոր աջակցությունը վարչապետ Փաշինյանի քարոզարշավին: Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, թե Ախալքալակ-Կարս երկաթուղին այլեւս բաց է Հայաստանի համար: Նա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մի՛ տրվեք թուրքական քարոզչությանը. Թուրքիան որևէ երկաթուղային ճանապարհ չի բացել Հայաստանի հետ. Վարուժան Գեղամյան

24/05/2026

Թուրքիան, իհարկե, որևէ երկաթուղային ճանապարհ (առավել ևս՝ սահման), չի բացել Հայաստանի հետ։ Ավելին՝ չի բացել Հայաստանի հետ, և դա ունի...

ԿարդալDetails
22 Մայիսի, 2026

«Հայերի կոտորածը սաքսոնական, սիոնիստական ու թուրանական առանցքի աշխարհաքաղաքական ծրագրերի  լույսի ներքո»

22/05/2026

«Ղարաբաղը մերը չէր». Փաշինյանի նոր քաղաքական ուղերձը Կովկասի հարցերով  իրանցի փորձագետ  Բորհան Հեշմաթիի ուշադրությունից չի վրիպել ՀՀ  վարչապետՆիկոլ Փաշինյանի՝ Արցախի...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական