Ուրբաթ, Մայիսի 15, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 85

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 85

Երևանի և Մոսկվայի միջև առկա ճգնաժամը շտկելու որոշակի հավանականություն կա, բայց շատ շուտ է դրա մասին խոսելը. քաղաքագետ

21/01/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Azg.am-ի զրուցակիցն է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը։

-Պարո՛ն Ղևոնդյան, այսօր Մոսկվայում կայացել է ՀՀ և ՌԴ արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը։ Վերջինս նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել հայ-ադրբեջանական կարգավորման հարցում։ Արդյոք Հայաստանն ու Ադրբեջանը այս փուլում հակված են և կարող են նման հնարավորություն տալ ՌԴ-ին։

-Իհարկե ոչ։ Առաջին հերթին Հայաստանի Հանրապետությունը որևէ դեպքում չի համաձայնի Ռուսաստանի Դաշնության միջնորդությանը։ Դա կապված է Հայաստան-Ռուսաստան փոխհարաբերությունների, այդ փոխհարաբերություններին հետևած իրադարձությունների հետ, ինչպես նաև նախկինում տեղի ունեցած գործընթացներին Ռուսաստանի մասնակցության և Հայաստանի ու Ադրբեջանի փոխհարաբերությունների վրա այդ մասնակցության հետևանքների հետ։

Բացի այդ՝ Հայաստանը և Ադրբեջանն այս պահին երկկողմանի գործընթաց են իրականացնում, և այդ գործընթացը բերում է արդյունքների, ինչի վկայությունը սահմանազատման գործընթացի շարունակության վերաբերյալ համաձայնությունն է։ Այնպես որ, բացարձակապես իմաստ չունի նոր միջնորդական առաքելության՝ ո՛չ Ռուսաստանի, ո՛չ որևէ մեկի. փաստացի այդպես է ստացվում, որովհետև այս պահին երկու երկրներն իրենցով կարողանում են հարցերը լուծել։

-Պարո՛ն Ղևոնդյան, ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը միաժամանակ ընդգծել է, որ թեև նախորդ տարին բարդ էր հայ-ռուսական հարաբերությունների համար, Հայաստանը Ռուսաստանի բնական ռազմավարական գործընկերն ու դաշնակիցն է։ Իրականում որքա՞ն կարևոր են Ռուսաստանի համար Հայաստանի հետ լավ հարաբերությունները։

-Խնդիրն այստեղ հարաբերությունների լավ կամ վատ լինելը չէ։ Ռուսաստանին պետք է, որպեսզի հնարավորինս քիչ կորցնի իր ազդեցությունը Հարավային Կովկասում։ Այն, որ ռուսները կորցնում են և դեռ շարունակելու են կորցնել, ընդհանրապես կասկածի առարկա չէ, բայց նրանց անհրաժեշտ է հնարավորինս քիչ կորցնել, և այդ առումով Հայաստանի հետ հարաբերությունները պահել որոշակի մակարդակում՝ թույլ չտալով, որ դրանք նախանշվածից ցածր մակարդակ տեղափոխվեն։

Թե որքանով սա կհաջողվի Ռուսաստանին, ժամանակը ցույց կտա, բայց հարցն այն է, որ Ռուսաստանի ազատած հատվածում տեղավորվելու համար կատաղի պայքար է ընթանում մի քանի դերակատարների միջև՝ այդ թվում՝ Ադրբեջանի, Թուրքիայի, Եվրոպայի, ԵՄ-ի և Ֆրանսիայի՝ առանձին։ Որոշակի հավակնություններ ունի նաև Միացյալ Նահանգները։ Այսինքն՝ Ռուսաստանի խնդիրը ոչ թե Հայաստանի հետ լավ հարաբերություններ ունենալն է՝ աջակցելու մեզ ինչ-ինչ հարցերում, այլ զուտ տարածաշրջանում իր ազդեցության շրջանակը հնարավորինս քիչ նվազեցնելու։

-Պարո՛ն Ղևոնդյան, ՀՀ արտգործնախարարն իր ռուսաստանցի գործընկերոջ հետ հանդիպմանը հույս է հայտնել,  որ հետագայում ռուսական կողմը հաշվի կառնի տեղի ունեցողի բոլոր ասպեկտները՝ խուսափելով միակողմանի մեկնաբանություններից։ Արդյոք Արարատ Միրզոյանի այս խոսքերը պետք է ընդունել որպես ակնարկ-նախազգուշացում։

-Ենթադրում եմ՝ Արարատ Միրզոյանն այստեղ նկատի է ունեցել Կիսիլյովի՝ վերջերս որոշակի հուզում առաջացրած հաղորդումը, որտեղ նա միակողմանի գնահատականներ էր տալիս թե՛ նոյեմբերի 9-ի փաստաթղթին, թե՛ Ադրբեջանի նախագահի հայտարարություններին։ Բայց ավելի գլոբալ համատեքստում ենթադրում եմ, որ ՀՀ արտգործնախարարը նկատի է ունեցել Ռուսաստան-Ադրբեջան համագործակցությունը և հարցերի վերաբերյալ այդ երկու կենտրոնների՝ նույն լեզվով խոսելը, ինչը շատ դեպքերում չի կորելացվում  Հայաստանի մոտեցումներին։

Կարելի է ասել՝ Արարատ Միզոյանը ցանկանում է ցույց տալ Ռուսաստանի Դաշնությանը, որ իրավիճակը փոխվել է, և այդ փոխված իրավիճակում այլևս կարիք չկա խոսելու այ ամենի մասին, ինչի մասին կարելի էր խոսել դեռևս երկու-երեք տարի առաջ, և նոր իրավիճակում պետք է խոսել նոր զարգացումների մասին, որոնք կարող են երկուստեք հետաքրքրություն առաջացնել։ Շատ կարևոր է սա ռուսներին անընդհատ հիշեցնելը, որովհետև ավանդաբար Ռուսաստանը շատ դեպքերում խոսում և փորձում է աշխատել այնպիսի ուղղություններով, որոնք արդեն փակվել են, այսինքն՝ այդ ուղղություններով այլևս աշխատելու կարիք չկա, կամ  այդ հարցերն արդեն լուծվել են, կամ Ռուսաստանն այլևս այդտեղ անելիք չունի։

Մեկ օրինակ. ՀԱՊԿ-ի կողմից այսպես կոչված դիտորդական առաքելության  տեղակայումը, որի մասին այսօր խոսելն արդեն անիմաստ է, բայց Ռուսաստանը մինչ օրս շարունակում է այդ մասին խոսել։   

-Սերգեյ Լավրովն այսօր հայտարարել է, որ Մոսկվայի և Երևանի շփման դադարը հաղթահարված է՝ միաժամանակ հավելելով, որ կօգտվի Արարատ Միրզոյանի հրավերից և  կայցելի Հայաստան։  Հնարավո՞ր է, որ սա մեկնարկ է՝ շտկելու Երևանի և Մոսկվայի միջև առկա ճգնաժամը։

-Իհարկե, որոշակի հավանականություն կա, բայց շատ շուտ է դրա մասին խոսելը։ Ավելի շուտ կարելի է ասել, որ սա փորձ է համաշխարհային նոր իրավիճակում՝ կապված ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության և նախագահի պաշտոնն ստանձնելու հետ՝ Հայաստան-Ռուսաստան փոխհարաբերություններում որոշակի փոխըմբռնման մակարդակ ձևավորելու։

Հուսանք, որ Ռուսաստանում ճիշտ կգնահատեն այս իրավիճակը և չափից մեծ սպասումներ չեն ունենա։ Այդ փոխըմբռնումը հնարավորություն կլինի և՛ Հայաստանի, և՛ Ռուսաստանի համար։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ուղիղ. ԱԺ-ում հայտարարությունների ժամ է

Հաջորդ գրառումը

Թոշակառուի համար ուղեվարձը կկազմի 138.6 դրամ. նա չի կարող չնկատել, որ տրանսպորտը թանկանում է. Պիպոյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի ղեկավարությունը ինչ-որ փուլում ստիպված կլինի ընտրություն կատարել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Օվերչուկ

15/05/2026
Նորություններ

«Ես իմ ԱՁ-ի վրա իրան փող կփոխանցեմ». Հակակոռուպցիոն կոմիտեն նոր ձայնագրություն է հրապարակել

15/05/2026
Միջազգային

Իսրայելական հեռուստաընկերությամբ Հայաստանը ներկայացրել են Ադրբեջան. հայերի միությունը դիմել է «Kan 11»-ին

15/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Պարտվողականությունը չէ, որ պետք է կարողանա լուծել մեր ունեցած խնդիրները. ՀՀ քաղաքացին հունիսի 7-ին պետք է գնա և քվեարկի. Սարգիս Շահինյան

15/05/2026
Հաջորդ գրառումը

Թոշակառուի համար ուղեվարձը կկազմի 138.6 դրամ. նա չի կարող չնկատել, որ տրանսպորտը թանկանում է. Պիպոյան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Չհասկանալ արցախահայերի իրավունքները՝ նշանակում է չհասկանալ, թե ինչպես պետք է առաջ մղել ճշմարտությունը. Սարգիս Շահինյան

14/05/2026

Azg.am-ի զրուցակիցն է Շվեյցարիայի հայկական և հայամետ միությունների նախագահ, Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության պատվո նախագահ Սարգիս Շահինյանը։ -Պարո՛ն Շահինյան, Շվեյցարիան այն եզակի...

ԿարդալDetails
15 Մայիսի, 2026

Ջոյել Վելդքամփ. «Մեզնից պահանջվող լավագույնը կներդնենք՝ համոզելու համար, որ արցախցին միայնակ չէ երկարատեւ պայքարում»

15/05/2026

Մայիսի 8-ին «Ազգում» տպագրված «Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը» հրապարակման շարունակությունը: «Ո՞ր պայմանների պարագայում Ադրբեջանը պատրաստակամ կլինի ԼՂ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Պարտվողականությունը չէ, որ պետք է կարողանա լուծել մեր ունեցած խնդիրները. ՀՀ քաղաքացին հունիսի 7-ին պետք է գնա և քվեարկի. Սարգիս Շահինյան

15/05/2026

Azg.am-ի զրուցակիցն է Շվեյցարիայի հայկական և հայամետ միությունների նախագահ, Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության պատվո նախագահ Սարգիս Շահինյանը։ -Պարո՛ն Շահինյան, ՀՀ իշխանություններն օրեր...

ԿարդալDetails
15 Մայիսի, 2026

«Իքիբիր», փրկիչ, փողահոտ վիճակներ

15/05/2026

Մեր այս հրապարակումը պատրաստելու ժամերին Պեկինում երկու գերտերությունների ղեկավարները աշխարհի խնդիրներն էին քննարկում, ու հավանաբար մեր տարածաշրջանի համար եւս հարցեր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական