Երկուշաբթի, Մայիսի 4, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Եթե իշխանությունը պահվում է քաղբանտարկյալներով, ապա դա այլևս կառավարում չէ, այլ՝ գերեվարում. Վլադիմիր Մարտիրոսյան

25/01/2026
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Թրենդից դուրս: Հայաստանում քաղբանտարկյալների հարցի լուծումը իշխանափոխության հնարավորության իրական չափանիշ է. գրել ՝ քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը։


Նրա հոդվածը՝ ստորև.:

Եթե հավաքական ընդդիմությունը, պրոտեստանտ հանրային խմբերը, ընդդիմադիր քաղաքական խմբերը նախընտրական փուլում չեն կարողանալու լուծել քաղաքական բանտարկյալների հարցը, ապա առաջանում է ոչ թե հռետորական, այլ խիստ քաղաքական հարց «ինչպե՞ս է այն պատրաստվում լուծել իշխանափոխության խնդիրը»։ Քաղաքական բանտարկյալների ազատ արձակումը իշխանափոխության “մինի մոդելն” է։ Այստեղ խոսքը ոչ թե բարոյական կոչի կամ հումանիտար խնդրանքի մասին է, այլ քաղաքական ուժի կիրառման կարողականության և փորձաքննության։

Երկու դեպքում էլ գործ ունենք նույն առանցքային մեխանիզմի հետ՝

հասարակաքաղաքական այնպիսի գործիքակազմի կիրառման, որի հետ որևէ իշխանություն, առավել ևս՝ ընտրություններից առաջ, չի կարող հաշվի չնստել։ Կրկին, խոսքը վերաբերում է ոչ թե բարոյական կոչերին կամ հայտարարություններին, այլ ճնշման, հանրային կոնսոլիդացիայի, քաղաքական մոբիլիզացիայի և ինստիտուցիոնալ գործողության համակարգված կիրառման։

Քաղբանտարկյալների ազատ արձակման հարցը տվյալ իմաստով ոչ թե երկրորդական թեմա է, այլ իշխանափոխության մոդելի նվազագույն, փորձնական դրսևորումը։ Սա այն նվազագույն քաղաքական արդյունքն է, որը պետք է ձեռք բերվի նույն գործիքներով, որոնցով ենթադրվում է իրականացնել առավել բարդ, համակարգային խնդիր՝ իշխանության փոփոխությունը։

Այստեղ նախընտրական շրջանը քաղաքական ճնշման քննություն է: Քաղաքագիտական աքսիոմ է, որ նախընտրական փուլում իշխանությունն առավել խոցելի է՝ լեգիտիմության, արտաքին դիտարկման և ներքին կայունության տեսանկյունից։

Հենց այս փուլում է, որ քաղաքական ճնշումը կարող է վերածվել արդյունքի։

Եթե այդ պայմաններում չի հաջողվում՝

ստիպել իշխանությանը հաշվի նստել, ապահովել հանրային համախմբում,

քաղբանտարկյալների շուրջ ձևավորել քաղաքական մոբիլիզացիա և այն գործարկել ոչ թե սիմվոլիկ, այլ ինստիտուցիոնալ մակարդակում, ապա սա այլևս չի կարելի բացատրել տակտիկական սխալներով։ Սա քաղաքական սխալի կամ կարողականության խնդրի փաստագրում է։

Տրամաբանական փակուղին և հարցադրումն այստեղ պարզ է, բայց կործանարար իր հետևանքներով՝

«եթե ընդդիմադիր դաշտը չի կարողանում լուծել համեմատաբար «պարզ» խնդիր նույն գործիքակազմով, ապա ինչպե՞ս է պատրաստվում լուծել անհամեմատ ավելի բարդը՝ նույն այդ գործիքներով կամ դրանց բացակայությամբ»:

Քաղբանտարկյալների ազատումը համակարգում ճեղք է։ Իշխանափոխությունը՝ համակարգի փլուզում։

Եթե չկա կարողություն ստեղծելու այնպիսի հասարակաքաղաքական իրավիճակ, որի հետ իշխանությունը ստիպված կլինի հաշվի նստել նույնիսկ մասամբ ապա իշխանափոխության խոստումն այլևս ռազմավարություն չէ, այլ հասարակական սպասումների բարձրացում, բայց միևնույն ժամանակ այդ սպասումների բավարարման և սպասարկման անկարողություն, ինչը քաղաքական առումով շատ վտանգավոր է:

Ինչ ունենք այս պահին

Ընդդիմադիր դաշտում ինստիտուցիոնալ ձախողման ռիսկ:

Քաղբանտարկյալների հարցը պետք է դառնար համընդհանուր քաղաքական օրակարգ, կոնսոլիդացիայի առանցք,

ոչ թե բարոյական հավելում կամ դրվագային պահանջ։

Եթե դա ինստիտուցիոնալ առումով տեղի չի ունենում, նշանակում է ընդդիմադիր շրջանակների մի զգալի հատված իրեն չի դիրքավորում որպես իշխանության հավակնորդ, այլ որպես գործող համակարգի ներսում իր ռեսուրսները թույլատրելի չափով ներբեռնող։

Քաղբանտարկյալները տվյալ համատեքստում ոչ միայն մարդիկ են,այլ քաղաքական լակմուսի թուղթ։

Եվ այդ թուղթը վաղուց ցույց է տվել՝

ով ինչի է ընդունակ, ով ինչի համար է պատրաստ պայքարել, և ով՝ ոչ։

Եթե նախընտրական փուլում չի հաջողվում լուծել քաղբանտարկյալների հարցը՝ ստիպելով, ճնշելով, մոբիլիզացնելով և ինստիտուցիոնալ կերպով գործելով, ապա իշխանափոխության մասին խոսելը որևէ կերպ չի դառնում բեկման և խորքային համակարգային փոփոխության միտված քաղաքական ծրագիր, այլ դառնում է իներցիոն քաղաքական գործընթաց։ Այդ իներցիայի մեջ չկա բեկում:

P.S.

Եթե իշխանությունը պահվում է քաղբանտարկյալներով, ապա դա այլևս կառավարում չէ, այլ՝ գերեվարում։

Երբ քաղաքական բանտարկությունը դառնում է իշխանության պահպանման գործիք, դա նշան է, որ համակարգը անցել է ավտորիտարության խորքային փուլը և ինքն իրեն այլևս չի բարեփոխում։ Այդպիսի համակարգի հետ չեն բանակցում ծրագրերով, չեն մրցում տնտեսական խոստումներով և չեն «բարելավում» այն ներսից։

Այդպիսի համակարգը չեն ուղղում․ այն կանգնեցնում են և ապամոնտաժում։

Այս կետում խնդիրը այլևս աշխատավարձը, հարկերը կամ բարեփոխումների փաթեթները չեն։

Խնդիրը իշխանությունն է, որը պահվում է վախով, ճնշմամբ և քաղբանտարկյալներով։

Եվ այդ խնդիրը լուծվում է միայն մեկ ճանապարհով՝ քաղաքական դիմադրությամբ, հանրային ճնշմամբ և համակարգային փոփոխությամբ։

Բացառապես ծրագրերից խոսողները, բայց քաղբանտարկյալների մասին լռողները կամ չեն հասկանում խնդրի բնույթը,կամ արդեն հաշտվել են այդ համակարգի գոյության հետ։ Քաղբանտարկյալը ոչ թե հետևանք է, այլ ցուցիչ։ Ցուցիչ այն բանի, որ հարցը այլևս բարեփոխման մասին չէ, այլ՝ ավտորիտար համակարգի ապամոնտաժման։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Տեսանյութ. Տեր Հայկին թույլ չտվեցին պատարագ մատուցել Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում

Հաջորդ գրառումը

Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի գործով իրեղեն ապացույցի կորչելու մասին փաստաբանի մեկնաբանությունը

Համանման Հոդվածներ

Նորություններ

Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր

04/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Դոկտոր Արշավիր Գյունջյանի նամակը՝ ուղղված Կանադայի վարչապետ պարոն Մարկ Քարնիին՝ Նորին Վսեմության Հայաստան կատարած այցի կապակցությամբ

04/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանի, հետևաբար նաև Հայաստանի «բարեկամ» Զելենսկին Երևանում է

03/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Արցախի ԱԺ-ը Եվրոպական երկրների առաջնորդներից պահանջում է հասցեական գնահատական տալ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությանը

03/05/2026
Հաջորդ գրառումը

Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի գործով իրեղեն ապացույցի կորչելու մասին փաստաբանի մեկնաբանությունը

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Ամոթ Հայաստանին այս վարքագծի համար՝ կապված Բաքվում պահվող պատանդների հետ․ Ռոբերտ Ամստերդամ

03/05/2026

«Ամոթ Հայաստանին այս վարքագծի համար՝ կապված Բաքվում պահվող պատանդների հետ։ Ինչո՞ւ բոլորդ չեք կրում այդ խեղճ անհատների նկարները, եւ պարոն...

ԿարդալDetails
Մամուլի տեսություն

ԵՄ-Հայաստան համատեղ հայտարարության տեքստը (բացառիկ). «Հրապարակ»

03/05/2026

Մենք տեղեկացանք, որ Նիկոլ Փաշինյանի քարոզարշավի շրջանակներում կազմակերպվող Հայաստան–ԵՄ գագաթաժողովը ավարտվելու է մասնակիցների համատեղ հայտարարությամբ։ Միջոցառումը փորձում են այդ կերպ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Դոկտոր Արշավիր Գյունջյանի նամակը՝ ուղղված Կանադայի վարչապետ պարոն Մարկ Քարնիին՝ Նորին Վսեմության Հայաստան կատարած այցի կապակցությամբ

04/05/2026

Մոնրեալ, 2026 թվականի մայիսի 1 Պարոն Մարկ Քարնի, Կանադայի վարչապետ Օտտավա Վսեմաշուք պարոն վարչապետ, Մարկ Քարնի, Օգտվում եմ Ձեր առաջիկա...

ԿարդալDetails
Տեսադարան

Հայաստանի ժուռնալիստների միության կողմից կազմակերպած «Հայաստանի ձայնը» խորագիրը կրող կոնֆերանս. ուղիղ

03/05/2026

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական