Կիրակի, Հունիսի 7, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գերմանական օկուպացիան ընդունած մարշալ Պետենին ֆրանսիացիները չներեցին

15/03/2026
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երբ մարշալ Պետենի կյանքը ու գաղափարները ուսումնասիրում ես, պարզվում է, որ Նիկոլ Փաշինյանի համեմատ՝ Պետենը հեչ էլ օկուպացիոն վարչակարգ չէր հաստատել։ Բայց ֆրանսիացիները նրան չներեցին կոլաբորացիոնիզմի համար, նրան չներեցին գերմանական օկուպացիան ընդունելու համար և ընդհատակյա պարտիզանական շարժումը գեներալ Շառլ Դը Գոլի հետ տապալեցին պետենյան վարչակարգը՝ պարտված և օկուպացված Ֆրանսիան դարձնելով Յալթա-Պոտսդամյան նոր համակարգի 5 դերակատարներից մեկը, իսկ խորքում` աշխարհի 5 տերություններից մեկը, որը որպես ՄԱԿ ԱԽ մշտական անդամ՝ դարձավ նոր համակարգի վճռորոշ ձայն ունեցող տերություններից մեկը։

Պետենի վարչակարգի պահպանումը կնշանակեր Ֆրանսիայի անկում, ինչը ֆրանսիացիները ժամանակին հասկացան և թույլ չտվեցին։

Բայց Պետենը երբեք չսկսեց վերաշարադրել ֆրանսիական պատմությունը, Պետենը չհրաժարվեց ֆրանսիական ժառանգությունից ու դա չփաթաթեց ժողովրդի վզին։

Փաշինյանը, ի տարբերություն մարշալ Պետենի, ընդունելով թշնամու կամքը՝ սկսեց պայքարը ո’չ միայն ժողովրդի անհամաձայն շերտի դեմ, այլև պատմական հիշողության, պատմական ժառանգության, հայկական առանձնահատկությունների, իդեալների դեմ։ Այդ պայքարը գնալով վերածվում է ինստիտուցիոնալ և համակարգված հալածանքի հայկական ինքնագիտակցության դեմ և պետական քաղաքականության բացահայտ ներդաշնակեցում Թուրքիայի և Ադրբեջանի պետական քաղաքականությանը։

Եթե այս ամենն աներ մարշալ Պետենը, դժվար է պատկերացնել, թե ֆրանսիացիները նրա հետ ինչ կանեին, բայց հայերը ըստ էության մտածում են ձևեր, թե ինչպես արդարացնեն: Ընդ որում, նույն հայերը, ովքեր ֆրանսիական դիմադրության շարժման նշանավոր հերոս Միսաք Մանուշյանի ազգակիցն են, այն Մանուշյանի, ով պայքարեց ֆրանսիական կոլաբորացիոնիզմի դեմ, իսկ հայկական կոլաբորացիոնիզմը շարունակում է կենսունակություն ցույց տալ…

Իհարկե, շատերը կասեն, թե Հայաստանի պարագայում Շառլ Դը Գոլը չկա, բայց` գեներալ Շառլ Դը Գոլը մինչ Բրիտանիա կմեկներ, Ֆրանսիայում արդեն ձևավորվել և գործում էր դիմադրության շարժումը, առանց որի, գեներալ Դը Գոլը Լոնդոնից միայն ուղերձներ կհրապարակեր և վերջ:

Հետևաբար, խնդիրը բազմաշերտ է, իսկ օկուպացիոն մտածողությունը՝ աղետ։

Արա Պողոսյան, քաղաքագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սպասվում է բուք, տեղումներ կլինեն

Հաջորդ գրառումը

Հաղթանակ մի վաճառեք ընտրողին, այլ խնդրեք, որ նա ձեզ տանի դեպի հաղթանակ. Վլադիմիր Մարտիրոսյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ավետիք Չալաբյանը կդիմի իրավապահ մարմիններին. «ՀայաՔվե»

07/06/2026
Նորություններ

ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը 2.485.851 է

06/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

«Մի՛ նայիր հայելուն» ներկայացումը՝ թիվ 155 հիմնական դպրոցի աշակերտների և շրջանավարտների մասնակցությամբ

06/06/2026
Նորություններ

Ադրբեջանցիներն են Սիսիանի ոստիկանության դիմաց բողոքի ակցիա անողները. Նաիրի Հոխիկյան

06/06/2026
Հաջորդ գրառումը

Հաղթանակ մի վաճառեք ընտրողին, այլ խնդրեք, որ նա ձեզ տանի դեպի հաղթանակ. Վլադիմիր Մարտիրոսյան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Մերժենք ստախոսությունը, մերժենք այս արժեհամակարգը, մերժենք կոռուպցիան. անպայման գնանք ընտրության. Սերգեյ Խաչատրյան

06/06/2026

ԿարդալDetails
05 Հունիսի, 2026

Հետո չասեք, թե մեղավոր չեք

05/06/2026

Մեկ ամիս դուք ականատես եւ ունկնդիր էիք անհավանական խոստումների, ձեր ինտերնետ ու մեդիա բացվածքում լսում ու տեսնում էիք բոլոր այն...

ԿարդալDetails
05 Հունիսի, 2026

Հայոց ցեղասպանությունը եւ ՀՀ ընտրությունները գերմանալեզու մամուլի ոսպնյակում

05/06/2026

«20-րդ դարում Հոլոքոսթից բացի կա մեկ իրադարձություն՝ Հայոց ցեղասպանությունը, որի ուսումնասիրությունն անփոխարինելի է արդի մեր  պատմությունը, ներկայի մեր բանավեճերը հասկանալու...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ստեփանավանում սահմանված է արտակարգ ռեժիմ. կարկուտը մեծ վնասներ է հասցրել

06/06/2026

Ստեփանավանում տեղացած աննախադեպ կարկուտը նախնական հաշվարկով առնվազն 100 գույքային վնաս է պատճառել։ Վնասելով պատուհաններ, տանիքներ, ավտոմեքենաներ։ Իսկ գյուղատնտեսությանը հասցված վնասները...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական