Բաքվում այսօր շարունակվել է Արցախի Հանրապետության նախկին նախագահ, ապօրինաբար ձերբակալված և գերեվարված Արայիկ Հարությունյանի կեղծ դատավարությունը, որն ակնհայտ Ալիևի հաշվեհարդարի վկայություն է։
«Պետական մեղադրող կողմը դատարանում ներկայացնում էր 6 դատախազ, իսկ նախարարների կաբինետի ղեկավար Ռուֆաթ Մամեդովը ներկա էր որպես տուժող ադրբեջանական պետության անունից։
Քրեական գործերով կա ավելի քան 531 հազար տուժող և նրանց ներկայացուցիչներ։
2548 դրվագներով հավաքագրված հավաստի ապացույցների հիման վրա որպես մեղադրյալ հետ են բերվել ՀՀ զինված ուժերի և ապօրինի զինված խմբավորումների կողմից կատարված հանցագործությունների մեջ մեղադրվող 15 անձինք»,- Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների նկատմամբ Բաքվի հաշվեհարդարի մասին գրել է ադրբեջանական APA-ն։
«Լուրջ հիմքեր կան ենթադրելու, որ այս հետաքննության հետ կապված բազմաթիվ կասկածյալներ, ինչպես նաև վկաներ գտնվում են Հայաստանի տարածքում, Ադրբեջանի գլխավոր դատախազությունը Հայաստանի իրավասու մարմիններին հրավիրում է համագործակցության։
Ռուբեն Վարդանյանի գործով նախապատրաստական նիստը կշարունակվի հունվարի 27-ին»,- ասված է Ադրբեջանի գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ։
Ռուբեն Վարդանյանին առաջադրված «մեղադրանքները» ֆանտազիայի ժանրից են։ Ակնհայտ է, որ նրա նկատմամաբ հաշվեհարդարն ու հալածամնքներն առանձնակի դաժանությամբ են «համեմված»։
Ռուբեն Վարդանյանի նկատմամաբ Բաքվի հաշվեհարդարն իրականացվում է կեղծ մեղադրանքների տարափով. «Հավաքված ապացույցների հիման վրա Ռուբեն Վարդանյանին ի վերջո մեղադրանք է առաջադրվել 100 (ագրեսիվ պատերազմ ծրագրել և վարել), 107 (բնակչության տեղահանում կամ բռնի տեղահանում), 109 (հալածանք), 112 (ազատությունից զրկելը խախտմամբ) հոդվածներով։ միջազգային իրավունք), 113 (խոշտանգումներ), 114 (վարձկանություն), 115 (պատերազմի օրենքների և սովորույթների խախտում), 116 (նորմերի խախտում). միջազգային մարդասիրական իրավունք զինված հակամարտությունների ժամանակ), 214 (ահաբեկչություն), 214-1 (ահաբեկչության ֆինանսավորում), 218 (հանցավոր համայնքի (կազմակերպության) ստեղծում), 228 (ապօրինի զենքի ձեռքբերում, փոխանցում, վաճառք, պահպանում, փոխադրում կամ կրում). , դրա բաղադրիչները, զինամթերք, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր), 270-1 (ավիացիոն անվտանգությանը սպառնացող վտանգներ), 278 (իշխանության բռնի զավթում կամ իշխանության բռնի պահպանում, պետության սահմանադրական համակարգի բռնի փոփոխություն), 279 (օրենքով չնախատեսված զինված կազմավորումների կամ խմբերի ստեղծում), 318 (Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի ապօրինի հատում) և Քրեական օրենսգրքի այլ հոդվածներ»։