Կիրակի, Հունիսի 7, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բագրատ Սրբազանը այն նույն բանտախցում է, որտեղ 1937 թ. խորհրդային ուժերի կողմից սպանվել է հենց իր անունը կրող արքեպիսկոպոս Բագրատ Վարդազարյանը․ Ջոն Էյբներ

03/02/2026
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ, Տեսադարան
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպության (Christian Solidarity International (CSI)  ներկայացուցիչները նոր այցով գտնվում են Հայաստանի Հանրապետությունում՝ իրենց առաքելությունը շարունակելու նպատակով: Նրանք հանդես են եկել մամուլի ասուլիսով։ Կազմակերպության նախագահ Ջոն Էյբները նշել է, որ այցի նպատակն է պարզել իշխանությունների և Հայ Առաքելական Եկեղեցու  հարաբերություններում առկա ճգնաժամային իրավիճակը: Հանդիպում է տեղի ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ: «Նա վճռական է տրամադրված իր հոտը պաշտպանելու և իր պարտականությունները կատարելու հարցում», – նշել է Էյբները:

Այսօր պատվիրակության ներկայացուցիչները հանդիպել են նաև կալանավորված Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ. նա գտնվում է այն նույն խցում, որտեղ 30-ականների վերջին՝ ԽՍՀՄ տարիներին, սպանվել է Խորեն Ա արքեպիսկոպոս Մուրադբեկյանը (նյութում հիշատակված է Վարդազարյան): «Նա դրական է տրամադրված և համոզված է, որ ճշմարտությունն ու արդարությունը կհաղթեն: Նա երկու նամակ է փոխանցել. մեկը՝ Վաշինգտոնում ընթացող Դավանանքի ազատության միջազգային գագաթնաժողովին, իսկ երկրորդը հասցեագրված է ԱՄՆ փոխնախագահ Վենսին, ով շուտով այցելելու է Հայաստան և Ադրբեջան», – հայտնել է նա:

Christian Solidarity International-ի ներկայացուցիչները  հանդիպել են ոչ միայն  Կաթողիկոսի, այլ նաև կալանավորված Բագրատ Սրբազանի հետ։

Բագրատ Սրբազանը այն նույն բանտախցում է, որտեղ 1937 թվականին խորհրդային ուժերի կողմից սպանվել է հենց իր անունը կրող արքեպիսկոպոս Բագրատ Վարդազարյանը․ ասել է Ջոն Էյբները։

«Շատ ուրախ եմ որ կարող եմ գտնվել Հայաստանում և հակիրճ մեկությամբ հանդես գալ որպես շվեյցարացի խորհրդարանական։

2024 թվականի հոկտեմբերին ես հանդիպեցի Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց հետ և նրանց տվեցի երեք հիմնական հարց․ «Կրոնական ազատության և մարդու իրավունքների պաշտպանության վիճակը՝ ՀՀ-ում» թեմայով քննարկման ժամանակ ասել է  Շվեյցարիայի Ազգային խորհրդի անդամ Էրիխ Վոնտոբելը։

Այդ երեք հարցերն են.

1․ ի՞նչ տեղի ունեցավ 2023 թվականի սեպտեմբերին,  

2․ ի՞նչ եք դուք ուզում հիմա․

3․ ինչպե՞ս է հնարավոր հասնել այդ նպատակին։

Նրանց հստակ առաջարկը հետևյալն էր․ կլոր սեղան Ադրբեջանի և Արցախի միջև՝ միջազգային կիծակետում։ Այդ հանդիպման ընթացքում ես խոստում տվեցի՝ «ես կվերադառնամ Շվեյցարիա և կփորձեմ անել ինչ-որ բան», ապա 2024 թվականի հոկտեմբերին ես «Խաղաղության ֆորում Լեռնային Ղարաբաղի համար՝ նպաստելով հայերին վերադառնալ» վերնագրով խնդրագիր ներկայացրեցի արտգործնախարարություն: Այս խնդրագիրն արժանացավ հանձնաժողովի մեծամասնության հավանությանը», -ասել է Էրիխ Վոնտոբելը։

Source: https://www.youtube.com/watch?v=LBWpMonUXKk
ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սամվել Կարապետյանը տեղափոխվել է հիվանդանոց, բուժզննում անցել ու վերադարձել տուն

Հաջորդ գրառումը

Հացահատիկի 25 վագոն Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից ուղարկվել է Հայաստան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ավետիք Չալաբյանը կդիմի իրավապահ մարմիններին. «ՀայաՔվե»

07/06/2026
Նորություններ

ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը 2.485.851 է

06/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

«Մի՛ նայիր հայելուն» ներկայացումը՝ թիվ 155 հիմնական դպրոցի աշակերտների և շրջանավարտների մասնակցությամբ

06/06/2026
Նորություններ

Ադրբեջանցիներն են Սիսիանի ոստիկանության դիմաց բողոքի ակցիա անողները. Նաիրի Հոխիկյան

06/06/2026
Հաջորդ գրառումը

Հացահատիկի 25 վագոն Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից ուղարկվել է Հայաստան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Մերժենք ստախոսությունը, մերժենք այս արժեհամակարգը, մերժենք կոռուպցիան. անպայման գնանք ընտրության. Սերգեյ Խաչատրյան

06/06/2026

ԿարդալDetails
05 Հունիսի, 2026

Հետո չասեք, թե մեղավոր չեք

05/06/2026

Մեկ ամիս դուք ականատես եւ ունկնդիր էիք անհավանական խոստումների, ձեր ինտերնետ ու մեդիա բացվածքում լսում ու տեսնում էիք բոլոր այն...

ԿարդալDetails
05 Հունիսի, 2026

Հայոց ցեղասպանությունը եւ ՀՀ ընտրությունները գերմանալեզու մամուլի ոսպնյակում

05/06/2026

«20-րդ դարում Հոլոքոսթից բացի կա մեկ իրադարձություն՝ Հայոց ցեղասպանությունը, որի ուսումնասիրությունն անփոխարինելի է արդի մեր  պատմությունը, ներկայի մեր բանավեճերը հասկանալու...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանցիներն են Սիսիանի ոստիկանության դիմաց բողոքի ակցիա անողները. Նաիրի Հոխիկյան

06/06/2026

Արբեջանցիները արդեն բերվել են Հայաստան։ Նաիրի Հոխիկյան, լրագրող, մեկնաբան, վավերագրող

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական