«Մեր անտառների վաթսուն հազար հեկտարը ոչնչացվել է վայրենի զավթիչների կողմից։ Ոչնչացումը մեծ մասամբ տեղի է ունեցել Քելբեջարի և Լաչինի շրջաններում, բայց որոշ մասը նաև Զանգիլանում է»,-բռնազավթված Կովսականում հայտարարել է բռնապետ-օկուպանտ-ահաբեկիչ Ալիևը։
Անտառների ոչնչացումից խոսում է մեկը, որի հրամանով Արցախում ոչնչացվում են հայկական եկեղեցիները, գերեզմանները, Հայոց ցեղասպանության 100-ամյակի հուշակոթողը։
«Սա կողոպուտ է, թշնամանք և դաժանություն և լիովին անհիմն։ Ադրբեջանական ժողովուրդը ոչ մի վատ բան չի արել հայ ժողովրդի նկատմամբ։ Նրանց մեր նկատմամբ ատելության պատճառները, հավանաբար, պետք է ուսումնասիրեն հոգեբույժները, հոգեբանները և բժիշկները։ Քանի դեռ հայ հասարակության մեջ կան քաղաքական ուժեր, որոնք ատելություն են տածում Ադրբեջանի նկատմամբ, մենք պետք է զգոն մնանք», – ասել է օկուպանտը։









