Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ազատ արձակման պահանջով նոյեմբերի 1-ին՝ ժամը 14:00-ին, տեղի կունենա բողոքի ակցիա. հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը:
«Բողոքի ակցիան կմեկնարկի ՄԱԿ֊-ի գրասենյակի առաջ, որից հետո մասնակիցների երթը կշարժվի դեպի ՀՀ Արտաքին գործերի նախարարություն և ՀՀ-ում գործող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանատներ»,-ասված է հաղորդագրության մեջ: