ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp նամակագրության հատվածները` հանրության դատին ներկայացնելով այն փաստացի տվյալները, որոնք առնչվում են նախապատերազմյան իրադարձություններին և կայացված որոշումներին։
Ըստ էության, ՀԱՊԿ-ին դիմելու համար անհրաժեշտ փաստաթղթերը նախապատրաստվել են այն ժամանակվա խորհրդականներ Վաղարշակ Հարությունյանի և Արշակ Կարապետյանի կողմից։ Գրում է newday.am-ը։
«Նախընտրական վերջին օրերին ճիշտ ընտրություն կատարելու համար կխոսենք միայն փաստերով։
Փաստ է, որ տեղեկացված էր մոտալուտ պատերազմի մասին։
Փաստ է, որ այդպես էլ պաշտոնապես օգնության չդիմեց։
Փաստ է, որ այսօր արդեն սեփական անվտանգությունն ապահովում է ամերիկացիների աջակցությամբ։
Ժողովուրդ, ընտրություն կատարիր փաստերի, ոչ թե խոստումների հիման վրա»,-գրել է Պաշտպանության նախկին նախարարը։








