Շուտով Սփյուքում ցեղասպանության նոր հուշարձաններ են կանգնեցվելու՝ Արցախի հայերի ցեղասպանությանը նվիրված։ Սև շապիկներ են հագնելու և ասեն՝ հետ ենք բերելու. Արցախից ուղիղ տեսակապով ասաց սփյուռքահայ Հովիկ Էսմերյանը։
Նա կոչ է անում համայն հայությանը ոտքի կանգնել, մասնակցել անհնազանդության ակցիաներին, սթափվել, հասկանալ իրավիճակի լրջությունը, որովհետև կործանվում է ոչ միայն Արցախը, այլև՝ Հայաստանը։
Նա դիմում է նաև սփյուռքահայությանը, որը միշտ կանգնած է եղել Հայաստանի թիկունքին, ծանր պահերին, նաև երկրաշարժի ժամանակ օգնություն ցույց տվել։
Հիմար-հիմար ասում են՝ ինչու են Արցախում զենքերը հանձնել։ 44-օրյա պատերազմի ժամանակ Նիկոլը տասնապատիկն է հանձնել։ Արցախում բոլորը կանգնեցին ու մի մարդու պես պաշտպանեցին իրենց հողը։ Իսկ ի՞նչ արեցին Հայաստանի հայ սպաները։ Լռեցին։ Ոչ մի փամփուշտ չարձակեցին:
Ժողովուրդ, Արցախը վերջացած է
Մանրամասները՝ տեսանյութում.