Երկուշաբթի, Մայիսի 11, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանն անցակետ է դրել Լաչինի միջանցքի սկզբնամասում. այս նոր շրջափակման կնքահայրը Փաշինյանն է

23/04/2023
- ԿԱՐԵՎՈՐԸ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ադրբեջանն անցակետ է դրել Լաչինի միջանցքի սկզբնամասում. հայտնում է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

Նրա տեղեկություններով՝ այս պահի դրությամբ միջանցքի 2 հատվածներում ադբեջանցիներ են։

Նա անդրադարձել է ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությանն՝ ուղղված ՌԴ-ին։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հայկական կողմը կոչ է արել Ռուսաստանին կատարել իր պարտավորությունները և արգելափակունից ազատել Լաչինի միջանցքը։

Հրանտ Բագրատյանն այս առնչությամբ նկատել է. «ՀՀ ԱԳՆ-ն ՌԴ-ին կոչ է արել վերջապես ապաշրջափակել Լաչինի միջանցքը։ Կոչ է արել նաև հարգել 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարաությունը։ ՀՀ ԱԳՆ-ն պարզապես ձեռք է առնում ռուսներին։ Չ՞է որ Ադրբեջանն անցակետը դրեց 2 օր առաջ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարաությունից հետո, երբ նա Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս։

Ավելին, շառ արեց. թե բա չեք ասի՞՝ մադրիդյան սկզբունքներով այդպես էր. (իհարկե ստեց, նման թուղթ չկա)։

Այդ հայտարարությամբ Փաշինյանն ինքն է խախտում նոյեմբերի 9-ի հայտարարությունը։ Ինչքան էլ այդ փաստաթուղթը դավաճանական ու կապիտուլյանտական լինի, այնտեղ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչված չէ։

Եթե Արցախն Ադբեջան է, ուրեմն ի՞նչ գործ ունի այնտեղ ռուսը։

Այս նոր շրջափակման կնքահայրը Փաշինյանն է։

Հիմա ՀՀ ԱԳՆ այդ ու՞մ ես խաբում։ Նիկոլի մոտ պարբերաբար խորհրդակցող քաղաքական երկերեսանիներ, այդ ու՞մ եք ֆռռացնում։ Մարուքյան ի՞նչ ես քեզ ճղում. երբ շեֆդ ճանաչում էր Արցախն Ադրբեջանի կազմում, չէ՞իք հասկանում հետևանքները։

Վաղն ապրիլի 24-ն է։

Ժողովուրդը, ծաղիկները ձեռքին, գնալու է Ծիծեռնակաբերդ։ Բայց կարճ ժամանակ հետո լինելու է Արցախի ցեղասպանությունը։ Գուցե այդ ծաղիկները մի ուրիշ տեղ տանեք, գուցե հասկանաք, որ քանի դեռ ձեր երկրի ղեկավարն Արցախն Արդբեջան է համարում, ապա նոր ցեղասպնություններն անխուսափելի են»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ադրբեջանական կողմը հերքում է, որ իրենց կրակոցից է զոհվել հայ զինծառայողը

Հաջորդ գրառումը

Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը խաթարում է խաղաղ գործընթացի նկատմամբ վստահության հաստատման ջանքերը. Պետքարտուղարություն

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է ազգային բարերար Սամվել Կարապետյանին

10/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչո՞ւ չի կարելի Նիկոլ Փաշինյանին պահել վարչապետի պաշտոնին. Հակոբ Բադալյան

10/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Արցախում հայկական եկեղեցիներ ոչնչացնող օկուպանտը հայերին մեղադրում է «իրենց անտառները» ոչնչացնելու մեջ

10/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Պետք  չէ պաշտպանել Հայաստանը մեզանից. մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև

10/05/2026
Հաջորդ գրառումը

Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը խաթարում է խաղաղ գործընթացի նկատմամբ վստահության հաստատման ջանքերը. Պետքարտուղարություն

Ամենաշատ ընթերցվածը

08 Մայիսի, 2026

«Ղրիմի հայերը» ցուցահանդեսը Բելոգորսկում

08/05/2026

Ապրիլի 22-ին Բելոգորսկի շրջանի պատմաերկրագիտական թանգարանում տեղի ունեցավ «Ղրիմի հայերը» խորագրով ցուցահանդեսի բացումը՝ նվիրված Օսմանյան կայսրությունում 1915 թ. Հայոց ցեղասպանության...

ԿարդալDetails
Նորություններ

Գյումրին օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ Դերենիկ Մալխասյան

10/05/2026

Լենինականը (Գյումրին) օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ 1930-ականների վերջ Գաղտնիք չէ, որ Թուրքիան վերջին 200 տարվա ընթացքում միշտ սպասել է...

ԿարդալDetails
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
Հրապարակախոսություն

Շատ արագ կհայտնվենք ոչ թե ԵՄ-ում, այլ «արևմտյան ադրբեջանում». Արման Աբովյան

10/05/2026

Ինչպես ասում են՝ ուրբաթը շաբաթից շուտ եկավ։ Պուտինը պահանջել է, որ Հայաստանը արագ որոշի՝ ԵՄ, թե ԵԱՏՄ։ Եվ հիմա պետք...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Եթե Հայաստանն ուզում է միանալ Եվրամիությանը, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի» գործընթացը». Պուտին

09/05/2026

«ՀՀ իշխանությունները կարող են հանրաքվե անցկացնել Եվրամիությանը միանալու վերաբերյալ, և եթե ժողովուրդը աջակցի դրան, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի»...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական