Հինգշաբթի, Ապրիլի 23, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Կան մոտ 210 վնասված մասունքներ… այս պահին չեմ կարող ասել, թե որն է լինելու այդ մասունքների ճակատագիրը». Անահիտ Ավանեսյան

11/03/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Ցավոք սրտի, կան մարմիններ, մասունքներ, որոնք շատ վնասված են, դրանից ԴՆԹ անջատել և փորձաքննություն անցկացնելը բավականին բարդ գործընթաց է»,- այսօր՝ կառավարության նիստի ավարտից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով զոհված զինծառայողների մարմինների նույնականացման խնդրին։

Նախարարն ընդգծեց, որ մշտական կապի մեջ են նաև միջազգային բարձրակարգ այլ ինստիտուտների հետ, և հիմա աշխատում են այդ բարդ փորձաքննությունների ուղղությամբ․

«Կան մոտ 210 մասունքներ, որոնք այնքան վնասված են, որ անգամ այլ երկրներում էլ չի հաջողվի դրանց փորձաքննությունն անցկացնել․ այս պահին չեմ կարող ասել, թե որն է լինելու այդ մասունքների ճակատագիրը»։

Դիտարկմանը, որ Մեծամորում «Սպայկա» ընկերության մեքենաներում դիակներ կան, առողջապահության նախարարը պատասխանեց, որ դա մեքենա չէ, այլ հատուկ սարքավորում, և դա պատկանում է Մեծամորի դիահերձարանին։ Ավանեսյանը, սակայն, հստակ թիվ չհնչեցրեց, թե այս պահին տվյալ սարքավորումներում քանի մարմին է պահվում․

«Դրանք հատուկ սառնարաններ են՝ նախատեսված նման դեպքերի համար, և այո, այնտեղ մարմիններ պահպանվում են։ Չեմ կարող ասել, թե կոնկրետ Մեծամորում քանի մարմին կա, հարցում ուղարկեք՝ կպատասխանեն»։

Նախարարի խոսքով՝ ԴՆԹ անալիզ են հանձնել մոտ 2400 քաղաքացի, մինչ օրս 2200-ից ավելի մարմինների ճանաչում է եղել, այս պահին 180 ծնող սպասում է պատասխանի․

«Ներկայումս ունենք փոքրաթիվ 210 փորձանմուշներ, որոնց հետ աշխատելը շատ բարդ է»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Ճապոնիան շատ դասեր է քաղել այդ ողբերգությունից»

Հաջորդ գրառումը

Իշխանությունները մնալու շանս չունեն. Ուշագրավ ընդգծումներ՝ IRI ուսումնասիրությունից

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Այս տարի ևս Ստամբուլի նահանգապետարանը թույլ չի տվել ապրիլի 24-ին հիշատակի արարողություն կազմակերպել

23/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

«Ազգ» շաբաթաթերթի նոր համարը կթողարկվի Azg.am կայքում

23/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանն իր արմատից կտրած, ծնկի բերած, պարտքի մեջ թաղած ու ստով հեղեղած խմբակը պետք է հեռանա. Սերժ Սարգսյան

23/04/2026
Նորություններ

Այս պահի դրությամբ Բյուրեղավանում խմելու ջրի հետ կապված որևէ շեղում ընկերությունը չի հայտնաբերել. Վեոլիա Ջուր

22/04/2026
Հաջորդ գրառումը

Իշխանությունները մնալու շանս չունեն. Ուշագրավ ընդգծումներ՝ IRI ուսումնասիրությունից

Ամենաշատ ընթերցվածը

OLYMPUS DIGITAL CAMERA
ԿԱՐԵՎՈՐԸ

Իշխանությանը կցված Հ1-ը կրճատել է Ցեղասպանության զոհերի հիշատակի երթի հեռարձակման ժամանակահատվածը. Նարինե Մկրտչյան

22/04/2026

Իշխանությանը կցված Հ1-ը կրճատել է Ցեղասպանության զոհերի հիշատակի երթի հեռարձակման ժամանակահատվածը։ Այս ամենն ինձ վերադարձրեց իմ ուսանողական տարիները։ 1984 կամ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
18 Օգոստոսի, 2023

Կաթիդ փարան չմոռնաս, մամա

18/08/2023

ՎԱՀԵ ՀԱՅԿ Վահե Հայկը (1896, Խարբերդ- 1983, Ֆրեզնո) ամերիկահայ առաջին սերնդի ազնվական գրողներից է: Նրա անունը օրերս անսպասելիորեն հնչեց Ստեփանակերտից,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Անահիտ Մանասյանն արձագանքել է Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանի՝ իրեն փոխանցված ուղերձին

22/04/2026

Սոցիալական մեդիայում և զանգվածային լրատվության միջոցներով տարածվել է Ռուբեն Վարդանյանի ուղերձը՝ ուղղված ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին։ Այս մասին ասված...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական