Կանադան դադարեցրել է Թուրքիա արտահանման թույլտվության գործողությունը Լեռնային Ղարաբաղում հակամարտության ընթացքում կանադական տեխնոլոգիաների օգտագործման մասին տեղեկությունների ֆոնին: Այս մասին ասվում է արտգործնախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպանի ուղերձում, որը հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Վերջին մի քանի օրվա ընթացքում որոշ մեղադրանքներ են առաջադրվել այն մասին, որ կանադական տեխնոլոգիան օգտագործվում է Լեռնային Ղարաբաղի ռազմական հակամարտության մեջ: Ես կասեցրել եմ համապատասխան արտահանման թույլտվությունները Թուրքիա, որպեսզի ժամանակ լինի իրավիճակի հետագա գնահատման համար», ասվում է նախարարի հայտարարության մեջ: