Չորեքշաբթի, Ապրիլի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Ծափահարել են, որ հայրենի՞ք են կորցրել, որ պատերազմում հայ զինվորի պահած Քարվաճառը, Բերձորը և Ակնայի շրջանը առանց կրակոցի հանձնե՞լ են: 5000 զոհի համա՞ր են ծափահարել»․ «Փաստ»

15/04/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Այն պահից սկսած, երբ Նիկոլ Փաշինյանն իր իրավասությունից դուրս հայտարարություն արեց՝ կապված ընտրությունների անցկացման օրվա հետ, այդ րոպեից իր բոլոր ելույթները, խոսքերը, ստորագրած հրամաններն ու ցանկացած գործողություն տեղավորվում են նախընտրական պայքարի շրջանակում: Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունները նախընտրական ելույթի տրամաբանության մեջ էին: «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ, քաղաքագետ Թևան Պողոսյանը, որի հետ զրույցում անդրադարձել ենք երեկ ԱԺ ամբիոնից հնչեցված մտքերին, իշխող խմբի ծափահարություններին ու մեղադրանքներին՝ կրկին ուղղված նախկին իշխանություններին ու նաև զինվորականությանը:

Թևան Պողոսյանը մեզ հետ զրույցում մի շարք հարցադրումներ արեց՝ ուղղված Փաշինյանին. «Միկրոֆոնն իր ձեռքն էր, ամբիոնը՝ ևս, ու ինչ ցանկացավ, այդպես էլ ասաց: Բայց բոլոր հարցերը, մեծ հաշվով, գալիս են հետևյալից. այն ամենը, ինչն ասում է, տիրապետել է նաև 2018 թ. մայիսին, երբ ստանձնել է վարչապետի պաշտոնը: Եթե այս ամենը քո համար պարզ է եղել 2018 թ. մայիսից, ինչո՞ւ էիր 2018 թ. դեկտեմբերին մեզ ուրիշ՝ բոլորովին այլ բաներ ասում:

Այնպես որ, այս ամենը նախընտրական պայքարի շրջանակում է: Դեռ այնքան հեքիաթներ ու այլ մեկնաբանություններ ենք լսելու: Սրանք դեռ ծաղիկներն են: Դեռ անգամ հրաժարական էլ չի տվել, նախընտրական գործընթացը չենք սկսել, ու արդեն նման ելույթներ է ունենում, պատկերացրեք՝ ինչ կլինի նախընտրական գործընթացի ժամանակ: Այդուհանդերձ, սպասում ենք գործող իշխանությունների հրաժարականին, որովհետև, այնուամենայնիվ, պատասխանատվությունն իրենցն է և կապիտուլ յացիան ստորագրելուց հետո իրենք պետք է հեռանան»:

Թևան Պողոսյանի խոսքով, Փաշինյանի թիմակիցների ծափերը նրա ելույթից հետո ևս տեղավորվում են նախընտրական պայքարի շրջանակում. «Ինձ թվում է՝ նախընտրական պայքար ձևակերպումն ամեն ինչի մասին ասում է: Որ վեր կենար ու ուրիշ բան ասեր, էլի ծափ էին տալու: Բայց, ամեն դեպքում, ի՞նչն են ծափահարել: Ծափահարել են, որ հայրենի՞ք են կորցրել, որ պատերազմում հայ զինվորի պահած Քարվաճառը, Բերձորը և Ակնայի շրջանը առանց կրակոցի հանձնե՞լ են: Ինչի՞ համար են ծափահարել: Թող բացատրեն իրենց ծափահարությունները: 5000 զոհի համա՞ր են ծափահարել»:

Թևան Պողոսյանի հետ զրույցում անդրադարձանք Բաքվի «պուրակի» բացմանը, դրան հաջորդած ալիևյան ելույթներին՝ լի հայ ժողովրդի նկատմամբ ատելության ու թշնամանքի տարրերով: Խնդիրը դիտարկել ենք այն ֆոնին, երբ Հայաստանում իշխանության ներկայացուցիչների մակարդակով հետևողականորեն տարվում է թշնամու հետ հաշտեցման թեզը, իսկ նույն ԱԺ ամբիոնից ամենաբարձր մակարդակով Ալիևն անհրաժեշտ պատասխանն այսպես էլ չի ստանում: «Նախ՝ հերթական անգամ ապացուցվեց նույն փաստը, որ թուրքը մնում է թուրք, մեր թշնամին է ու ցանկանում է ամբողջովին ցեղասպանել հայ ազգին: Ալիևն իր բերանով ասում է՝ «գնալու, Զանգեզուրն էլ ենք վերցնելու, Սևանն էլ, Երևանն էլ՝ հայ ազգը այստեղ պետք է չապրի»: 2012 թ.-ից բոլոր իմ հանրային ելույթներում խոսել եմ այս մասին: Թուրքը չի փոխվել: 1918 թ.-ին էլ իրենց պապերն են նույնն ասել, դրանից առաջ իրենց նախնիներն են փորձել իրագործել նշված նպատակը: Նույն տեսակն է: Իսկ այսօր ունեն զենք, որը կարողանում են կիրառել: Հասել են նրան, որ այսօր մեզ կարողանում են նաև ասել՝ գիտեք՝ Նիկոլ Փաշինյանին մենք ենք իշխանության բերել:

Հասկանալի չէ՞, որ եթե թուրքն է իմ թշնամին, ինչ իշխանություն պետք է բերեր ինձ համար: Լավ իշխանությո՞ւն էր բերելու: Այստեղ էլ եմ մի հարց ուզում տալ: Որ Ալիևն ասում է՝ մենք ենք նպաստել, որ իշխանության գան, դրան ի՞նչ ունի պատասխանելու:

Ինչո՞ւ մի անգամ Ալիևին չես պատասխանում:

Այստեղ խնդիրը հետևյալ կետից է գալիս. երբ կպատասխանես Ալիևին, այն ժամանակ կսկսեմ մի քիչ լուրջ մտածել՝ ՀՀ նախկին իշխանությունների հասցեին հնչեցրած քո արձագանքներն իրենց մեջ իմաստ ունեն, թե ոչ. Ալիևը երբևէ չի ասել, որ իրենք են նպաստել, որ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանը գան իշխանության, թեպետ քո պարագայում ասում են ու պատասխան չկա»:

Ինչ վերաբերում է խաղաղասիրական կոչերին, մեր զրուցակիցը նշեց. «Պարտվողական օրակարգ է սա: Ծեծված մարդուց ի՞նչ եք ուզում: Այդ մարդիկ պարզապես հանձնվել են, ամեն ինչ արել են ու ցույց են տալիս, որ իրենք որևէ ազգային արժեք չունեն, որովհետև ազգի պայքարի համար չէ, որ խոսում են: Իրենք պարզապես իրենց անձնական կյանքի համար են խոսում: Իրենց մոտ այլևս դրված չէ պետության գաղափարը: Իսկ մենք մեր պատմության մեջ հազարավոր դեպքեր ունենք, որոնք ցույց են տալիս, թե ինչ է եղել, երբ ասել են՝ եկեք հանձնվենք, չպայքարենք: Մեր պատմությունը լի է նման տեսակի խաղաղասերներով:

Արդյունքում տեսել ենք, թե ինչպես է ծովից ծով Հայաստանն ավելի փոքրացել ու գնալով ավելի է փոքրանում: Այդ մարդիկ չունեն սեր դեպի հայկականը, չունեն սեր դեպի Հայաստանը և իրենց որևէ ազգային բան չի հետաքրքրում: Իրենց միակ արժեքը դարձել է «բարեկեցությունը» կամ որտեղ հաց՝ այնտեղ կաց: Հիմա այստեղ չստացվի, փող կհավաքեն, կփախնեն, կգնան և ուրիշ տեղ կապրեն: Բայց իրենք անընդհատ փորձում են կաթիլ-կաթիլ սերմանել այդ մոտեցումը, որ հանրությունն էլ այդ արժեքով ապրի: Ու վտանգը հենց այդտեղ է. ոչ թե պետություն ձևավորել, ոչ թե պայքարել, ոչ թե քաղաքացի դառնալ, այլ պարզապես հանձնվել ու փորձել չարչիի կյանքով ապրել, կլինի ՀՀ-ում՝ թուրքական վիլայեթի շրջանակներում, թե մի տեղ արտագաղթելով»»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայատյացության հերթական դրսևորում էր օրերս Բաքվում բացված, այսպես կոչված, «Ռազմավարի զբոսայգին»՝ հայ զինվորականներին և ռազմագերիներին պատկերող անմարդկային, նվաստացուցիչ տեսարաններով

Հաջորդ գրառումը

Ինչո՞ւ են իշխանությունները ավերում մայր բուհը. «Փաստ»

Համանման Հոդվածներ

Նորություններ

ՀԷՑ-ի նոր բաժանորդ դառնալու սակագները մինչև 40%-ով նվազեցնելու են

22/04/2026
Միջազգային

Եվրամիության 26 երկիր պատրաստ է աջակցել Վրաստանի դեմ պատժամիջոցների կիրառմանը. Կալաս

22/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Անահիտ Մանասյանն արձագանքել է Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանի՝ իրեն փոխանցված ուղերձին

22/04/2026
OLYMPUS DIGITAL CAMERA
ԿԱՐԵՎՈՐԸ

Իշխանությանը կցված Հ1-ը կրճատել է Ցեղասպանության զոհերի հիշատակի երթի հեռարձակման ժամանակահատվածը. Նարինե Մկրտչյան

22/04/2026
Հաջորդ գրառումը

Ինչո՞ւ են իշխանությունները ավերում մայր բուհը. «Փաստ»

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Օնիկ Գասպարյանին շատ վաղուց եմ ճանաչում. իմ հեղինակությամբ և անունով եմ ասում՝ նա մեր բանակի ամենաքաջ սպաներից մեկն է. Հայկ Նահապետյան

20/04/2026

Ես համաձայն եմ իր գնահատականի հետ, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով ԳՇ նախկին պետ Օնիկ...

ԿարդալDetails
OLYMPUS DIGITAL CAMERA
ԿԱՐԵՎՈՐԸ

Իշխանությանը կցված Հ1-ը կրճատել է Ցեղասպանության զոհերի հիշատակի երթի հեռարձակման ժամանակահատվածը. Նարինե Մկրտչյան

22/04/2026

Իշխանությանը կցված Հ1-ը կրճատել է Ցեղասպանության զոհերի հիշատակի երթի հեռարձակման ժամանակահատվածը։ Այս ամենն ինձ վերադարձրեց իմ ուսանողական տարիները։ 1984 կամ...

ԿարդալDetails
18 Օգոստոսի, 2023

Կաթիդ փարան չմոռնաս, մամա

18/08/2023

ՎԱՀԵ ՀԱՅԿ Վահե Հայկը (1896, Խարբերդ- 1983, Ֆրեզնո) ամերիկահայ առաջին սերնդի ազնվական գրողներից է: Նրա անունը օրերս անսպասելիորեն հնչեց Ստեփանակերտից,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական