Շաբաթ, Մայիսի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Խաղաղության պայմանագիրը իրատեսական կդառնա, եթե երկու երկրները միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչեն. Փաշինյան

18/04/2023
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Պիտի ընդգծեմ նաև մեր բացառիկ պատասխանատվությունը բոլոր այն մարդկանց նկատմամբ, ովքեր կասկածով են վերաբերվում ապագային ու այդ պատասխանատվությունը պատմական այս ժամանակաշրջանում ունի ու կարող է ունենալ  մեկ արտահայտություն՝ այն խաղաղությունն է»,-Աժ արտահերթ նիստում հայարարեց Նիկոլ Փաշինյանը  և բացատրեց, որ այն նշանակում է կարգավորված հարաբերություններ ունենալ  բոլոր չորս հարևանների հետ:

 Արձանագրելով, որ հարցն այն է, թե այդ տեսակետն ինչքանով է իրատեսական, իրագործելի և որքանո՞վ է Ադրբեջանի գործողություններն ու քաղաքականությունը միտված խաղաղությանը՝ Փաշինյանն ասաց, որ խաղաղություն հնարավոր է, եթե Հայաստանը միջազգային բոլոր հարաբերություններում  ոչ միայն այսօրվա, այլև  ապագայի համար հստակ արձանագրի, որ Հայաստան է ճանաչում  29  800 ք/կմ:

Նա հայտարարեց, որ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը էյֆորիայի մեջ է ու մտածում է վերցնել հնարավորինս շատ, իսկ հնարավորության դեպքում՝ ամեն ինչ:

Հայտարարելով, որ Ադրբեջանը դարձել է էներգետիկ ու  լոգիստիկ խաչմերուկ ու նրա կարևորությունը  Ռուսաստանի և որոշ արևմտյան երկրների համար մեծացել է՝ ՀՀ գործադիր մարմնի ղեկավարն ասաց. «Այս իրավիճակը, սակայն, և՛ ռիսկեր ունի, և՛ հնարավորություններ: Ռիսկերը տեսնում ենք գրեթե ամեն օր, իսկ հնարավորությունը թերևս այն է, որ Հարավային Կովկասն ինքնին մի մեծ խաչմերուկ է ու դրանում ոչ պակաս կարևոր է նաև Հայաստանի ու Վրաստանի դերը: Այս համատեքստում տարածաշրջանի կայունութունն ու խաղաղությունը կարող է դառնալ կոնսենուս  Արևմուտքի ու Ռուսաստանի միջև, որովհետև, եթե մեր տարածաշրջանը նորից պայթի, էներգետիկ առումով դա կարող է պրոբլեմ դառնալ թե՛ Ռուսաստանի, թե՛ Արևմուտքի համար»:

Փաշինյանը հայտարարեց, որ անելու է հնարավորը Ադրբեջանի հետ հնարավորինս շուտ խաղաղության պայմանագիր կնքելու համար՝ կարծիք հայտնելով, որ հնարավոր է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքել:

«Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը իրատեսական կդառնա, եթե երկու երկրները հստակ միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչեն ու պարտավորվեն այսօր ու երբևէ միմյանց տարածքային պահանջներ չներկայացնել»,-ասաց Փաշինյանը և տեղեկացնելով, որ Ադրբեջանի նախագահի հետ այս մասին պայմանավորվել են  2022-ին Պրահայում ու Սոչիում, հավելեց. «Այդուհանդերձ, թե՛ Երևանից, թե՛ Բաքվից հնչում են պաշտոնական հայտարարություններ, որոնցով դիմացի կողմը  մեղադրվում է պայմանավորվածությունները  չպահելու մեջ: Ես հիմա  ուզում եմ վերահաստատել, որ Հայաստանը լիարժեք ճանաչում է  Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ակնկալում ենք, որ Ադրբեջանը նույնը կանի՝ հայկական ամբողջ ԽՍՀ տարածքը ճանաչելով որպես Հայաստանի Հանրապետություն»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ե՛վ հայկական, և՛ թուրքական կողմերից առկա են ազդակներ, որոնք թույլ են տալիս ենթադրելու՝ սահմանն իսկապես կարող է բացվել. թուրքագետ

Հաջորդ գրառումը

Թուրքիայի հետ բնականոն հարաբերություններ հաստատելու մասին խոսք անգամ լինել չի կարող. Հակոբ Չաքրյան

Համանման Հոդվածներ

Միջազգային

Փաշինյանի քաղաքական որոշումները հանգեցնում են հայ հասարակության պառակտմանը․ Վոլոդին

16/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

ՀՀ ԱԳՆ-ն տեղյակ չէ՝ ինչի վրա է ծախսվել Եվրամիության տրամադրած 12 միլիոն եվրոն․ Արթուր Խաչատրյան

16/05/2026
Մամուլի տեսություն

Իշխանությունը տագնապալից սպասումների մեջ է. «Հրապարակ»

16/05/2026
Նորություններ

ՀՀ-ն հիանալի հասկանում է ԵՄ-ում և ԵԱՏՄ-ում միաժամանակյա գտնվելու անհնարինությունը. համապատասխան որոշումը կկայացվի ՀՀ քաղաքացիների կողմից․ Մհեր Գրիգորյան

16/05/2026
Հաջորդ գրառումը

Թուրքիայի հետ բնականոն հարաբերություններ հաստատելու մասին խոսք անգամ լինել չի կարող. Հակոբ Չաքրյան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Չհասկանալ արցախահայերի իրավունքները՝ նշանակում է չհասկանալ, թե ինչպես պետք է առաջ մղել ճշմարտությունը. Սարգիս Շահինյան

14/05/2026

Azg.am-ի զրուցակիցն է Շվեյցարիայի հայկական և հայամետ միությունների նախագահ, Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության պատվո նախագահ Սարգիս Շահինյանը։ -Պարո՛ն Շահինյան, Շվեյցարիան այն եզակի...

ԿարդալDetails
15 Մայիսի, 2026

«Մենք այսօր իսկ գտնվում ենք ցեղասպանական գործընթացի մեջ», ահազանգում է Գառնիկ Քերքոնյանը    

15/05/2026

«Մեր մոտեցման ամենամեծ սխալն այն է, որ մենք առանձին դեպքերը քննում ենք առանձին կերպով եւ չենք հասկանում, որ մենք ցեղասպանության...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Պարտվողականությունը չէ, որ պետք է կարողանա լուծել մեր ունեցած խնդիրները. ՀՀ քաղաքացին հունիսի 7-ին պետք է գնա և քվեարկի. Սարգիս Շահինյան

15/05/2026

Azg.am-ի զրուցակիցն է Շվեյցարիայի հայկական և հայամետ միությունների նախագահ, Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության պատվո նախագահ Սարգիս Շահինյանը։ -Պարո՛ն Շահինյան, ՀՀ իշխանություններն օրեր...

ԿարդալDetails
15 Մայիսի, 2026

Ջոյել Վելդքամփ. «Մեզնից պահանջվող լավագույնը կներդնենք՝ համոզելու համար, որ արցախցին միայնակ չէ երկարատեւ պայքարում»

15/05/2026

Մայիսի 8-ին «Ազգում» տպագրված «Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը» հրապարակման շարունակությունը: «Ո՞ր պայմանների պարագայում Ադրբեջանը պատրաստակամ կլինի ԼՂ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական