Լուկաշենկո. Բելառուսը եւ Ռուսաստանը համատեղ կքննարկեն ինքնահռչակ ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի ճանաչման անհրաժեշտությունը

35

Բելառուսն ու Ռուսաստանը համատեղ կքննարկեն ինքնահռչակ Դոնեցկի եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների ճանաչման անհրաժեշտությունը։ Այս մասին այսօր լրագրողներին ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ Օսիպովիչսկի պոլիգոնում «Դաշնակցային վճռականություն – 2022» բելառուս-ռուսական զորավարժությունների ընթացքին ծանոթանալուց հետո, փոխանցում է ԲԵԼՏԱ-ն:

Օրեր առաջ ՌԴ Պետդումա ներկայացվեց խորհրդարանի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված ստորին պալատի դիմումի նախագիծը Ռուսաստանի կողմից ինքնահռչակ ԴԺՀ-ի եւ  ԼԺՀ-ի ճանաչման անհրաժեշտության մասին։ Այս առնչությամբ լրագրողները բելառուսական պետության ղեկավարից հետաքրքրվեցին, եթե Ռուսաստանում նման որոշում կայացվի, ինչպե՞ս այդ դեպքում կվարվի Բելառուսը։

«Մենք կպայմանավորվենք Պուտինի հետ, թե ինչ անել, ինչն ավելի լավ կլինի Ռուսաստանի եւ Բելառուսի համար։ Բայց դա համատեղ որոշում կլինի»,- պատասխանել է Ալեքսանդր Լուկաշենկոն։

News.am