Ինչպես արդեն հայտնել էինք,անհնազանդության ակցիաներ են իրականացվում Հայաստանի տարբեր հատվածներում՝ պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Մայրաքաղաքում ցուցարարները փակում են տարբեր փողոցներ: Անմասն չեն նաև մարզերի բնակիչները: Լոռու մարզում, օրինակ, Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ավտոերթ է սկսվել:
mamul.am