Երկուշաբթի, Մայիսի 11, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Լինելու է փաստաթղթի ստորագրում՝ մեզ համար ցավոտ ձևակերպումներով. Սուրեն Սարգսյան

03/11/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հոկտեմբերի 30-31-ին Հռոմում կայացած G20 գագաթաժողովի շրջանակներում կայացել է Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի և Թուրքիայի նախագահ Էրդողանի հանդիպումը։

Երկու երկրների առաջնորդները, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել են նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակին:

Սպիտակ տունը հայտնում է` Բայդեն-Էրդողան հանդիպման օրակարգում են եղել Հարավային Կովկասում գործադրվող դիվանագիտական ջանքերը։

Նույն գագաթաժողովի ժամանակ Հարավային Կովկասում տիրող իրավիճակն ու «3+3» տարածաշրջանային նոր մեխանիզմը քննարկել են նաև Ռուսաստանի և Թուրքիայի արտգործախարարները։

168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում քաղաքագետ Սուրեն Սարգսյանը, խոսելով Բայդեն-Էրդողան հանդիպման մասին, նախ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ԱՄՆ-ի և Թուրքիայի առաջնորդները վերջապես կարողացան հանդիպում ունենալ, ինչը չէր ստացվում երկար ժամանակ։

«Հանդիպումը նախատեսված էր 20 րոպեով, տևեց մոտ 40-45 րոպե, որի ընթացքում քննարկվել են Հարավային Կովկասում դիվանագիտական ջանքերը, բայց տարածված հաղորդագրությունից պարզ չէ, թե ո՞ւմ կողմից են այդ ջանքերը գործադրվում և ինչպիսի՞ն են դրանք։ Ինչ վերաբերում է ՌԴ և Թուրքիա ԱԳ նախարարների քննարկմանը «3+3» տարածաշրջանային ձևաչափի հետ կապված, ապա ակնհայտ է, որ ԱՄՆ-ը կողմ է հարավկովկասյան 3 երկրների, Թուրքիայի և Իրանի հետ այս մեխանիզմին, որը, ի դեպ, ամենևին էլ նոր չէ։ Սա պարզ է դառնում նաև ԱՄՆ նախագահի՝ Ադրբեջանի նախագահին ուղղված նամակից, որտեղ Բայդենն ասել է, որ Արցախի հարցը պետք է լուծվի Մինսկի խմբի համանախագահության և տարածաշրջանային այլ ձևաչափերի օգնությամբ»,- ասաց Սուրեն Սարգսյանը՝ նշելով, որ «3+3» ձևաչափը բխում է այն պետությունների շահերից, որոնց նպատակն է, խոշոր հաշվով, Եվրոպան և ԱՄՆ-ը այս տարածաշրջանից դուրս թողնելը։

«Սակայն, քանի որ այս տարածաշրջանային մեխանիզմը չի բացառում Մինսկի խմբի աշխատանքը, ապա, կարծում եմ, որ դրանով էլ պայմանավորված՝ այն ունի ԱՄՆ-ի աջակցությունը»,- ասաց քաղաքագետը՝ հիշեցնելով, որ պաշտոնապես այս ձևաչափի վերաբերյալ իր վերապահումն է հայտնել միայն Վրաստանը, իսկ հայկական կողմից պաշտոնական որևէ վերապահում չի հնչեցվել։

«Եթե Հայաստանից պաշտոնական դիրքորոշում չկա, որ ունենք վերապահում, ուրեմն՝ մենք չունենք վերապահում։ Սա պարզ է»,- ասաց Սարգսյանը։

Քաղաքագետի կարծիքով, թե որքանով պահանջարկված կմնա Մինսկի խմբի համանախագահությունը, դա կախված չէ Հայաստանից, ուստի հիմա տարածաշրջանային նոր ձևաչափի ստեղծումը ևս կախված չի լինելու Հայաստանի կամքից, քանի որ Հայաստանը զրկված է սուբեկտայնությունից ու որևէ որոշման կայացման վրա ինչ-որ կերպ ազդելու մեխանիզմ չունի։

«Հայաստանը չունի սուբյեկտայնություն, որով կարողանա ազդեցություն ունենալ տարածաշրջանում վերադասավորումների վրա, չունենք արտաքին քաղաքականություն, դիվանագիտություն, ռազմավարություն»,- ասաց Սարգսյանը՝ ընդգծելով՝ մեզ համար անգամ խիստ առանցքային հարց համարվող Սյունիքի հետ կապված լուծումների հարցում հայկական շահից բխող դիրքորոշում չենք կարող պարտադրել կամ թելադրել։

«Որևէ բան չի՛ բանակցվում՝ հաշվի առնելով Հայաստանի շահը, ընդհակառակը՝ ամեն ինչ գնում է մեր կորուստների հաշվին, մենք ոչ մի բան չենք վերցնում, միայն տալիս ենք. տալիս ենք մեր տարածքն օտարերկրյա պետությանը, որ օգտագործի, բայց թե դրա դիմաց ի՞նչ ենք ստանում, չեմ կարող ասել։ Թուրքիան հիմա մեր տարածքների հաշվին ցանկանում է վերստեղծել Օսմանյան կայսրությունը»,- ասաց Սարգսյանը՝ շեշտելով՝ այս հարցում ԱՄՆ դիրորոշումը միարժեքորեն հասկանալն էլ շատ բարդ է։

«Բարդ է, որովհետև ԱՄՆ-ը հիմա ունի ռազմավարական թիվ մեկ մրցակից՝ դա Չինաստանն է, և կարծում է, որ չի՛ կարող, այդ թվում՝ Իրանի հետ այս մրցակցության մեջ մտնել, հետևապես, երբ ունես գերնպատակ, գալիս են այլ առաջնահերթություններ, հետևապես՝ ԱՄՆ-ը կաջակցի այնպիսի ձևաչափերի, որոնք կնպաստեն Չինաստանի ազդեցության նվազմանը, իսկ քանի որ Թուրքիան կարող է ազդել Չինաստանի արագ զարգացման վրա, ուստի ԱՄՆ-ը կարող է դա հաշվի առնել»,- ասաց Սարգսյանը՝ շեշտելով՝ հենց ԱՄՆ-Չինաստան առաջնահերթությունների ծիրում պետք է դիտարկել նաև Սյունիքի շուրջ զարգացումների համատեքստում ԱՄՆ-ի դիրքորոշումը։

«Թուրքիան հիմա մեր առաջ դրել է Սյունիքով միջանցք ստանալու հարց, հետո դնելու է այլ նախապայմաններ, օրինակ, ասելու է՝ խմբագրեք ձեր Անկախության հռչակագիրը, որովհետև տարածքային պահանջի հարց կա այնտեղ, հետո պնդելու է՝ Զինանշանի վրայից հանեք Արարատ լեռը, այսինքն՝ գնալու է մաքսիմալ ճնշումների, քանի դեռ Հայաստանը թույլ է, ու դրանից օգտվելու է նաև Ադրբեջանը։ Ինչ վերաբերում է մամուլում տարածված փաստաթղթերի ստորագրման մասին լուրին, ապա, թեև հարցական է, թե ինչպիսի փաստաթուղթ է լինելու, բայց ակնհայտ է, որ ինչ-որ մի բան ստորագրվելու է. դա փաստ է, որովհետև 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից հետո պարզ է դառնում, որ դեռ բան կա անելու, դեռ բան կա, որը կիսատ է։ Վստահ կարող եք լինել՝ լինելու է փաստաթղթի ստորագրում՝ մեզ համար ցավոտ ձևակերպումներով»,- խոսքը եզրափակեց քաղաքագետը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

168.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բայդենը չի ծրագրում դադարեցնել ԱՄՆ ռազմական ներկայությունը Մերձավոր Արևելքում

Հաջորդ գրառումը

Աղվան Հովսեփյանի կալանքի ժամկետը երկարացվեց ևս 2 ամսով․ որոշումը կբողոքարկվի․ փաստաբան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է ազգային բարերար Սամվել Կարապետյանին

10/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչո՞ւ չի կարելի Նիկոլ Փաշինյանին պահել վարչապետի պաշտոնին. Հակոբ Բադալյան

10/05/2026
Միջազգային

Թրամփը Իրանի հետ պատերազմը ներկայացրել է որպես վեցշաբաթյա էքսկուրսիա

10/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Արցախում հայկական եկեղեցիներ ոչնչացնող օկուպանտը հայերին մեղադրում է «իրենց անտառները» ոչնչացնելու մեջ

10/05/2026
Հաջորդ գրառումը

Աղվան Հովսեփյանի կալանքի ժամկետը երկարացվեց ևս 2 ամսով․ որոշումը կբողոքարկվի․ փաստաբան

Ամենաշատ ընթերցվածը

08 Մայիսի, 2026

«Ղրիմի հայերը» ցուցահանդեսը Բելոգորսկում

08/05/2026

Ապրիլի 22-ին Բելոգորսկի շրջանի պատմաերկրագիտական թանգարանում տեղի ունեցավ «Ղրիմի հայերը» խորագրով ցուցահանդեսի բացումը՝ նվիրված Օսմանյան կայսրությունում 1915 թ. Հայոց ցեղասպանության...

ԿարդալDetails
Նորություններ

Գյումրին օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ Դերենիկ Մալխասյան

10/05/2026

Լենինականը (Գյումրին) օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ 1930-ականների վերջ Գաղտնիք չէ, որ Թուրքիան վերջին 200 տարվա ընթացքում միշտ սպասել է...

ԿարդալDetails
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
Հրապարակախոսություն

Շատ արագ կհայտնվենք ոչ թե ԵՄ-ում, այլ «արևմտյան ադրբեջանում». Արման Աբովյան

10/05/2026

Ինչպես ասում են՝ ուրբաթը շաբաթից շուտ եկավ։ Պուտինը պահանջել է, որ Հայաստանը արագ որոշի՝ ԵՄ, թե ԵԱՏՄ։ Եվ հիմա պետք...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչո՞ւ չի կարելի Նիկոլ Փաշինյանին պահել վարչապետի պաշտոնին. Հակոբ Բադալյան

10/05/2026

Քարոզարշավի ամեն օր Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է հանրությանը մի պատկառելի վկայություն, թե ինչու՞ չի կարելի իրեն պահել վարչապետի պաշտոնին: Ամեն...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական