Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է այլ երկրների նկատմամբ ԱՄՆ վերջին պատժամիջոցները: Ըստ նրա, դրանք վկայում են այն մասին, որ ամերիկյան կողմը չի ցանկանում կապված լինել բազմակողմ պարտավորություններով:
«Երբ Միացյալ Նահանգները որոշում են, որ Չինաստանը սպառնալիք է, քանի որ չափազանց շատ է վաճառում ԱՄՆ-ին և չափազանց քիչ է գնում, ամերիկացիները սահմանափակումներ են մտցնում ՉԺՀ-ից ներմուծման համար», նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ գործակալությունը: Այսպիսով ամերիկյան կողմը քաղաքական ասպարեզում շահարկումներ է իրականացնում իր օգտին։
«Եվ հետո նրանք աշխարհի մյուս բոլոր երկրներին հայտարարում են, որ չհամարձակվեն առևտուր անել այն պետությունների հետ, որոնց Միացյալ Նահանգները ցանկանում են մեկուսացնել», ասել է նախարարը: