Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունների ներկա վիճակի հարցը քննարկել են Իրան-Հայաստան առևտրի պալատի նախագահը, խորհրդի անդամներն ու Իրանում ՀՀ դեսպանը։
Այսօր Իրան-Հայաստան առևտրի պալատի նախագահ Հերվիկ Յարիջանյանը և խորհրդի անդամներն այցելել են Իրանում ՀՀ դեսպանություն։ Նրանք դեսպան Արտաշես Թումանյանին, դեսպանության անձնակազմին շնորհավորել են ՀՀ անկախության 30-ամյակի կապակցությամբ։
Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են Հայաստան-Իրան տնտեսական հարաբերություններում առաջիկայում սպասվող զարգացումներին։