Իրանում լրտեսության մեղադրանքով ձերբակալվել է բրիտանացի դիվանագետ

16

Իրանի իշխանությունները հայտարարել են մի քանի եվրոպացի դիվանագետների կալանավորման մասին՝ «լրտեսության» մեղադրանքով։ Որոշ պետություններ հերքում են Իրանում իրենց դիվանագետների կալանավորման փաստերը։ Այս մասին փոխանցում են իրանական լրատվամիջոցները։

ԶԼՄ-ների տվյալներով՝ դիվանագետները «փորձել են տվյալներ հավաքել այն վայրից, որտեղ անցկացվել են ԻՀՊԿ-ի օդատիեզերական ուժերի հրթիռային վարժանքները»։

Ձերբակալվածների թվում է Մեծ Բրիտանիայի դեսպանի տեղակալը, ով իր ընտանիքի հետ զբոսաշրջության նպատակով այցելել էր Շահդադ անապատ, սակայն, տեղանքից տվյալներ էր հավաքագրում։