Թեհրանը հույս ունի համագործակցել Մոսկվայի հետ կորոնավիրուսային վարակի դեմ պայքարում, այդ թվում՝ պատվաստանյութ ստեղծելու հարցում: Այդ մասին ասել է Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո:
Զարիֆը նշել է, որ Մոսկվան և Թեհրանը «շատ լավ համագործակցության» են հասել բոլոր բնագավառներում, և հույս է հայտնել, որ նույն երկխոսությունը կանցկացվի կորոնավիրուսի դեմ պայքարի վերաբերյալ: «Մենք ջանք կգործադրենք, կօգնենք միմյանց և կօգտագործենք մեր փորձը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծելու, ինչպես նաև այս վարակի դեմ պայքարում առաջխաղացման համար», ասել է Իրանի արտաքին գործերի նախարարը, որի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ գործակալությունը: