Իրանի Խոյ քաղաքից 3 կմ հարավ-արևելք փետրվարի 17-ին, տեղական ժամանակով ժամը 23:33-ինտեղի է ունեցել երկրաշարժ օջախի 10 կմ խորությամբ, 4․3 մագնիտուդ հզորությամբ. հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ:
Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Ագարակ, Մեղրի և Քաջարան քաղաքներում՝ 2-3 բալ ուժգնությամբ։