Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Հիմա էլ Չավուշօղլուն հայերին հայերեն հայտնեց՝ «շնորհակալ եմ»

Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն թվիթերյան էջում տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են տարբեր ազգեր օգնում Թուրքիային աղետի ժամանակ։

Տեսանյութի մեջ Թուրքիային օգնություն ցուցաբերած երկրների փրկարարների նկարների վրա գրվում է այդ երկրի անունը և տվյալ  երկրի ազգային լեզվով «շնորհակալություն» բառը։

Հայաստանի փրկարարների լուսանկարը եւս ներկայացվել է, որի վրա գրվում է «շնորհակալ եմ»։