Հինգշաբթի, Մայիսի 7, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իրանական և ադրբեջանական կողմերը զորավարժությունները ուղղակիորեն կապում են Սյունիքի շուրջ ձևավորված իրավիճակի հետ

04/10/2021
- Հրապարակախոսություն, Նորություններ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Իրանագետ Վարդան Բալյանի ՖԲ էջից, –

Իրանի Իսլամական հանրապետության արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդուլլահյանը իրանական հեռուստաալիքներից մեկին տրված հարցազրույցում բառացիորեն հայտարարել է.

«Մեր զորավարժությունները Ադրբեջանի հետ սահմանին ուղերձ է ահաբեկիչներին։ Մենք բազմիցս հաայտարարել ենք, որ չենք հանդուրժում կեղծ սիոնիստական ռեժիմի տարրերի առկայությունը մեր սահմանների մոտ։ Մենք տեսնում ենք սիոնիստների և ահաբեկիչների միջամտությունը Ադրբեջանում։

… Մենք ուղղիղ հայտարարել ենք Ադրբեջանի հանրապետությանը, որ սահմաների փոփոխությունը տարածաշրջանում անթույլատրելի է»։

Հատկանշական է Իրանի առաջին դիվանագետի պաշտոնական խոսքի ուղեկցումը իրանական տարբեր փորձագետների, պաշտոնաթող և գործող զինվորական ղեկավարների հարցազրույցներով, որտեղ տոնայնությունը բազմակի ավելի կոշտ է՝ ընդհուպ տարածքների ալեքսիա, այդ թվում՝ Նախիջևան և Արցախ։ Ըստ որում, իրանցիները բաց տեքստով ասում են, որ եթե Հայաստանը չի կարող տիրապետել Սյունիքին, ապա այդ կանի Իրանը։ Վերջին օրերի տեղեկատվական հոսքերի մշտադիտարկման արդյունքների վերլուծությունը կներկայացնենք առաջիկա օրերին, իսկ մինչ այդ գնահատենք իրանական ռազմական ներկայության մասշտաբը մեր սահմանի անմիջական հարևանությամբ։

Եվ այսպես, Հեյբարի նվաճողները անունը կրող զորավարժություններին մասնակցում են՝

Ղազվինում  մշտական տեղակայման 16֊րդ տանկային դիվիզիայի 116֊րդ և 261֊րդ բրիգադները։ Նշենք, որ յուրաքանչյուր բրիգադում 110 տանկ կա։

Թավրիզի 21֊րդ հետևակային դիվիզիա, Ուրմիայի 64֊րդ  դիվիզիայի 164֊րդ հետևակային բրիգադը,  Բասիջի կազմի մեջ մտնող “Աշուրան”,   օդային դեսանտի 65֊րդ բրիգադի հատուկ նշանակության գունդը, մեծաքանակ ավիացիա՝ Су-24, F-14 “Tomcat” и F-4E “Phantom”, ռազմական տրանսպորտային ինքնաթիռներ, հարվածային ուղղաթիռներ՝

 AH-1 “Cobra” и “CH-47 Chinook”։ Զորավարժություններին ներգրավված են

 Fajr-5 и Fajr-5C ռեակտիվ համազարկային կրակի համակարգեր, որոնց փորձարկման տեսանյութն, ի դեպ, Պահապանների կորպուսը հրապարակել է։ Հատկանշական է, որ իրանցիները հրապարակայնացրել  են տեղեկատվություն մինչև 700 կմ խոցման հեռավորությամբ  Fateh-313 и Zulfiqar բալիստիկ հրթիռների մասին։ Զորավարժությունների ռազմական բաղադրիչի հանգամանալից վերլուծությունը կներկայացնենք առանձին գրառումով առաջիկայում։ Սա մեզ համար կարևոր է, քանի որ իրանական և ադրբեջանական կողմերը զորավարժությունները ուղղակիորեն կապում են Սյունիքի շուրջ ձևավորված իրավիճակի հետ։ Այս առումով հետաքրքրական է “Հեյբարի նվաճողները” անվանման ընտրությունը։ 629 թվականին այստեղ տեղի է ունեցել  Հեյբարի հայտնի ճակատամարտը, որի մասին խորհուրդ կտամ կարդալ։ Կապիտուլյացիայի պայմանագրով Հեյբարը դիտարկվում էր որպես ռազմական ավար, որի բնակիչները դառնում էին հողի վարձկալ֊հարկատուներ։  Ուղերձը դեռ կքննարկենք, հասցեատերն, ի դեպ, միայն Ադրբեջանը չէ։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Անտառապահը ապօրինի հատել էր ծառեր. Ստեփանավանի ոստիկանների բացահայտումը

Հաջորդ գրառումը

Պաշտոնական վիճակագրության վերջին ամիսների ցուցանիշները վկայում են, որ մեր տնտեսության վերականգնման դինամիկան դանդաղում է. վերլուծություն

Համանման Հոդվածներ

Միջազգային

Ռուսաստանի ԱԳՆ-ն կոչ է անում օտարերկրյա իշխանություններին ապահովել իրենց դիվանագետների ժամանակին տարհանումը Կիևից․ Զախարովա

06/05/2026
Հրապարակախոսություն

Եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը. Վարդան Ոսկանյան

06/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից հայ ժողովրդին կամք և ուժ է մաղթել

06/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

«Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում. Սուրեն Սուրենյանց

06/05/2026
Հաջորդ գրառումը

Պաշտոնական վիճակագրության վերջին ամիսների ցուցանիշները վկայում են, որ մեր տնտեսության վերականգնման դինամիկան դանդաղում է. վերլուծություն

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դուք նույն  յաթաղանն եք բռնել, ինչ 100 տարի առաջ բռնել էր թուրքը, մի քանի տարի առաջ՝ ադրբեջանցին. Մետաքսե Հակոբյանը՝ եվրոպացի գործիչներին

05/05/2026

Ես չեմ կարող ողջունել ձեր այցը Երևան, որը տեղի է  ունենում ընտրություններից մեկ ամիս առաջ, և սա պատահականություն չէ։ Սա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հունիսի 12-ի գործով «մեղադրվող» Կոստանտին Տեր-Մովսիսյանը մահացել է

06/05/2026

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնում է. «Այսօր «2024թ. հունիսի 12-ի» գործով հերթական դատանիստն էր Աջափնյակի դատարանում։ Հիշու՞մ եք` ժողովրի վրա արձակեցին...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում. Սուրեն Սուրենյանց

06/05/2026

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Երևանում հանդես է եկել ևս մեկ ցինիկ հայտարարությամբ, որն այս անգամ վերաբերում է մեր երկրի ներքին...

ԿարդալDetails
Նորություններ

Արցախը Ադրբեջանին հանձնելուց հետո էլ Թուրքիան շարունակում է նոր նախապայմաններ առաջ քաշել. Տիգրան Աբրահամյան

06/05/2026

Թուրք պաշտոնյան Երևանում հայտարարեց, որ իրեն զգում է ինչպես տանը։ Սակայն տարօրինակ չէ՞, որ նման զգացողություն արտահայտող պաշտոնյան, շարունակելով խոսքը,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական