«Եվրատեսիլի» կիսաեզրափակչի հեռարձակման ժամանակ Իսրայելի պետական «Kan 11» հեռուստաալիքը սխալմունք է թույլ տվել՝ շփոթելով Հայաստանի և Ադրբեջանի դրոշները։ Երկու երկրներն էլ էկրանին ցուցադրելիս օգտագործվել է նույն եռագույնը՝ ադրբեջանական դրոշը։
Իսրայելի Պետահ Տիկվա քաղաքի «Նաիրի» հայերի միության ղեկավար Արտեմ Չերնամորյանը հայտարարել է միջադեպի մասին, ինչը վրդովմունք է առաջացրել հայկական սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ հայ համայնքն արդեն պաշտոնական նամակ է պատրաստում «Kan 11»-ի ղեկավարությանը, որում պահանջվում է հրապարակային ներողություն խնդրել։








