Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իշխանությունները հետևողականորեն էրոզիայի են ենթարկել պետական կառուցակարգը․ «Փաստ»

05/05/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Փաստ» օրաթերթը գրում է․ <<Մայիսի 8-ին լրանում է Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման երեք տարին, ժամկետ, որի ընթացքում ամբողջովին ի դերև ելան վերջինիս հետ կապված հանրային ակնկալիքներն ու հույսերը։ Ի հեճուկս թռիչքաձև զարգացում ապրելու խոստումներին, այս երեք տարվա ընթացքում երկրի համար շատ կարևոր հարցերում հետընթաց գրանցվեց։ Սա՝ եթե շատ մեղմ արտահայտվենք: Այսպես, իշխանությունները, իրենց՝ պետության կառավարման ղեկին հասցրած դրսի հովանավորների ակնկալիքները բավարարելու նպատակով, հետևողականորեն քանդել և քանդում են ոչ միայն մեր արմատավորված ազգային արժեհամակարգը, այլև էրոզիայի են ենթարկում պետական ողջ կառուցակարգը։


Հարցն այստեղ այն է, որ մեր արժեհամակարգը սերտորեն կապված է պետության կենսունակության հետ, և պատահական չէ, որ, քողարկված և անթաքույց արշավ սկսելով մեր եկեղեցու, ընտանիքի ինստիտուտի, բանակի, պատմության, հերոսների դեմ, դրանով իշխանություններն արժեզրկում էին պետության հիմնասյուները։ Իսկ 2018 թվականին տեղի ունեցած գործընթացների արդյունքում պետությանն իրականում փոխարինելու եկան «հեղափոխական» իշխանությունները, որոնք ոչ միայն սկսեցին իրենց նույնականացնել պետության հետ, այլև հաճախ ավելի բարձր դասել պետությունից։ Այսինքն՝ եթե իրենք չլինեն, պետություն չի լինի։

Եվ այս կոնտեքստում պատահական չէր իշխանությունների կողմից շրջանառության մեջ դրվող այն թեզը, թե իրենց «հեղափոխությունն» ավելի կարևոր է, քան Արցախյան առաջին պատերազմի հաղթանակը։ Ուստի զարմանալի չէ, որ իշխանությունները միայն իրենց են վերապահում օրենքների մեկնաբանությունը և դրանց իրացումը՝ կախված նրանից, թե ինչպես է ձեռնտու իրենց քաղաքական շահերի տեսանկյունից։ Այդպես, երբ Նիկոլ Փաշինյանն է հրաժարական տալիս, կարող է մնալ որպես վարչապետի պաշտոնակատար, իսկ եթե խոսքը վերաբերում է, օրինակ՝ Սերժ Սարգսյանին, ապա նա իրավունք չուներ այդպես վարվել։ Կամ՝ անցած տարի իշխանությունները հայտարարում էին, թե ՍԴ անդամների փոփոխության հարցը ժողովուրդը պետք է որոշի հանրաքվեի միջոցով, բայց որոշ ժամանակ անց, կանխատեսելով իրենց պարտությունը, կորոնավիրուսի տարածումը պատճառ բերելով, շրջանցեցին ժողովրդի կարծիքը և ԱԺ-ում անցկացրին իրենց համար ցանկալի սահմանադրական փոփոխությունները։

Ըստ էության, իրավիճակն այս երեք տարվա ընթացքում այնպիսին է, որ քաղաքական իշխանությունները նաև դատարանների ու արդարադատության իրականացման գործառույթ են իրենց վերապահել՝ ոտնահարելով դատական իշխանության անկախությունն ու իրավունքները։ Եթե դատարաններն անկախ ու ինքնուրույն որոշումներ են ընդունում, ուրեմն «ծախված» են ու սպասարկում են նախկիններին։ Միևնույն ժամանակ, իշխանությունների համար ոչ այնքան կարևոր են դատարանների վճիռներն ու արդարադատության իրականացումը, որքան սեփական որոշումները։ Ու այդ որոշումներին կարելի է ավելացնել «իրավունքի ուժով» ձևակերպումը, և դրանով իրենց գործողությունները «լեգիտիմ» տեսք կունենան։

Սակայն ամենամեծ խնդիրն այն է, որ միայն դատական իշխանության իրավասությունները չէ, որ իշխանություններն իրենց են վերապահում։ Նրանք յուրացրել են նաև իշխանություն ձևավորող ինստիտուտի՝ ժողովրդի իրավունքները, չնայած այս երեք տարվա ընթացքում Փաշինյանը ամենից շատ հոլովել է ժողովրդի անունը և բազմիցս հայտարարել, թե իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Ու արդեն առօրյա երևույթ է դարձել, որ իշխանությունները սեփական քաղաքական շահերից ելնող որոշումները ներկայացնեն որպես ժողովրդի ցանկություն ու համաժողովրդական պահանջ, բայց արդյունքում մոլորեցնեն քաղաքացիներին ու զանց առնեն նրանց դիրքորոշումը։

 

Հենց այդպես էլ իշխանությունները միանձնյա որոշեցին Արցախյան 44-օրյա պատերազմի ելքը՝ հաղթելու մասին քարոզչական հայտարարություններով թուլացնելով ու բթացնելով ժողովրդի զգոնությունը։ Այնինչ, եթե իրավիճակն իրոք ծայրահեղ էր, ապա կարելի էր այն ներկայացնել հանրության դատին ու հնարավորինս շուտ հասնել ռազմական գործողությունների դադարեցմանը։ Փաստորեն, ստացվում է այնպես, որ «հեղափոխական» ղեկավարությունը գրեթե միշտ հանրությանը կանգնեցնում է կատարված փաստի առաջ։

Եվ սպասվող ընտրությունների առումով էլ բացառված չէ, որ իշխանությունները, տեսնելով, որ կորցրել են հաղթելու շանսերը, «ժողովրդի անունից» որոշեն հետաձգել ընտրությունները։ Հենց ընթացքում: Ո՞վ գիտե, օրինակ՝ ընտրարշավի փուլում հանկարծ կարող են սկսել կորոնավիրուսով վարակվածների թվերը ուռճացնել ու դրանով երկարաձգել իրենց պաշտոնավարումը։ Սա՝ ի մասնավորի…>>։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 04․05.21թ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Չենք կարող ձեռքներս ծալած նստել, երբ հանցագործություններ են լինում Հայաստանի և Արցախի դեմ. Շիֆ

Հաջորդ գրառումը

«Եթե սրանք մի փոքր ամոթ ունենան ու հիշեն, թե ինչ ասեց նույն Մուրադովն իրենց հասցեին էլ գերիների թեմային չեն անդրադառնա». Համբարյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Սա նպատակային, ծրագրված հոգևոր սպանդ է. Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհրդի հայտարարությունը

18/04/2026
Նորություններ

Պետբյուջեն, միլիարդավոր դոլար վարկերը պարգևավճարներով, մեկ անձից հրատապ գնումներով, Ջենիֆեր Լոպեսի համերգով մսխել են. Ոսկան Սարգսյան

18/04/2026
Նորություններ

Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին. ուղիղ

18/04/2026
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026
Հաջորդ գրառումը

«Եթե սրանք մի փոքր ամոթ ունենան ու հիշեն, թե ինչ ասեց նույն Մուրադովն իրենց հասցեին էլ գերիների թեմային չեն անդրադառնա». Համբարյան

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026

Google-ի քարտեզի վրա նշել եմ, թե ինչպես է անցել նոր սահմանը։ Դեղինով Google-ի սահմանն է, կարմիրով՝ «սահմանազատման/սահմանագծման» շրջանակներում հաստատված նոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական