Ուրբաթ, Մայիսի 15, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իշխանափոխությունը նշանակում է նոր որակի առաջարկ, և այդ նոր որակը պետք է հենց հանրահավաքների ժամանակ ցուցադրվի. քաղաքագետ

06/06/2022
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն անդրադարձել է Ֆրանսիայի հրապարակից վրանները հանել-չհանելու իրարամերժ տեղեկություններին՝ վերլուծելով ընդդիմության պայքարի ընթացքն ու սկզբուքնները։
Նա գրել է.
Ընդդիմությունը կարող էր քաղաքական ձևակերպում գտնել վրանները հանելու համար, սակայն ինչպես սկիզբն, այնպես էլ վերջը, քաղաքական տրամաբանությունից դուրս էր:
Երբ է քաղաքական ու հանրային միտքը դատապարտվում մահվան, – պայքարի ժամանակ, երբ ընդդիմությունն իրեն վեր է դասում քննադատությունից, ինչը համարվում է մեջքից հարված:
– Մարդիկ պայքարում են, մի բան էլ դուք արեք, կամ էլ մի խանգարեք:
– Կարող եք դուք արեք, կամ էլ սուս մնացեք:
– Հայրենիքը վտանգի մեջ է, իսկ դուք եկել դատողություններ եք անում:
– Դուք խաթարում եք ժողովրդի միասնականությունը, հիմա միավորվելու ժամանակն է, իսկ դուք կասկածներ եք սերմանում:
– Դուք աշխատում եք ընդդիմության դեմ ու ձեզ իշխանությունն է ուղարկել, կամ ԿԳԲ-ն, Կամ ՑՌՈՒ-ն …:
– Պայքար, պայքար մինչև վերջ:
– Ամոթ, ամոթ, ամոթ …:
Հանրային պայքարը սկսվում է քննարկումներից, դրվում են կարճաժամկետ ու երկարաժամկետ նպատակներ, նշվում են թիրախները, մշակվում է մեթոդաբանությունը և այլն: Հանրության առջև դրվում է Ապագայի Նախագիծ, որին ձգտում են հասնել ու որի շուրջն համախմբում են հանրությանը: Իշխանափոխությունը նշանակում է նոր որակի առաջարկ, և այդ նոր որակը պետք է հենց հանրահավաքների ժամանակ ցուցադրվի: Այսինքն, իշխանափոխությունը նշանակում է մտքի, հարաբերությունների, մտածողության որակի փոփոխություն:
Դրա համար պետք է լինի նախաձեռնող խումբ, որոնց անունները հայտնի են հանրությանը և որոնք կրում են նախաձեռնության պատասխանատվությունը:
Երբ ինչ-որ բան է կատարվում և այդ ինչ-որ բանը հայտարարվում է վեր քննադատությունից, մահանում է միտքը, սառչում է մտքերի կենդանի փոխանակությունը:
Բնականաբար, ցանկացած նման նախաձեռնություն դատապարտված է մահվան, ինչը հենց սկզբնական փուլում է կարելի կանխատեսել, սակայն ինչի մասին չի կարելի խոսել:
Հ.Գ. Պարզվեց, որ վրանների հանելու մասին ինֆորմացիան սխալ էր, ինչն իրական էի համարել, բայց գրածը չեմ հանում, որովհետև բովանդակային իմաստով դրանից ոչինչ չի փոխվում:
Ես որոշել էի մինչև հանրահավաքների ավարտը չքննադատել ընդդիմության գործողությունները, բայց սխալ ինֆորմացիայի պատճառով փաստորեն շտապեցի, բայց ինչևէ, արդեն գրել եմ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Եվս մեկ անգամ փաստում եմ՝ Նիկոլը ունի որոշում ոստիկանական ուժերով հարմար պահ գտնել Վոլոդինի և Լավրովի այցերի կապակցությամբ հավաքելու Ֆրանսիայի հրապարակի վրանները. Ագնեսա Խամոյան

Հաջորդ գրառումը

Միասնական քննությունները մեկնարկելու են հունիսի 7-ից

Համանման Հոդվածներ

Նորություններ

Կալանավայրում մանկապղծության համար դատապարտվածի դի է հայտնաբերվել

14/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Չհասկանալ արցախահայերի իրավունքները՝ նշանակում է չհասկանալ, թե ինչպես պետք է առաջ մղել ճշմարտությունը. Սարգիս Շահինյան

14/05/2026
Նորություններ

Մահացել է Նիկոլայ Ծատուրյանը

14/05/2026
Նորություններ

Արցախյան վերջին մարտերին անհետ կորած զինծառայողները. «Հետք»

14/05/2026
Հաջորդ գրառումը

Միասնական քննությունները մեկնարկելու են հունիսի 7-ից

Ամենաշատ ընթերցվածը

Screenshot
ԿԱՐԵՎՈՐԸ

Ահազանգ. Օրբելյանների ( Չեսար Օրբելյանի ) ապարանքը վերականգնման անվան տակ ավերվել է

14/05/2026

ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԱՀԱԶԱՆԳ   ՄՇԱԿՈՒՅԹԱՅԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՆՈՐԳՄԱՆ ԱՆՎԱՆ ՏԱԿ ԱՎԵՐԵԼ ԵՆ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՆՇԱՆԱՎՈՐ ՀՈՒՇԱՐՁԱՆ Ահազանգում է Հայկ Դուրյանը։ 14-րդ դարի Օրբելյանների...

ԿարդալDetails
Նորություններ

Հաղորդում հանցագործության մասին. գտնվում եմ ինձ անծանոթ անձի կողմից հետապնդումների. Տաթևիկ Հայրապետյան

13/05/2026

Հարգելի ԱԱԾ, ՀՀ ՆԳՆ և ՀՀ գլխավոր դատախազություն, սույն գրառումս հաղորդում է հանցագործության մասին։ Արդեն տևական ժամանակ է՝ գտնվում եմ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Դավիթ Բաբայանը Բաքվի բանտից ձայնային հաղորդագրությամբ դիմել է աշխարհի հայերին

14/05/2026

Սա դատավարություն չէ, սա էթնոքաղաքական վենդետա է: Կոչ եմ անում համայն հայությանը և բարի կամքի մարդկանց օգնել մեզ. Դավիթ Բաբայան...

ԿարդալDetails
Նորություններ

Իջևանի ոստիկանները հարձակվել են գործադուլ հայտարարած հնդկաստանցի աշխատողների վրա

14/05/2026

Իջևանի «Գրանդ տեքստիլ» կարի արտադրամասում աշխատող Հնդկաստանի քաղաքացիները նորից գործադուլ են անում։ Դեսպանատնից ուրբաթ օրը աշխատողներին համոզել են կասեցնել բողոքը՝...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական