Երկուշաբթի, Մայիսի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ինչքա՞ն խաչքար դնենք…Եկեք ամենքի վզից էլ մի հատ խաչքար կապենք, ասենք` քարշ տվեք. գերագույն թշվառական

18/06/2024
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Ուր գնում ենք, ասում են` եկեք խաչքար դնենք։ Խաչքար դնենք, էլի խաչքար դնենք, խաչքար։ Ինչքա՞ն խաչքար դնենք։ Հասկացանք` մեկ, երկու, տաս, հիսուն, հարյուր։ Եկեք ամենքի վզից էլ մի հատ խաչքար կապենք, ասենք` քարշ տվեք, էրեխեք, սա ձեր առաքելությունն է։ Կամ խաչքարերը ոտքերից կապենք, ասենք՝ քարշ տվեք, որովհետև Վարդան Մամիկոնյանի սերունդն եք դուք։ Մեր նահատակները զոհվել են, որ երեխեքի վզից խաչքար կապե՞նք, ո՛չ, զոհվել են, որ ապրեն, որ ազատ ապրեն, կյանքը վայելեն, որ կյանքից հաճույք ստանալը ամոթ չլինի»,-Սյունիքում, երեխաների հետ հանդիպման ժամանակ ասել է վարչապետ Փաշինյանը։

Վաղուց ոչ զարմանում ենք, ոչ էլ զայրանում զառանցանքների ու սրբապիղծ հայտարարույունների վրա։ Ով լինելն էլ է պարզ, նպատակներն էլ։

Ու Հայաստանը ներկայացնող ամենաբարձր պաշտոնյան գնում է  Սյունիք, ոտք դնում Կապան, Տեղ, Ներքին հանդ, Շիկահող, Ծավ, Սրաշեն համայնքներ, որոնք նրա իսկ վարած քաղաքականության հետևանքով հայտնվել են թշնամու թիրախում, ու տեղացիներից ոչ ոք չի ասում՝ ի՞նչ երեսով ես երևում մեր աչքին. ընդհակառակը՝ ձեռքն են սեղմում, ողջագուրվում են ու համբուրում։

Ու կառավարության գլուխը սյունեցի երեխաների առաջ քարոզ է կարդում, որի ենթատեքստը բառացի սա է՝ սրանք զզվեցրին իրենց խաչքարով, էրեխեք, խաչքարը ոչ էլ սրբություն է, չհավատաք ու չերկրպագեք։

Ի գիտություն ՀՀ ոչ բարով ղեկավարի՝ 2010 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայկական խաչքարը ճանաչել է համամարդկային ոչ նյութական ժառանգություն։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայտարարել է, որ ԽԱՉՔԱՐ ՄԻԱՅՆ ՀԱՅԵՐՆ ՈՒՆԵՆ, այն զուտ հայկական է։ Դրա՞ համար ես հիսթերիայի մեջ ընկնում խաչքար տեսնելիս ու անունը լսելիս, որովհետև վախենում ես տերերիցդ ու պիտի ամեն օր նոր ապացույցներ բերես, թե դու ինչքան ես ատում հայկականն ու ինչպես ես մոլեռանդորեն պայքարում ազգայինի դեմ։

Դու հայի գենն ես խաչել, դրա համար էլ Խաչից չես վախենում, Խաչը չես հարգում, Խաչից չես պատկառում։

 Ինչպես ժողովուրդն է ասում՝ քո փորում խիղճ չկա, դու որոշել ես մինչև վերջ քանդել ու պղծել, դու ՅՈՒՆԵՍԿՕ-ին էլ կդիմես ու կպահանջես, որ խաչքարն իրենց ցանկերից հանեն, որովհետև այն քրիստոնեական, եկեղեցական, հոգևոր արժեք է, ինչի դեմ  Թուրքիան ու Ադրբեջանը մոլոգար պայքարի մեջ են, իսկ դու նրանց շահերի մոլեռանդ սպասարկուն ես, ուրեմն և՝ խաչքարի ու քրիստոնեական արժեքների թշնամին։

Նյութապաշտ թշվառական, իմացիր, որ Խաչքարերը այլ ազգերի ներկայացուցիչների շրջանում ևս նույնացվում է հայի, հայկակակնության ու Հայաստանի հետ։ Ռուս անվանի գրող, գրականագետ, գրաքննադատ Ֆյոդոր Աբրամովիչը, խոսելով հայ հանճարեղ գրող Սիլվա Կապուտիկյանի՝ հայրենիքին նվիրված բանաստեղծությունների մասին,  ասել է․ «Ձեր բանաստեղծությունները Հայաստանի մասին նման են խաչքարերի … Եվ ահա Հայաստանի մասին Ձեր գրած բանաստեղծություններում առկա է և խաչքարերի ամրությունը, և նրանց նախշերի ու գրերի գեղեցկությունը, և նրանց զարմանալի, անկրկնելի մաքրությունն ու սրբությունը»։

Թշվառական, տեսախցիկների առաջ ձևեր մի՛ թափիր ու մի՛ խոնարհվիր խաչքարի առաջ։ Ողորմելի գոյությանդ ընթացքում գոնե մի վայրկյան մի կեղծիր ու մի պղծիր։ Դրածդ ծաղիկներն էլ վերցրու ու….

Աստված դատաստանդ տեսնի… սպասում ենք այդ օրվան։

Խաչքարերն էլ են սպասում այդ օրվան։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մահացել է Անուկ Էմեն

Հաջորդ գրառումը

Միքայել Արզումանյանի ընտանիքը ՊՆ-ին դատի է տվել

Համանման Հոդվածներ

Նորություններ

Տիգրանաշենի հանձնումը կնշանակի Սյունիքի շրջափակում. Արթուր Խաչիկյան

18/05/2026
Իրավունք

Արձանագրենք բացարձակ ճշմարտությունը. մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ. Ռոբերտ Ամստերդամ

17/05/2026
Նորություններ

«Հայաստան» դաշինքի հանրահավաքը՝ Կոտայքի մարզում

17/05/2026
Նորություններ

Այս քաղաքական պրոցեսը ստանալու է «երեխաների հեղափոխություն» անվանումը. Փաշինյան

17/05/2026
Հաջորդ գրառումը

Միքայել Արզումանյանի ընտանիքը ՊՆ-ին դատի է տվել

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

ՔՊ-ն քարոզչական պաստառի համար մարդ է սպանել. Հովհաննես Իշխանյան

17/05/2026

Հոգեբուժարանում ինքնասպան է եղել Արմեն Հովհաննիսյանը։ Արմենի դեմ գործ էին սարքել մի բանի համար, որ նա չէր արել: Արմենը վնասել...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանի բերած պատերազմների զոհերի պաշտոնական թիվը՝ 4948. «Չորրորդ իշխանություն»

17/05/2026

Երևի նկատել եք, որ փողոցային բառապաշարով լեզվակռվի ասպարեզում Նիկոլ Փաշինյանն իրեն զգում է ինչպես ձուկը՝ ջրում, բայց ամեն անգամ հիստերիայի...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Երկու կարծիք Վարդան Աճեմյանի «Սուրբ Տրդատ» օպերայի մասին

08/05/2026

Ապրիլի 27-ին լրացավ ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր, արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Վարդան Աճեմյանի 70-ամյա հոբելյանը: Այդ առթիվ շնորհավորելով ճանաչված արվեստագետին...

ԿարդալDetails
Soldiers of the Wehrmacht, probably from a film.
Նորություններ

Տոն, քեֆ, պար, սրտիկ շապիտոն հենց դաժանության կոծկման համար է. Վլադիմիր Մարտիրոսյան

17/05/2026

Հրեաները գոնե Վագների երաժշտության ու «MP 40» ավտոմատի ուղեկցությամբ էին քայլում դեպի կառափնարան: Հայերին Թաթայի տակ պարելով ու սրտիկ ցույց...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական