Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ինչու՞ պատերազմի մեկնարկից միայն 12 օր անց իշխող ուժը նախաձեռնեց տեղեկատվության տարածման սահմանափակումներ․ Գոհար Մելոյան

11/04/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Իշխանությունը «Լալաթափայի» օպերացիայի տապալուցմից հետո ռազմական ամենակոպիտ սխալի մասին տեղեկատվությունը թաքցնելու նպատակով էապես սահմանափակեց պատերազմի մասին տեղեկատվության տարածումը, ֆեյսբուքյան իր էջում գրել է սահմանադրագետ Գոհար Մելոյանը:

«Ընթերցելով հարգարժան Էլբակեան Էդգարի կողմից մանրամասն շարադված հիմնավոր գրառումը (հղումը՝ մեկնաբանության դաշտում)՝ հոկտեմբերի 6-ին նախաձեռնված, Արցախի ՊԲ-ի ողնաշարը կոտրած և Արցախի երրորդ պատերազմի ելքը կանխորոշած ռազմական արկածախնդրության մասին, անհրաժեշտ է անդրադառնալ վերոնշյալ պնդումները հաստատող լրացուցիչ փաստերի:

Նախ՝ հոկտեմբերի 8-ին, երբ Լելե թեփեյի ռազմական օպերացիան արդեն ամբողջությամբ տապալվել էր, ինչի արդյունքում հայկական կողմն ունեցել էր ավելի քան 600 զոհ, ջախջախվել էին Արցախի ՊԲ-ի լավագույն հարվածային և ռեզերվածին ուժերը, թշնամին գրավել էր Մեխակավանը և մոտեցել էր Հադրութին,
ՀՀ կառավարությունը փոփոխություններ կատարեց «ՀՀ-ում ռազմական դրություն հայտարարելու մասին» կառավարության որոշման մեջ՝ ԷԱԿԱՆՈՐԵՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿԵԼՈՎ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈւԹՅԱՆ ՏԱՐԱԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ:

Այսպես, հոկտեմբերի 8-ից արգելվեց՝

1. պետական մարմինների և պաշտոնատար անձանց` ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանը և պետական անվտանգության ապահովմանն առնչվող գործողությունները, ելույթները, հրապարակումները քննադատող, հերքող, դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնող կամ որևէ այլ կերպ արժեզրկող հաղորդումների հրապարակումը,

2. Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պաշտպանունակության ու անվտանգության դեմ ուղղված քարոզչությունը, այդ թվում` Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պաշտպանունակությունը կասկածի տակ դնող հաղորդումները հրապարակումը:

Ավելին՝ կառավարությունը վերոնշյալ խայտառակ ռազմական օպերացիայի տապալման օրը՝ հոկտեմբերի 8-ին, միաժամանակ նախաձեռնել է փոփոխություններ ՀՀ քրեական օրենսգքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում՝ նախատեսելով քրեական և վարչական պատասխանատության պատերազմի ժամանակ տեղեկատվության տարածումը սահմանափակող կանոնները խախտելու համար: Նշված փոփոխությունները Ազգային ժողովի կողմից ամբողջությամբ ընդունվեցին հոկտեմբերին 9-ին և օրինական ուժ ստացան հաջորդ օրը՝ հոկտեմբերի 10-ին:

Արդյունքում՝ ծագում է ողջամիտ հարց. ինչու՞ պատերազմի մեկնարկից միայն 12 օր անց իշխող ուժը կայծակնային արագությամբ նախաձեռնեց տեղեկատվության տարածման սահմանափակումներ:

Պատասխանն ակներև է՝ իշխանությունները խնդիր ունեին ամեն գնով թաքցնելու արցախյան երեք պատերազմների ընթացքում սեփական մեղքով հայկական կողմի թույլ տված ամենակոպիտ ռազմական սխալի վերաբերյալ տեղեկատվությունը:

Ըստ բազմաթիվ հայ և օտարերկրյա ռազմական վերլուծաբանների՝ այս խայտառակ ռազմական օպերացիան ամբողջությամբ կանխորոշեց պատերազմի ելքը, որի արդյունքում՝ թշնամին հեշտությամբ գրավեց Ջաբրայիլը և Արալեռը և գրեթե առանց դիմադրության մտավ Հադրութ՝ Ադրբեջանի զինված ուժերի առջև բացելով դեպի Ֆիզուլի, Խուդաֆեին, Զանգելան և Կուբալթու ճանապարհները:

Միայն նշված պարտությունը և դրա հետևանքով ստեղծված իրավիճակը սեփական ժողովրդից թաքցնելու նպատակով՝ պատերազմից 12 օր անց դավադիր իշխող ուժն մեկ օրվա ընթացքում կատարեց տեղեկատվության տարածումը սահմանափակող վերոնշյալ փոփոխությունները:

Ավելին՝ այդ օրերին լրահոսին ուշադրությամբ հետևողները կփաստեն, որ հոկտեմբերի 8-ից որոշակի շրջանակների կողմից նշված ռազմական խայտառակ օպերացիայի վերաբերյալ տեղեկատվությունը ծածկադմփոց անելու համար սկսվեց շրջանառվել առաջնագծում դավաճանների տեսությունը, իսկ պատերազմի ընթացքի վերաբերյալ իշխող ուժի կողմից իրականացող մանիպուլյատիվ «հաղթողական» տեղեկատվական քարոզն էլ ավելի ուժգնացավ:

Նույն օրը, երբ պետք է կայանար Լելե թեփեյի չարաբաստիկ օպերացիան, ՀՀ վարչապետը ՌԲԿ լրատվամիջոցին հարցազրույց տվեց, որում բացահայտեց հայկական կողմի ռազմական օպերացիայի մանրամասները, ինչը պարտադիր քննության առարկա պետք է հանդիսանա՝ բացահայտելով, թե արդյո՞ք դա պլանավորված դավադրություն էր, թե ծայրաստիճան ապիկարություն, ինչն ի դեպ եւս պատժելի է»,- գրել է Մելոյանը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մի կողմ թողնենք հայտնի հարսանիքի կազմակերպիչներին: Ուզում եմ որևէ բանական բացատրություն գտնել, թե ինչու պետք է Վազգեն Մանուկյանն այնտեղ լիներ. Գեղամ Նազարյան

Հաջորդ գրառումը

Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը վնասվածք էր ստացել Քարվաճառում՝ խաչքարերը դուրս բերելիս

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Սա նպատակային, ծրագրված հոգևոր սպանդ է. Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհրդի հայտարարությունը

18/04/2026
Նորություններ

Պետբյուջեն, միլիարդավոր դոլար վարկերը պարգևավճարներով, մեկ անձից հրատապ գնումներով, Ջենիֆեր Լոպեսի համերգով մսխել են. Ոսկան Սարգսյան

18/04/2026
Նորություններ

Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին. ուղիղ

18/04/2026
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026
Հաջորդ գրառումը

Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը վնասվածք էր ստացել Քարվաճառում՝ խաչքարերը դուրս բերելիս

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026

Google-ի քարտեզի վրա նշել եմ, թե ինչպես է անցել նոր սահմանը։ Դեղինով Google-ի սահմանն է, կարմիրով՝ «սահմանազատման/սահմանագծման» շրջանակներում հաստատված նոր...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական