Ուրբաթ, Հունիսի 5, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ինչու՞ է Անդրանիկ Քոչարյանը վերջին շրջանում այդքան ջանադրաբար փորձում նսեմացնել բանակի դերակատարությունը պատերազմի ընթացքում

17/11/2020
- Նորություններ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նոյեմբերի 17-ին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը խորհրդարանական ամբիոնից հերթական անգամ իր դատողությունները ներկայացրեց Արցախի դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության գործողությունների վերաբերյալ, որոնք, ինչպես և նախորդ բոլոր դիտարկումներն ու հայտարարությունները, ոչ միայն կտրված էին իրականությունից, այլև ակնհայտորեն միտված էին այդ իրականությունը խեղաթյուրելուն և ստեղծված իրադրության համար քավության նոխազներ փնտրելուն։ Այս մասին հայտարարություն է տարածել հայաստանի ՊՆ-ն:

Հայտարարությունում  նաեւ ասվում է.

«Թե ինչու՞ է Անդրանիկ Քոչարյանը վերջին շրջանում այդքան ջանադրաբար փորձում նսեմացնել բանակի դերակատարությունը պատերազմի ընթացքում՝ թողնում ենք հարգարժան պարոնի խղճին։ Այդուհանդերձ, խորապես գիտակցելով նրա հնչեցրած հրապարակային հայտարարությունների մեջ առկա ակնհայտ և քողարկված վտանգները, ստիպված ենք ևս մեկ անգամ անդրադառնալ նրա հնչեցրած մտքերին, որոնք պաշտպանական համակարգի վերաբերյալ գիտելիքների հարցում բոբիկ լինելու հերթական վկայությունն են։

Մասնավորապես, պաշտպանության ոլորտի խնդիրները համակարգող խորհրդարանական պաշտոնյան հայտարարում է, թե «բանակ էլ, համարյա էդպիսին, չկա, բայց դրանք զինված մարդիկ են»։ Սա խորը անարգանքի դրսևորում է հայկական բանակի մի քանի տասնյակ հազար զինծառայողների հանդեպ, որոնք, ի հեճուկս պարոն Քոչարյանի, որպես կանոնավոր ու մարտունակ բանակ, հենց հիմա էլ մարտական հերթապահություն են իրականացնում ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ Արցախի սահմաններին։

Ու եթե պարոն Քոչարյանն իրոք մտածում է, որ «բանակ էլ, համարյա էդպիսին, չկա, բայց դրանք զինված մարդիկ են», ապա պաշտպանության նախարարությունը սիրով կուղեկցի նրան հայկական բանակի բազմաթիվ ստորաբաժանումներ, պայմանով՝ որ նա ներողություն կխնդրի այդ ստորաբաժանումների զինծառայողներից՝ զինվորից մինչև սպա ու հրամանատար։ Բոլորից»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ըստ Օբամայի, Ռուսաստանը գերտերություն չէ

Հաջորդ գրառումը

“Փաշինյանը հրաժարվել է կարգավորման այն փաթեթից, որն էականորեն տարբերվում էր պատերազմի 44-րդ օրը ստորագրածից” Տիգրան Աբրահամյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Արամ Սարգսյանը կդիմի ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու համար

05/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Մենք պատրաստ ենք պատասխանատվություն ստանձնել երկրի ապագայի համար և դա կանենք. Քոչարյան

05/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ալիևը խոսել է Ադրբեջանում ջրային ռեսուրսենրի պակասի մասին

05/06/2026
Նորություններ

Քպ-ի հանրահավաքով պայմանավորված՝ կսահմանափակվի Հանրապետության հրապարակ մտնող փողոցների երթևեկությունը

05/06/2026
Հաջորդ գրառումը

"Փաշինյանը հրաժարվել է կարգավորման այն փաթեթից, որն էականորեն տարբերվում էր պատերազմի 44-րդ օրը ստորագրածից" Տիգրան Աբրահամյան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Կասեն՝ Հայաստանը պետք է տարրալուծվի օտար եկվորների մեջ՝ համաձայն ենք. Արմեն Այվազյան

05/06/2026

Խոշոր հաշվով, Փաշինյանն ու Քպ-ն Հայաստանի և հայ ժողովրդի գոյատևման խնդիր չեն տեսնում։ Նրանց հավատամքը շատ պարզ է. ինչ որոշեն...

ԿարդալDetails
05 Հունիսի, 2026

Հայոց ցեղասպանությունը եւ ՀՀ ընտրությունները գերմանալեզու մամուլի ոսպնյակում

05/06/2026

«20-րդ դարում Հոլոքոսթից բացի կա մեկ իրադարձություն՝ Հայոց ցեղասպանությունը, որի ուսումնասիրությունն անփոխարինելի է արդի մեր  պատմությունը, ներկայի մեր բանավեճերը հասկանալու...

ԿարդալDetails
Նորություններ

Սամվել Կարապետյանը Ֆրանսիայում չի հետախուզվում․ Փաշինյանի պնդումը սխալ է

05/06/2026

Factor TV-ն ուշադրությամբ հետևում է նախընտրական բանավեճի ընթացքին և առանձնացրել է այն պնդումները, որոնք կասկածելի են և կարող են ստուգվել...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ալիևը խոսել է Ադրբեջանում ջրային ռեսուրսենրի պակասի մասին

05/06/2026

Կասպից ծովում ջրի մակարդակը նվազում է, և այն մոտենում է վերջին 200 տարվա պատմական նվազագույնին, հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական