Ուրբաթ, Ապրիլի 24, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Թրամփի հուշագիրը ամրագրում է հայերի նվաստացումը և Ֆրանսիայի ազդեցության թուլացումը. ​​​​​​​Le Journal du Dimanche (Ֆրանսիա)

09/08/2025
- Միջազգային, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Փաշինյանը համաձայնում է հուշագրին, որը ճանապարհ է բացում Հայաստանում օտարերկրյա ռազմական ներկայության համար, Զանգեզուրի միջանցքը նոր պլացդարմ կդառնա Կովկասում ԱՄՆ-ի և Թուրքիայի համար՝ ուժեղացնելով նրանց դիրքերն այդ տարածաշրջանում, գրում է Le JDD-ը: Պարտադրելով Կովկասում աննախադեպ համաձայնագիր՝ ԱՄՆ նախագահը թուլացնում է Հայաստանը և Ֆրանսիային դուրս մղում տարածաշրջանային հավասարակշռությունից, վերլուծում է  Ռուսաստանի և սառը պատերազմի փորձագետ Ռաֆայել Օկլերը։

2025 թվականի օգոստոսի 7-8-ը Վաշինգտոնում կկայանա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բարձր մակարդակով հանդիպումը։ Առաջնորդները պետք է ստորագրեն գաղտնի փոխըմբռնման հուշագիր, որը պետք է հիմք դառնա տարածաշրջանի կայունացման համար։ Դա նրանցից յուրաքանչյուրին հնարավորություն կտա մոտենալու իրենց կյանքի ամենակարևոր նպատակների իրականացմանը. խաղաղարար Թրամփը ևս մեկ քայլով կմոտենա Նոբելյան մրցանակին, ինչի մասին նա մտածում է ամեն առավոտյան սափրվելիս, իսկ Փաշինյանն ու Ալիևն այդպիսով կցուցաբերեն բարի կամք և պատրաստակամություն խաղաղություն բերելու իրենց երկրների միջև երեք տասնամյակ տևած հակամարտությունից հետո։ Թեպետ այդ փաստաթուղթը լիարժեք պայմանագիր չէ և չի ենթադրում դրա իրականացման որոշակի պարտավորություններ կամ մեխանիզմներ, Փաշինյանը շտապում է ընդունել այն՝ զոհաբերելով իր երկրի իրական շահերը հանուն դիվանագիտական փառքի անիրականանալի հույսերի։

Զանգեզուրյան միջանցքը, ամերիկյան պլացդարմը և Թուրքիայի դանդաղ առաջխաղացումը Կովկասում

Այս փաստաթղթի (հասանելի է խմբագրությանը) կենտրոնական կետը այսպես կոչված «Զանգեզուրյան միջանցքի» բացումն է, որը ձգվում է 42 կմ Հայաստանի Սյունիքի մարզով և կապում է Նախիջևանի ադրբեջանական էքսկլավը երկրի մնացած մասի հետ: Այդ նախագիծը, որ հայտնի է նաև որպես «Թրամփի կամուրջ» (անգլերեն BRIDGE – երկկողմ տարածաշրջանային պաշտպանական դարպասներ և տնտեսական միջանցք) կամ Թրամփի երթուղի միջազգային խաղաղության և բարգավաճման համար (անգլերեն հապավումը՝ TRIPP), կվերահսկեն թուրքական և ՆԱՏՕ-ի կառույցները, այդ թվում՝ ամերիկյան կառավարող ընկերությունը, որը կունենա հատուկ իրավունքներ: Հայաստանը կստանա այս միջանցքի օգտագործումից ստացված եկամուտների միայն 30%-ը:

Հուշագրի ստորագրումը կամրապնդի ԱՄՆ-ի ներկայությունը Հարավային Կովկասում՝ Ռուսաստանի, Իրանի և եվրոպացիների [ազդեցության նվազման] հաշվին: Թրամփը կքաղի բոլոր դիվանագիտական օգուտները այս բարդ տարածաշրջանային հակամարտության լուծումից, իսկ Թուրքիան կընդլայնի իր ազդեցությունը և առաջ կմղի իր պանթյուրքական նկրտումները: Դրա համար Անկարան կհենվի Ադրբեջանի հետ դաշինքի վրա, որը տնտեսական և ռազմական առավելություններ ունի, ներառյալ՝ Նախիջևանի հետ անմիջական կապը:

2020 թվականին Լեռնային Ղարաբաղի վրա վերահսկողություն հաստատելուց հետո Զանգեզուրյան միջանցքի ստեղծումը դարձավ Ադրբեջանի հիմնական պահանջը, սակայն Երևանը ակտիվորեն դիմադրում էր դրան, քանի որ, ըստ էության, նման տրանսպորտային երակի բացումը կնշանակեր Հայաստանի հրաժարում իր տարածքի զգալի մասի նկատմամբ ինքնիշխանությունից: Սակայն Հայաստանի վարչապետին դա կարծես չի անհանգստացնում. հուշագիրը նույնիսկ նախատեսում է Սահմանադրության փոփոխություններ, որոնք կամրագրեն հրաժարումը Ադրբեջանի նկատմամբ որևէ տարածքային պահանջից, ինչը թուլացնում է Երևանի իրավական երաշխիքները և դիրքերը տարածաշրջանում: Ֆրանսիան էլ, որպես տերություն, որ ավանդաբար ապահովել է հավասարակշռությունը տարածաշրջանում, փաստացի լրիվ և վերջնականապես դուրս կմղվի:

Ֆրանսիան Թրամփի այս նոր գործարքի կողմնակի զոհն է

Այս իրավիճակը լուրջ հարված կհասցնի Փարիզին, որը Հարավային Կովկասը արդարև դիտարկում է որպես Եվրոպան և Կենտրոնական Ասիան կապող տրանսպորտային և էներգետիկ ուղիների հանգույց: Բացի այդ, Ֆրանսիան, որ համաշխարհային առաջատար է միջուկային էներգիայի և էներգետիկ անվտանգության ոլորտում, հույս է կապում Կենտրոնական Ասիայից ուրանի կայուն մատակարարումների հետ, հատկապես՝ Նիգերիայի հետ կապված ֆիասկոյից հետո… Եվ իսկապես, Եվրատոմի տվյալներով, 2023 թվականին ուրանի ներմուծման 27%-ը կատարվել է Ղազախստանից, 19%-ը՝ Ուզբեկստանից: Ֆրանսիայի համար Հայաստանով անցնող տրանսպորտային ուղիների դիվերսիֆիկացումը կարող է կարևոր ռազմավարական հնարավորություն լինել:

Բացի այդ, ԱՄՆ-ի, Թուրքիայի և Ադրբեջանի կողմից վերահսկվող միջանցքի բացումը կնվազեցնի այլընտրանքային ուղիների [զարգացման] հնարավորությունը: Այդպիսով, Եվրոպայի կախվածությունը Թուրքիայից և Ադրբեջանից կմեծանա, իսկ Ֆրանսիայի՝ որպես տարածաշրջանում եվրոպական խաղացողի դերը, ընդհակառակը, կթուլանա: Հետևաբար Փարիզը ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի գերիշխանության պայմաններում կիջեցվի անօգնական դիտորդի կարգավիճակին:

Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտակցում է, որ հայ ժողովուրդը ողջամտորեն չի կարող համաձայնել, որ վաճառվեն իր երկրի շահերը, մանավանդ անբարենպաստ պայմաններով։ Ահա ինչու քաղաքական գործիչը շարունակ պնդում էր, որ Զանգեզուրի միջանցքի բացման հարցն օրակարգում չէ, և նախընտրում էր «Խաղաղության խաչմերուկ» երկիմաստ արտահայտությունը, որը, ըստ էության, նշանակում է նույն այդ միջանցքը։ Ուրեմն ի՞նչ է պատահել։ Հուլիսի վերջին փոխըմբռնման հուշագրի նախագծի պատրաստման մասին տեղեկատվության արտահոսքից հետո, որը հաստատեց Թուրքիայում երկու շաբաթ առաջ ԱՄՆ դեսպանի արած հայտարարությունը, Հայաստանի ղեկավարը կտրականապես հերքեց այդ փաստաթղթի գոյությունը և խնամքով թաքցրեց դրա բովանդակությունն իր հայրենակիցներից։

Այսուհանդերձ վաղը նախատեսված է դրա ստորագրման արարողությունը։ Միջանցքի բացումը կհանգեցնի Հայաստանի տարածքում մշտական օտարերկրյա ռազմական ներկայության, քանի որ դրա անվտանգության ապահովման խնդիրը կվստահվի մասնավոր ընկերության, որը նախատեսում է մինչև հազար մարդուց բաղկացած զորակազմ տեղակայել։ Համաձայնելով դրան՝ Փաշինյանը փաստացի զրկում է Հայաստանին ինքնիշխանությունից՝ հրաժարվելով ազգային շահերից հօգուտ ԱՄՆ-ի և Թուրքիայի աշխարհաքաղաքական ախորժակներին։

Ռաֆայել Օկլեր

Աղբյուր՝ ankakh.com

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ռոբերտ Ամստերդամին Հայաստան չեն թողնի

Հաջորդ գրառումը

Վաշինգտոնում` երեկ, Հայաստանում` վաղը. Վահե Հովհաննիսյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Հայոց ցեղասպանության ռազմավարական հետեւանքները. Արմեն Այվազյան

24/04/2026
Միջազգային

Էրդողանն իր ուղերձում կրկին չի հիշատակել ցեղասպանություն եզրույթը

24/04/2026
Միջազգային

Թեհրանի Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցվել է հոգեհանգստի պատարագ

24/04/2026
Հրապարակախոսություն

Որպես Անկախ Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ, դիմում եմ բոլոր նրանց, ովքեր մեզ թշնամի են համարում՝ ԴՈՒՔ ՁԱԽՈՂԵԼ ԵՔ՝ ԵՍ ՈՂՋ ԵՄ. Հայկ Մամիջանյան

24/04/2026
Հաջորդ գրառումը

Վաշինգտոնում` երեկ, Հայաստանում` վաղը. Վահե Հովհաննիսյան

Ամենաշատ ընթերցվածը

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
24 Ապրիլի, 2026

Սիրանուշ Սահակյան. «Չենք բացառում, որ Բաքվում պահվող մեր հայրենակիցներին տեղափոխել են Umbaki քրեակատարողական հաստատություն»

24/04/2026

Հատկապես ապրիլի 24-ին շեշտվում է հայության փրկության հավերժական բանաձեւը՝ «ամեն հայ՝ մեկ ոսկի»: Հատկապես այսօր մեր միտքը արդի Չանղըրըի՝ Բաքվի...

ԿարդալDetails
24 Ապրիլի, 2026

Օլա Աբդել Մոնեմ. «Ինձ համար հայերը ոչ թե զոհեր են, այլ վերապրողներ»

24/04/2026

ԵՐԵՎԱՆ-ԱՍՅՈՒԹ, Եգիպտոս - Այս տարվա սկզբին Կահիրեում լույս տեսավ եգիպտացի արձակագրուհի Օլա Աբդել Մոնեմի նոր վեպը՝ «Թաղրիբաթ ալ-դուդուկ» («Դուդուկի օտարացումը», հրատարակիչ՝ «Ալ-Ռաուաք»,...

ԿարդալDetails
24 Ապրիլի, 2026

Հիշողության 111 տարուց հետո

24/04/2026

Այսօր ավելի ու ավելի է դժվարանում խոսել ցեղասպանությունների բացառման մասին, քանի որ դրանց նման երեւույթներ կատարվում են հենց մեր կողքին,...

ԿարդալDetails
24 Ապրիլի, 2026

Ցեղասպանությունից փրկված հայության գոյատեւելու սխրանքը

24/04/2026

Մեզնից ոմանք դեռեւս չեն գիտակցում իմաստն ու տարողությունը այն սխրանքի, որը, թերեւս ակամա կամ բնազդաբար, իրականացրել են մեր հայրերն ու...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական