Դեմոկրատների կոշտ դիրքորոշումը հանրապետականների, մասնավորապես նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցների նկատմամբ կարող է հանգեցնել «թրամփիստների» արմատականացմանը: Այս կարծիքը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտնել է Ռուսաստանի միջազգային հարցերի խորհրդի գլխավոր տնօրեն Անդրեյ Կորտունովը:
Վերլուծաբանը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ամերիկացիների զգալի մասը կարծում է, որ այս նախագահական ընտրությունների ժամանակ իրենց դիրքորոշումը հաշվի չի առնվել, իսկ ինստիտուտները չեն հաղթահարել ազգային կոնսենսուսի հասնելու իրենց խնդիրը: Շատ բան կախված կլինի նրանից, թե ինչպես կվարվի Բայդենի վարչակազմը, կարծում է Կորտունովը: