ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե ինքը հաղթի նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում, դրանից հետո շուտով գործարք կկնքի Իրանի հետ:
«Ուղղակի սպասեք ընտրությունների կայացմանը: Եթե մենք հաղթենք, գործարք կկնքենք Իրանի հետ», նրա խոսքերն է մեջբերում ՌԻԱ գործակալությունը։
Թրամփը հավելել է, որ Թեհրանը այժմ էլ ցանկանում է գործարք կնքել, բայց սպասում է ընտրություններում Ջո Բայդենի հաղթանակին: