Ըստ կանադական Global News-ի, կորոնավիրուսային համաճարակի կառավարման քննադատության պայմաններում և ընտրություններին ընդառաջ՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է գործադիրի չորս հրաման, որոնք նպատակ ունեն իջեցնելու ամերիկացիների գնած դեղատոմսային դեղորայքի գները։ Դեղամիջոցների առաջատար ընկերությունների ղեկավարները խնդրել են հանդիպել, որպեսզի քննարկեն, թե ինչպես է հնարավոր գներն իջեցնել, ասել է նախագահը:
Նախկինում Թրամփը բազմիցս կոչ է արել իջեցնել դեղատոմսով դեղերի արժեքը, բայց Կոնգրեսը գնիջեցման խոշոր բարեփոխում չի իրականացրել: