Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոյի և Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանիի հետ:
Ղեկավարները միմյանց շնորհավորել են Կուրբան Բայրամ տոնի առթիվ։ Քննարկվել են երկկողմ համագործակցության խորացման ուղիները: Նրանք նաև շեշտել են տարածաշրջանային հարցերում համագործակցության ամրապնդման իրենց վճռականությունը, հաղորդում է «Անադոլու» գործակալությունը: