Թուրքիայում ընդդիմադիր գործչի դեմ գործ են հարուցել սիրիացի փախստականների մասին սկանդալային հայտարարությունների համար

14

Թուրքիական «Հաղթանակ ընդդիմադիր կուսակցության» ղեկավար Ումիթ Օզդաղը քրեական գործի ֆիգուրանտ Է դարձել՝ սիրիացի փախստականների մասին իր սկանդալային հայտարարությունների եւ տեսանյութի համար։ Քաղաքական գործչի նկատմամբ գործը հարուցվել է երկրի ՆԳՆ-ին առընթեր միգրացիայի գործերի գլխավոր վարչության պահանջով, չորեքշաբթի հայտնել Է NTV հեռուստաալիքը:

«Մամուլի եւ մտքի ազատության սահմաններից դուրս հայտարարություններն ուղղված են օտարերկրացիների նկատմամբ ժողովրդի մեջ ատելություն եւ սադրանքներ բորբոքելուն, հակասում են ժողովրդավարական հասարակության պահանջներին, խախտում են հասարակության խաղաղությունը, վտանգում են հասարակական կարգերն ու անվտանգությունը», – ասված Է Անկարայի դատախազություն ուղարկված նախարարության հայցում:

Ընդդիմադիր քաղաքական գործիչը սկանդալի կենտրոնում է հայտնվել այն բանից հետո, երբ սոցցանցերում մի շարք հայտարարություններ ու գրառումներ են արվել Թուրքիայից փախստականներին արտաքսելու անհրաժեշտության մասին, ինչպես նաեւ Ստամբուլում սիրիացի փախստականների մասին «Լուռ ներխուժում» տեսահոլովակի համար: Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոլուն անվանել է Օզդաղին «ամերիկացի գործարար Ջորջ Սորոսի որդի»՝ մեղադրելով փաստերը կեղծելու եւ Թուրքիայում իրավիճակը 2023 թվականին կայանալիք ընտրությունների նախօրեին ապակայունացնելու փորձերի մեջ:

Նախարարը հերքել է Օզդաղի պնդումներն այն մասին, որ Ստամբուլում 1,3 մլն սիրիացի փախստական կա՝ հայտարարելով, որ նրանց թիվը չի գերազանցում 500 հազարը։ Թուրքիայի ներքին գործերի նախարարի պնդմամբ, ընդդիմության գործողությունները կառավարվում են դրսից, մասնավորապես, ամերիկացի միլիարդատեր Սորոսի գլխավորած կառույցների կողմից:

Աղբյուր` Փաստինֆո