Երկուշաբթի, Մայիսի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Թույլ մի տվեք ադրբեջանական վարչակարգին խուսափել սպանությունների համար պատժից. Մայքլ Ռուբին

30/09/2023
- Միջազգային, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մոտ երկու շաբաթ առաջ ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Յուրի Կիմը ցուցմունքներ էր տալիս Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեում։ Այս մասին գրել է վերլուծաբան, դոկտոր Մայքլ Ռուբինը 19fortyfive պորտալի իր հոդվածում։

«Մենք որեւէ հարձակում չենք հանդուրժի Արցախի դեմ»,- հայտնել էր Կիմը։

Բայց Բայդենի վարչակազմը հանդուրժեց դա։ Լավագույնը, ինչ կարողացավ անել պետդեպարտամենտը ադրբեջանական ագրեսիայից հետո, որի հետեւանքով Արցախի բնիկ ժողովրդի մոտ երեք քառորդը հեռացավ տարածաշրջանից, հայտարարելն էր, որ «մենք միանգամայն լուրջ ենք վերաբերվում» միջազգային մոնիթորինգային առաքելություն ունենալու ԱՄՆ ցանկությանը։ Սպիտակ տունը մինչեւ հիմա չի հայտարարել Ադրբեջանին ռազմական օգնությունը դադարեցնելու մասին, չնայած Կոնգրեսը էլ ավելի է հուսահատվում նրա թույլ արձագանքից»,- ընդգծել է վերլուծաբանը։

Ռուբինի խոսքով՝ չնայած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը խոստացել է ապահովել արցախահայերի իրավունքները, դա քիչ է մխիթարում։

«Ալիեւը երբեք չի կատարել իր խոստումները, եւ Արեւմուտքը երբեք նրան պատասխանատվության չի ենթարկել երկերեսանիության համար։ Ավելին, ադրբեջանցիները գործնականում ոչ մի իրավունք չունեն։ Freedom House-ը երկիրը ազատության մակարդակով դնում է Չինաստանի եւ ռազմական խունտայի կողմից վերահսկվող Մյանմայի հետ նույն շարքում։ Ազատության մակարդակով այն ավելի ցածր է Ռուսաստանից, Իրանից եւ Կուբայից»,- գրել է Ռուբինը։

«Ալիեւը բարձունքում է։ Նա նվաճեց Արցախը, տարածք, որն Ադրբեջանը երբեք իսկապես չի վերահսկել, եւ քշեց բնիկ ժողովրդին… Նա կարծում է, որ բառի բուն իմաստով ինքը չի պատժվի սպանությունների համար։ Պարզ ասած՝ Ալիեւը դուրս է եկել վերահսկողությունից։ Խոսքերը չեն բավականացնում։ Բայդենի վարչակազմը պետք է գործի այժմ, որպեսզի կանգնեցնի Ադրբեջանին բռնաճնշումներից հենց Ամերիկայի սիրտ տանող ճանապարհին»,- ընդգծել է հոդվածի հեղինակը։ 

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Քաղաքապետարանի 20 ավտոբուսներով 700 արցախցի է Հայաստան եկել

Հաջորդ գրառումը

Արցախում հայ գրեթե չի մնացել. Արտակ Բեգլարյան

Համանման Հոդվածներ

Մշակութային

Կաննում կայացել է Արտավազդ Փելեշյանին նվիրված հատուկ ցուցադրություն

18/05/2026
Նորություններ

Լիբանանը եղած է Ցեղասպանութենէն ետք հայ ժողովուրդին վերազարթօնքի կեդրոն. Արամ Ա կաթողիկոսը հանդիպել է Հռոմի պապի հետ

18/05/2026
Հրապարակախոսություն

Հայրենիքը ուրիշին զիջելը հեշտ բան չի, պետք է պատասխան տալ արածի ու չարածի համա. Արա Պողոսյան

18/05/2026
Նորություններ

Տեսանյութեր. Ձերբակալվել է Արթուր Օսիպյանը. Ռոման Երիցյան

18/05/2026
Հաջորդ գրառումը

Արցախում հայ գրեթե չի մնացել. Արտակ Բեգլարյան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Մարդ առնվազն պետք է ուղեղի հետ խնդիրներ ունենա, որպեսզի այսպիսի բան անի. Արա Պողոսյան

18/05/2026

Իսկ իրականում սա նման է «ամուսանական բաժանում» օպերացիային։ Նիկոլը սիրում է զոհի դերում իրենց ներկայացնել, թե ինչքա՜ն դժվար կյանք ունի,...

ԿարդալDetails
Նորություններ

Կոնկրետ այս կենդանին սպառնում է քաջարանցիներին և Քաջարանին. Մհեր Հակոբյան

18/05/2026

էդ որ ասում են, թե ադրբեջանցիների հետ խաղաղ ապրել ենք և կապրենք... ...Էդ որ գալու են, սրա պես չէ, սա...

ԿարդալDetails
Նորություններ

ՔՊ-ն քարոզչական պաստառի համար մարդ է սպանել. Հովհաննես Իշխանյան

17/05/2026

Հոգեբուժարանում ինքնասպան է եղել Արմեն Հովհաննիսյանը։ Արմենի դեմ գործ էին սարքել մի բանի համար, որ նա չէր արել: Արմենը վնասել...

ԿարդալDetails
Հրապարակախոսություն

Մակրոնի և Զելենսկու այցը Երևան անհետևանք չմնաց. «եվրոպական արժեքները» ակնհայտ են. Զախարովա

18/05/2026

Մակրոնի և Զելենսկու այցը Երևան անհետևանք չմնաց. «եվրոպական արժեքները» ակնհայտ են։ Կամ առնվազն՝ նրանց դեմքին. գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական