Կիրակի, Մայիսի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Թոշակառուներն են էս երկիրը ստեղծել, հիմա նրանց ասում եք ընդամենը 30 տոկոս զեղչով ավտոբուս նստե՞ք

26/11/2024
- Նորություններ, Տեսադարան
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երևանը մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ծավալով կարող է համեմատվել ԱՊՀ երրների հետ։

Տնտեսագետ, «Հայաքվե» նախաձեռնության ներկայացուցիչ Հրայր Կամենդատյանը համեմատական վերլուծությամբ ապացուցում ու հիմնավորում է, թե ինչու չպետք է Երևանում տրանսպորտը թանկանա։

Մինսկում մեկ շնչի ՀՆԱ-ի ծավալը 6.200 դոլար է, որը երևանյան ցուցանիշին գերազանցում է 1,5 անգամ, բայց ուղեվարձը Մինսկում հավասար է  100 դրամի։

Մոսկվայում 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն 3 անգամ շատ է Երևանում ապրող մեկ բնակչի ՀՆԱ-ի ծավալից, բայց տրնսպորտի գինը 250 դրամին համարժեք է։

Ալմաթիում ՀՆԱ-ն 2,5 անգամ բարձր է Երևանից, ուղեվարձը 5 անգամ էժան է՝ 60 դրամ.

Մոլդովայում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն 3.200 դոլար է, ուղեվարձը 80 դրամ է՝ 3-4 անգամ պակաս Երևանից։

Թբիլիսիում ՀՆԱ-ի ծավալը մեկ շնչի հաշվարկով 4.500 դոլար է, ուղեվարձը՝ Երևանից 2 անգամ էժան։

Այս ֆոնին Երևանի քաղաքապետարանն «արտոնությունների» արշավ է սկսել՝ իբր լուրջ զիջումների են գնում՝ հանուն խոցելի խմբերի սոցիալական վիճակի բարելավման։

Հրայր Կամենդատյանը հարց է տալիս՝ ո՞վ է որոշել, որ 8-18 տարեկանների ուղեվարձը պետք է 20 տոկոսով զեղչվի։ Այսինքն՝ աշխատանք ունեցողն  ընդամենը 20 տոկո՞ս պետք է ավել վճարի դպրոցականից։

Ըստ արտոնությունների սանդղակի՝ թոշակառուներն էլ 30 տոկոս զեղչի հնարավորություն ունեն… ընդամենը 30։

Թոշակառուներն են այս երկիրը ստեղծել, քար քարի վրա դրել, ամբարտակներ, համալսարաններ, շենքեր կառուցել, մետրո, տրանսպորտային համակարգ, կանգառներ ստեղծել, դուք հիմա ասում եք, որ ընդամենը 30 տոկոս զեղչի հնարավորություն ե՞ք տալիս. զուտ բարոյականության տեսանկյունից հարցը դիտարկում է Հրայր Կամենդատյանը։

Նպաստառուներին՝ «Փարոսից» օգտվող սոցիալապես ամենավատ վիճակում գտնվող քաղաքացիներին, առաջարկում են 20 տոկոս զեղչ։

«Փարոսում» գրանցված մարդը հացի փող չունի,  ի՞նչ 20 տոկոս զեղչ։

Կրթություն, աշխատանքային փորձ չունեցող երիտասաարդների մի խմբակ այսօր որոշում է երևանցիների ճակատագիրը։

Մանրամասները՝ տեսանյութում.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Պետրոս Առաջինի հուշարձանն ուզում են Մոսկվայից տեղափոխել Սանկտ Պետերբուրգ

Հաջորդ գրառումը

Փաշինյանը Դուդային է ներկայացրել խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների վերջին զարգացումները

Համանման Հոդվածներ

Նորություններ

Միայն իշխանական պաստառների նկատմամբ են ուշադիր, և դրանք վնասողին հասցնում են մահվան. Կարեն Քերիմյան

17/05/2026
Նորություններ

Պատռել են «Հայաստան» դաշինքի նախընտրական պաստառները, կոտրել են ապակիները․ Արթուր Խաչատրյան

17/05/2026
Նորություններ

Փաշինյանը ընտրողների քվեները ստանալու համար ընտրակաշաք է տալիս. Ոսկան Սարգսյան

17/05/2026
Իրավունք

Ինքնասպան եղած պաստառը պոկողի մահը իրավապահների խղճին է. Հովհաննես Խուդոյան

17/05/2026
Հաջորդ գրառումը

Փաշինյանը Դուդային է ներկայացրել խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների վերջին զարգացումները

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

ՔՊ-ն քարոզչական պաստառի համար մարդ է սպանել. Հովհաննես Իշխանյան

17/05/2026

Հոգեբուժարանում ինքնասպան է եղել Արմեն Հովհաննիսյանը։ Արմենի դեմ գործ էին սարքել մի բանի համար, որ նա չէր արել: Արմենը վնասել...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանի բերած պատերազմների զոհերի պաշտոնական թիվը՝ 4948. «Չորրորդ իշխանություն»

17/05/2026

Երևի նկատել եք, որ փողոցային բառապաշարով լեզվակռվի ասպարեզում Նիկոլ Փաշինյանն իրեն զգում է ինչպես ձուկը՝ ջրում, բայց ամեն անգամ հիստերիայի...

ԿարդալDetails
Նորություններ

Ռոբերտ Աբաջյանի «կեղծ պապիկի» տունը «պաժառ» է ընկել. «Հրապարակ»

16/05/2026

Այս երկրում նույնիսկ վերելակ կանչես՝ վերջում Նիկոլի թեմայով ես իջնում։ Ում հետ խոսես, ինչից խոսես, մի տեղից անպայման հասնում են...

ԿարդալDetails
Նորություններ

Թուրքերի հարձակման դեպքում կդիմանանք ընդամենը 2 ժամ. Արթուր Խաչիկյան

16/05/2026

Արևմուտքը մեզ կօգտագործի ՌԴ-ի ու Իրանի դեմ, իսկ թուրքերի հարձակման դեպքում կդիմանանք ընդամենը 2 ժամ: Արթուր Խաչիկյան, ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական