Թեհրանում մեկնարկել է «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների հանդիպումը (Հայաստան, Իրան, Ռուսաստան, Թուրքիա, Ադրբեջան):
Հանդիպմանը մասնակցում են Հայաստանի, Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանը, Հաքան Ֆիդանը, Սերգեյ Լավրովը, Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը և Ջեյհուն Բայրամովը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են քաղաքական, տնտեսական, տրանսպորտային, էներգետիկ և այլ ոլորտներում տարածաշրջանային համագործակցության հարցեր։
Նշենք, որ «3+3» ձևաչափում ներառված է նաև Վրաստանը։ Թեհրանի հանդիպմանը, սակայն, պաշտոնական Թբիլիսին չի մասնակցում։ Վրաստանը չի մասնակցել նաև «3+3» ձևաչափով առաջին հանդիպմանը, որը տեղի է ունեցել 2022 թվականին Մոսկվայում։