Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Թեհրանում 3+3-ը մեկնարկել է. Վրաստանը չի մասնակցում

Թեհրանում մեկնարկել է «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների հանդիպումը (Հայաստան, Իրան, Ռուսաստան, Թուրքիա, Ադրբեջան):

Հանդիպմանը մասնակցում են Հայաստանի,  Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ  Արարատ Միրզոյանը, Հաքան Ֆիդանը, Սերգեյ Լավրովը, Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը և Ջեյհուն Բայրամովը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են քաղաքական, տնտեսական, տրանսպորտային, էներգետիկ և այլ ոլորտներում տարածաշրջանային համագործակցության հարցեր։

Նշենք, որ «3+3» ձևաչափում ներառված է նաև Վրաստանը։ Թեհրանի հանդիպմանը, սակայն, պաշտոնական Թբիլիսին չի մասնակցում։ Վրաստանը չի մասնակցել նաև «3+3» ձևաչափով առաջին հանդիպմանը, որը տեղի է ունեցել 2022 թվականին Մոսկվայում։