Սպանեցիք՝ Reuters, հա Reuters․ Կարծես թե Reuters-ը Մարկոսի Ավետարանն է՝ անքննելի ու անմեկնելի։
Իսկ դուք որեւէ պաշտոնական փաստաթուղթ տեսե՞լ եք այդ Reuters-ի հրապարակման մեջ՝ միայն ինչ-որ անկապ անձանց վրա հղումներ, ովքեր, չի բացառվում, որ Նիկոլի որակի լրագրողներ են, ու մի երկու ֆունտ ստեռլինգի կամ սենսացիոն վերնագրերի համար նման նյութեր կհրապարակեն։ Իսկ միգուցե՞ Հայաստանում Հիբրիդային Պատերազմ Մղելու ad hoc եվրոպական հանձնաժողովի «խնդրանքով» է այդ հրապարակումը եղել։
Ամեն դեպքում «թափանցիկ» եվրոպացիները այդպես էլ չասեցին, թե ո՞վ է այդ հանձնաժողովի 15 միլիոն եվրոն կերել՝ Նիկոլը, Դանչոն, թե՞ հենց եվրոչինովնիկները։ Ամեն դեպքում ասեմ, որ Reuters-ի կենտրոնակայանը Լոնդոնում է, որտեղից եւ գալիս է Դանչոյի հիմնական ֆինանսավորումը։ Պապից ավելի կաթոլիկ տնաբույս «լիբերալների» անհեթեթությունը հասել է այնտեղ, որ ռուսասիրության մեջ են մեղադրում անգամ ԱՄՆ կողմից ուղղակիորեն եւ բաց ֆինանսավորվող «Ազատություն» ռադիոկայանին։
Իսկ նայե՞լ եք՝ տեխնիկապես հնարավո՞ր է այդ 100 հազար ռուսաստանցի հայերի գալը այս մեկ շաբաթում։ Թե՞ դուք էլ եք ուզում համոզել, որ Հայաստանը ոչ սահմանապահ ծառայություն ունի, ոչ անվտանգության, ու որ Նիկոլը «ինքնիշխանություն» պոռալով Հայաստանը դարձրել է ռագատկի քար, որը ով ոնց կուզի, կշպրտի։
Ավելի լավ է լացեք 300 հազար ադրբեջանցիների դարդը, որը գրանցված է Ադրբեջանի նախագահի ելույթներից մինչեւ ՄԱԿ-ի փաստաթղթեր, որոնց Ալիեւը ուղարկում է որպես Նիկոլին հումանիտար օգնություն, եւ որոնց քվեներով է Նիկոլն ուզում հաղթել։
Ստուգեք, դրանք արդեն եկել են, թե դեռ ճանապարհին են։
Աղասի Ենոքյան, միջազգայնագետ









