Ուրբաթ, Մայիսի 16, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Թավշյա բռնապետություն․ Փաշինյանի նվերը Պուտինին.Գառնիկ Գևորգյան.168.am

08/05/2021
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Եթե ուզեինք, 2018-ին կարող էինք բռնապետություն ստեղծել, որ այստեղ և այստեղից դուրս խոսողները շնչելուց և արտաշնչելուց առաջ թույլտվություն խնդրեին և 3 անգամ խոնարհվեին»,- Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

Այս հայտարարությունը նա ներկայացրել է՝ որպես մեծահոգության, բարի կամքի դրսևորում, ինչի համար, ըստ նրա, հասարակությունը երևի պետք է շնորհակալություն հայտնի։ Իրականում, սակայն, Նիկոլ Փաշինյանն այդ հայտարարությամբ բացահայտել է իր թաքնված ծրագրերն ու նպատակներն իշխանության ապագա բնույթի վերաբերյալ։

Հոգեբանական մի շարք տեսություններ նման վարքագիծը բնորոշում են՝ որպես պաշտպանական մեխանիզմների դրսևորում, երբ անձը՝ ժխտողական կերպով ներկայացնում է գիտակցության ու ենթագիտակցության մեջ թաքնված մղումները։ Օրինակ, գողության հակում ունեցող մեկը ցանկացած առիթի դեպքում պնդում է, որ ինքը որևէ պարագայում գողություն չի կատարի։
Բռնապետության մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, շատ մեծ հավանականությամբ, հենց վերը նկարագրված պարագաներից է։ Թե վերբալ արտահայտչամիջոցներով թաքնված մղումների արտահայտման կոնկրետ ո՞ր դեպքի հետ գործ ունենք տվյալ պարագայում՝ մասնագետների պարզաբանման խնդիր է։ Իսկ հասարակության խնդիրն այն է, որ այս հայտարարությամբ Նիկոլ Փաշինյանն արտահայտել է իշխանության մասին իր պատկերացումն ու իրական ցանկությունը։

Նա անհաջող կերպով փորձում է թաքցնել, որ ցանկանում է Հայաստանում հաստատել այնպիսի բռնապետություն, որի պայմաններում բոլորն իրենից թույլտվություն կխնդրեն ու 3 անգամ կխոնարհվեն։

Առաջիկա ընտրություններում բոլոր հնարավոր միջոցներով իր իշխանությունը պահպանելու դեպքում Նիկոլ Փաշինյանը գնալու է հենց այդ՝ բռնապետության հաստատման ճանապարհով։

Բռնապետության նկատմամբ Նիկոլ Փաշինյանի հակումը մեծապես պայմանավորված է նրա որակներով ու անձնական տեսակով․ մեծամտություն, մեծամոլականություն, անհանդուրժողականություն այլակարծության հանդեպ, սեփական թիմը լավագույն դեպքում՝ իրեն հավասարներով, իսկ հիմնականում՝ իրենից ցածր որակներ ունեցողներով կառուցելու իրողություն, իշխանության անհագ ցանկություն ու մտասևեռուն կախվածություն իշխանությունից․․․

Նիկոլ Փաշինյանը գրեթե ամբողջությամբ կրում է բռնապետին բնորոշ այս և բազմաթիվ այլ որակներ։ Այսինքն՝ որպես անձ նա լիովին համապատասխանում է բռնապետի անհատական չափանիշներին և հնարավորության դեպքում առիթը բաց չի թողնելու բռնապետություն հաստատելու համար։ Հատկապես, որ նման ծանրակշիռ առիթ կա, և դա պայմանավորված է արդեն ոչ թե ներքին, այլ արտաքին քաղաքական իրողություններով։

Հայաստանը Եվրասիական Միության անդամ է, կառույց, որն իրականում բռնապետների ակումբ է։ Հայաստանն այդ ակումբում բացառություն է՝ իր՝ ԵԱՏՄ անդամների տեսանկյունից՝ «ժողովրդավարական թիթիզություններով»։ Ահա ուրեմն, Նիկոլ Փաշինյանը հայտ է ներկայացնում վերացնելու այդ «ժողովրդավարական թիթիզությունները» և դառնալու ԵԱՏՄ-ական բռնապետների ակումբի լիրրավ անդամ։

Գործ ունենք չոր հաշվարկի հետ, որի հիմքում ընկած է այն կանխադրույթը, որ Հայաստանում ժողովրդավարական շղարշով բռնապետություն հաստատելու իր քայլերը կողջունվեն ԵԱՏՄ անդամների ու առաջին հերթին՝ Ռուսաստանի, նրա ղեկավար Պուտինի կողմից, ում վերաբերմունքը ժողովրդավարության նկատմամբ հայտնի է բոլորին։

Դիկտատուրան Հայաստանում Պուտինին անհրաժեշտ կլինի ոչ միայն բռնապետների ակումբի բոլոր անդամների միջև ներդաշնակության ու հավասարության ապահովման նպատակով. Հայաստանն այդպիսով օրինակ կդառնա ռուսական ազդեցության տիրույթում գտնվող բոլոր այն երկրների համար, որոնց հասարակությունները ցանկանում են ժողովրդավարական փոփոխություններ, այդ թվում՝ հեղափոխությունների միջոցով։

Հեղափոխությամբ իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը, ահա, հաստատելով բռնապետություն, հնարավորություն կտա նման ցանկություն ունեցող բոլոր երկրների հասարակություններին՝ ցույց տալ, որ գունավոր հեղափոխությունները հանգեցնում են ոչ թե ժողովրդավարության կայացմանը, ինչպես ներկայացվում է,  այլ բռնապետության հաստատմանը, ինչպես ցույց է տալիս կյանքը։

Իրավիճակի հակասականություններից մեկն այն է, որ մինչև իշխանության գալը Նիկոլ Փաշինյանը հանդես էր գալիս ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու օգտին, ինչն իր բնույթով հակապուտինյան շարժում էր։ Գուցե նաև դա դարձավ նրա հաջողության գրավականներից մեկն իշխանության գալու ճանապարհին։

Հիմա, սակայն, արդեն տիրապետելով իշխանությանը՝ նա գնում է բռնապետության հաստատման ճանապարհով՝ այդ հարցում առաջնորդվելով «ով ինձ խանգարում էր, նա էլ ինձ կօգնի» սկզբունքով։ Իր նկրտումներում Նիկոլ Փաշինյանը փորձելու է հենվել Ռուսաստանի վրա, որը, թվում էր՝ սկզբնապես դեմ է իր իշխանությանը, բայց հիմա կարող է աջակցել նրան՝ Հայաստանը եվրասիական ստանդարտներին համապատասխանեցնելու հարցում։

Հայաստանում բռնապետության հաստատման հեռանկարն իրականում անխուսափելի է թվում՝ ոչ միայն Նիկոլ Փաշինյանի նկրտումների պատճառով, այլ, որովհետև Հայաստանի քաղաքական դասը չնկատելու է տալիս այս իրողությունը, քանի որ մի կողմից՝ մեջտեղում կա Պուտին, մյուս կողմից՝ այդ դասի ներկայացուցիչների մեծ մասին առաջնորդում են նույն մղումները՝ օգտագործել ժողովրդավարության գործիքները՝ վերջնարդյունքում բռնապետություն հաստատելու համար։

168.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հանրապետության նախագահի հետ մեր հանդիպման հնարավորությունը Արմեն Սարգսյանի կողմից տապալվեց. Ղազարյան

Հաջորդ գրառումը

Նիկոլ Փաշինյանի անհանգստությունները. ինչո՞ւ են հարձակվում «Լուսավոր Հայաստանի» վրա․ «Փաստ»

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Գյումրու ավագանու 4 խմբակցությունները հայտարարություն են տարածել ՝ ի պաշտպանություն Լիլիթ Աղեկյանի

15/05/2025
Մշակութային

«Ընտանիք». Աշոտ Մելքոնյան. մայիսի 15-ն ընտանիքի օրն է

15/05/2025
Նորություններ

Էջմիածնի քաղաքապետը հրաժարական է տվել

15/05/2025
Միջազգային

Բելուջները Հնդկաստանին ռազմավարական գործարք են առաջարկել և կոչ արել Նյու դելիում բացել Բելուջիստանի դեսպանատուն

15/05/2025
Հաջորդ գրառումը

Նիկոլ Փաշինյանի անհանգստությունները. ինչո՞ւ են հարձակվում «Լուսավոր Հայաստանի» վրա․ «Փաստ»

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Գյումրու ավագանու 4 խմբակցությունները հայտարարություն են տարածել ՝ ի պաշտպանություն Լիլիթ Աղեկյանի

15/05/2025

Գյումրու ավագանու 4 խմբակցությունները հայտարարություն են տարածել՝ ի պաշտպանություն Լիլիթ Աղեկյանի։ Հայտարարության մեջ ասվում է․ «Հրատապ մտահոգություն հետաքննող լրագրող Լիլիթ...

ԿարդալDetails

«Ընտանիք». Աշոտ Մելքոնյան. մայիսի 15-ն ընտանիքի օրն է

15/05/2025

Էջմիածնի քաղաքապետը հրաժարական է տվել

15/05/2025

Բելուջները Հնդկաստանին ռազմավարական գործարք են առաջարկել և կոչ արել Նյու դելիում բացել Բելուջիստանի դեսպանատուն

15/05/2025

«Արևային պաթոսը»՝ ոչ թե էներգետիկ անվտանգության, այլ «էներգետիկ անվստահության աղբյուր». փորձագետ

15/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական