Ճապոնիայի նախարարների կաբինետի գործող գլխավոր քարտուղար Յոշիհիդե Սուգան ընտրվեց երկրի իշխող լիբերալ-դեմոկրատական կուսակցության նոր նախագահ: Այդ մասին հաղորդում է Kyodo News-ը։ 71-ամյա Սուգան փոխարինեց կառավարության ղեկավար Սինձո Աբեին, որն օգոստոսի վերջին հրաժարական էր տվել խոցային կոլիտի սրման պատճառով: