Շաբաթ, Մայիսի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ընտրություններում հաղթելու դեպքում «Հայաքվե»-ն խոստանում է դպրոցը դարձնել 11-ամյա, բարձրացնել կենսաթոշակները և ավելացնել պաշտպանական ծախսերը

18/02/2026
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Առաջիկա ընտրություններում հաղթելու դեպքում «Հայաքվե» նախաձեռնության անդամները խոստանում են հանրակրթական կրթությունը դարձնել 11-ամյա, բարձրացնել կենսաթոշակները, ավելացնել պաշտպանական ծախսերը, զինվորական ծառայությունը դարձնել գրավիչ և պատվաբեր։

Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպմանը նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը շեշտեց՝ մեր բարդ տարածաշրջանում Հայաստանը նորովի կառուցելու և պաշտպանելու  համար մեր պետությունը պետք է պաշտպանել սեփական իրական ուժերով։

«Այդ նպատակով մենք կհամախմբենք մեր հասարակությանն արտաքին վտանգի դեմ պայքարում, կմեղմենք կամ կվերացնենք այն բաժանարար գծերը, որ ստեղծել է այս վարչախումբը։ Մենք հետևողականորեն կզարգացնենք մեր բանակը և ռազմարդյունաբերությունը»,-ասաց նա։

Նախաձեռնության անդամ Մենու Սողոմոնյանը հավելեց՝ ժամանակակից աշխարհում անվտանգությունը սկսում է ոչ այնքան խրամատից, որքան դասասենյակից ևլաբորատորիայից։

«Մենք կվերակենդանացնենք գիտությունը 5 տարվա ընթացքում՝ քայլ առ քայլ եռապատկելով պետական հատկացումները։ Այսօր մեզ անհրաժեշտ է 7 հազար գիտնական, մինչդեռ ունենք 3 հազար գիտնական։

Այսօր սովորող 65 հազար ուսանողների 80 տոկոսը վճարում է ուսման համար, և դա հարվածումէ  ուսման որակին. ուսանողները զուգահեռ աշխատում են՝ վճարելու վարձավճարները։ Տարեցտարի պետության համար կարևոր մասնագիտությունների պետպատվերն ընդլայնելով՝ մենք իրատեսական ենք համարում պետական բուիհերում ունենալ անվճար կրթություն։

Չենք թողնելու, որ գյուղական դպրոցների լույսերը մարեն։ Այսօր ՀՀ 1350 դպրոցներից 400-ը թերբեռնված են։ 260 դպրոց այսօր կանգնած է փակման առաջ։ Սա կործանարար մոտեցում է։ Մեր օրոք սահմանամերձ գյուղերում դպրոցներ չեն փակվելու։

Մենք հանրակրթությունը կդարձնենք 11-ամյա, և աշակերտներին ու նրանց ընտանիքներին կազատենք կրկնուսուցման գերությունից։ Մեդնք պետք է քաջություն ունենանք խոստովանելու, որ 12-ամյա կրթությունն իրեն չի արդարացրել»,-նշեց  նախաձեռնության անդամը։ 

Նախաձեռնության մեկ այլ անդամ Ավետիք Քերոբյանն էլ հայտարարեց, որ իրենց նպատակն է լինելու արտաքին ագրեսիայի դեպքում թշնամուն հասցնել չվերականգնվող կորուստներ։

«Մեր երկրի վրա հարձակվելուց առաջ թշնամիները պետք է երկար մտածեն և հրաժարվեն այդ մտքից։ Մենք պետք է լինենք այն ոզնին, որն ունի սուր ու երկար փշեր, և որի հետ պետք է միայն խաղաղություն ուզենալ»,- ասաց նա։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայկական կողմին հեռացրել են Բեթղեհեմի Ծննդյան Սուրբ Քարայրի վերականգնման գործընթացից

Հաջորդ գրառումը

36 հազար դրամ թոշակը պարզապես սովամահ չլինելու համար է. «Հայաքվե»-ն կենսաթոշակի՝ 50 տոկոսով բարձրացում և ամենամյա ինդեքսավորում է խոստանում

Համանման Հոդվածներ

Մամուլի տեսություն

Ալիևը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը չի վերադարձնի․ «Հրապարակ»

02/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայ Ժողովուրդին Անսակարկելի Պահանջները` Անկախ Թէ Ովքեր Պիտի Ըլլան Նոր Իշխանութիւնները. Դոկտ. ԱՐՇԱՒԻՐ ԿԷՕՆՃԵԱՆ

01/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ալիևը վրդովված է. արցախահայության և գերիների մասին բանաձևի պատճառով կասեցրել է կապերը Եվրախորհրդարանի հետ

01/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Իմ առաջին մտահոգությունը վերաբերում է Հայաստանի և Արցախի պատանդներին ու ռազմագերիներին, որոնք մինչև այսօր մնում են Ադրբեջանում գերության մեջ. Բարոնուհի Քոքս

01/05/2026
Հաջորդ գրառումը

36 հազար դրամ թոշակը պարզապես սովամահ չլինելու համար է. «Հայաքվե»-ն կենսաթոշակի՝ 50 տոկոսով բարձրացում և ամենամյա ինդեքսավորում է խոստանում

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ալիևը վրդովված է. արցախահայության և գերիների մասին բանաձևի պատճառով կասեցրել է կապերը Եվրախորհրդարանի հետ

01/05/2026

Ադրբեջանը սառեցրել է  կապերը Եվրախորհրդարանի հետ՝ Հայաստանի վերաբերյալ բանաձևից հետո։ Ադրբեջանի խորհրդարանը կասեցրել է Եվրախորհրդարանի հետ համագործակցությունը բոլոր ոլորտներում։ Որոշումը...

ԿարդալDetails
Մամուլի տեսություն

Ալիևը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը չի վերադարձնի․ «Հրապարակ»

02/05/2026

«Հրապարակ» թերթը գրում է․ Հունիսի 7-ի ընտրություններից առաջ վարչախումբը փորձելու է Բաքվից որոշ գերիներ վերադարձնել, ավելի ճիշտ՝ Ալիեւը, ըստ լուրերի,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Արցախից բռնի տեղահանված հայությունը պետք է վերադառնա իր բնօրրան տիրոջ իրավունքով և կարգավիճակով. Ստեփան Հասան-Ջալալյան

29/04/2026

2026թ. ապրիլի 21-ին Արցախի Հանրապետությունն օկուպանտ և ցեղասպան, արհեստածին, կեղծ կազմավորման՝ Ադրբեջանի մաս ճանաչած Նիկոլ Փաշինյանը, ներկայացնելով 2026թ. հունիսի 7-ին...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայ Ժողովուրդին Անսակարկելի Պահանջները` Անկախ Թէ Ովքեր Պիտի Ըլլան Նոր Իշխանութիւնները. Դոկտ. ԱՐՇԱՒԻՐ ԿԷՕՆՃԵԱՆ

01/05/2026

Հայաստանի Ազգային Ժողովի Ընտրութիւններուն Ընդառաջ Դոկտ. ԱՐՇԱՒԻՐ ԿԷՕՆՃԵԱՆ Պետական բարձրագոյն՝ Member of the Order of Canada Շքանշանակիր Հազիւ թէ քանի մը...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական