Ընդդիմադիր պատգամավորները Գորիսում են. Երևան վերադառնալը բացառել են

11

Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները Գորիսում են, Արցախ մուտք գործելու խոչընդոտների հետ կապված՝ խորհրդակցություն են անցկացնում։ Այս մասին 24News-ին ասաց «Հայաստան»-ի պատգամավոր, ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով նախագահ Վահե Հակոբյանը։

Պատգամավորն ասաց, որ երեկ Արցախ այցելել ցանկացող պատգամավորներով գիշերել են Գորիսում և այժմ էլ քննարկում են իրենց հետագա քայլերը։
Վահե Հակոբյանը բացառել է, որ իրենք Երևան կվերադառնան։
Ինչպես հայտնի է, ապրիլի 12-ին Ա— ընդդիմադիր պատգամավորները բոյկոտել են նիստը և հայտարարել, որ մեկնում են Արցախ, քանի որ Արցախը վտանգի մեջ է, սակայն ադրբեջանական կողմը թույլ չէր տվել մուտք գործել Արցախ։Աղավնոյի անցակետում նրանց են հանդիպել արցախցի պատգամավորները։ Ադրբեջանական կողմը որևէ պատճառաբանություն չի ներկայացրել, թե ինչու է հայաստանցի ընդդիմադիր պատգամավորների մուտքն Արցախ արգելված։