Կիրակի, Մայիսի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Էն բանը, որ էս հղիությունը ևս 9 ամսով պիտի երկարացնենք, աբսուրդ է. Փաշինյանը՝ Արցախի մասին

03/12/2024
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Փաշինյանը ԱԺ ամբիոնից խոսել է արտագաղթի պատճառների մասին։

«Արտագաղթի պատճառները 90 տոկոսով կապված են մեր վարած տարածաշրջանային քաղաքականության հետ։ 1-11-րդ պատճառը մեր կոնֆլիկտային հարաբերություններն են  մեր միջավայրի հետ։ 12-րդը կարող է լինել սոցիալական բարդությունը, բայց դրա մեծ մասնը ևս կապված է կոնֆլիկտային հարաբերությունների հետ, արդարության պակասը ևս կապված է մեր կոֆլիկտային հարաբերությունների հետ» – ԱԺ ամբիոնից ասաց Փաշինյանը։

Ընդդիմության հարգարժան գործընկերները ժամանակ առ ժամանակ վերադառնում են իմ հայտնի նախադասությանը՝ Արցախը Հայաստան է  և վերջ. Փաշինյանը անցավ Արցախի թեմային՝ նշելով, որ այսօր վերադառնում է դրան։

«2016 թվական. Ղարաբաղը անկախ պետությո՞ւն էր։ Չէ, եթե անկախ էր, ճանաչեիք։ Մենք ասել ենք՝ Ղարաբաղը անկախ պետություն չի, Ղարաբաը Ադրբեջա՞ն է։ Չէ։ Ղարաբաղը Հայաստա՞ն ա։ Չէ։ Լավ, Ղարաբաղը անկախ չի, Հայաստան չի, Ադրբեջան չի, բա ի՞նչ ա։

Որևէ մեկը կարող է 9 ամիս հղի լինել, 9 ամիս անց պետք է կամ երեխան ծնվի, կամ չծնվի։ Կամ կեսարյան հատումով պիտի ծնվի, կամ՝ բնական, կամ կենդանածին պիտի լինի, կամ՝ մահացած։ Կամ տղա պիտի ծնվի, կամ՝ աղջիկ։

Էն բանը, որ էս հղիությունը ևս 9 ամսով պիտի երկարացնենք, աբսուրդ է»-Արցախից հրաժարվելու քայլն այլաբանորեն ներկայացրեց Փաշինյանը։  

«Վերջին 4 տարում ինքս ինձ հարցեր եմ տվել ու պատասխանել։ Իմ վարած քաղաքականությունը ինչքանո՞վ է սխալ ու ինչքանո՞վ՝ ճիշտ։ Եթե մեր քաղաքականությունը գնահատում ենք ԼՂ-ի հարցը կամ մեր պայմանական հղիությունը ևս 9 ամիս ձգելու տրամաբանությամբ, ապա մեր վարած քաղաքականությունը կարելի է համարել սխալ։ Եթե հարցը ձևակերպում ենք պետությունը պահելու շանս ստանալու առումով, պիտի  ասեմ, որ մեր վարած քաղաքականությունը միակ հնարավոր տարբերակն էր և տարբերակն  է էսօր, որ  պետություն ուենալու շանս է տալիս։

Ես ասում եմ՝ պետություն ուենալու շանս է տալիս, շատ բան կախված է նրանից, թե ինչպես կօգտագործենք այս շանսը։ 2 տարի առաջ ասել եմ, որ եթե 1-2 տարի կարողանանաք պահել մեր պետությունը, ուրեմն առաջիկա 100 տարում պետություն ունենալու հնարավորություն ենք ստեղծում։ Ահա 2 տարի անց ես ԱԺ ամբիոնին կանգնած եմ՝ որպես ՀՀ վարչապետ։ Արձանագրեմ,  որ միջնաժամկետում մեր ռազմավարական ու դարավոր խնդիրը լուծված է, բայց մեզ չի կարելի ոչ մի վայրկյան թուլացնել մեր զգոնությունը, որովհետև այն մարտահրավերները, որ ունեինք 2 տարի առաջ, մի զգալի մասը դարձել է էականորեն ավելի կառավարելի, բայց ի հայտ են եկել նոր մարտահրավերներ, որոնք կառավարելու համար անհրաժեշտ է, որ մենք  հաղթահարենք ազգ-նահատակ և ազգ-բանակ բանաձևերը և ամուր կանգնենք  սեփական տարածքում սեփական քաղաքացիների անվտանգություն ու բարեկեցությհունն ապահովելու՝ պետություն ունենալու համար»- ելույթի ավարտին ասաց Փաշինյյանը։  

Արցախի հարցին այլևս չանդրադառնալով, նաև «Արցախը Հայաստան է և վերջ» իր հայտնի հայտարարությունն այդպես էլ չմեկնաբանելով՝ Փաշինյանը այլ բան հայտարարեց. «Ես համոզված եմ, որ հենց մենք ենք այն կառավարությունը, այն խորրհդարանը, որը հրանարվորույթուն է ունենալու ասելու՝ ահա մենք երաշխավորեցինք Հայաստանի պետականության գոյությունն առաջիկա 100 տարում»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Վրաստանում տեղի ունեցող ցույցերի ընթացքում 26 մարդ հոսպիտալացվել է

Հաջորդ գրառումը

Դեսպանը կարևորել է հայ-հունական ցուցահանդեսների կազմակերպման անհրաժեշտությունը

Համանման Հոդվածներ

Նորություններ

Փաշինյանի բերած պատերազմների զոհերի պաշտոնական թիվը՝ 4948. «Չորրորդ իշխանություն»

17/05/2026
Նորություններ

Ռոբերտ Աբաջյանի «կեղծ պապիկի» տունը «պաժառ» է ընկել. «Հրապարակ»

16/05/2026
Նորություններ

Հանրային քննարկում` ինչպե՞ս են մեզանից գողանում ընտրությունները և ի՞նչ կարող ենք անել հունիսի 7-ին. Արման Թաթոյան

16/05/2026
Նորություններ

Թուրքերի հարձակման դեպքում կդիմանանք ընդամենը 2 ժամ. Արթուր Խաչիկյան

16/05/2026
Հաջորդ գրառումը

Դեսպանը կարևորել է հայ-հունական ցուցահանդեսների կազմակերպման անհրաժեշտությունը

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Չհասկանալ արցախահայերի իրավունքները՝ նշանակում է չհասկանալ, թե ինչպես պետք է առաջ մղել ճշմարտությունը. Սարգիս Շահինյան

14/05/2026

Azg.am-ի զրուցակիցն է Շվեյցարիայի հայկական և հայամետ միությունների նախագահ, Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության պատվո նախագահ Սարգիս Շահինյանը։ -Պարո՛ն Շահինյան, Շվեյցարիան այն եզակի...

ԿարդալDetails
15 Մայիսի, 2026

«Մենք այսօր իսկ գտնվում ենք ցեղասպանական գործընթացի մեջ», ահազանգում է Գառնիկ Քերքոնյանը    

15/05/2026

«Մեր մոտեցման ամենամեծ սխալն այն է, որ մենք առանձին դեպքերը քննում ենք առանձին կերպով եւ չենք հասկանում, որ մենք ցեղասպանության...

ԿարդալDetails
Նորություններ

Թուրքերի հարձակման դեպքում կդիմանանք ընդամենը 2 ժամ. Արթուր Խաչիկյան

16/05/2026

Արևմուտքը մեզ կօգտագործի ՌԴ-ի ու Իրանի դեմ, իսկ թուրքերի հարձակման դեպքում կդիմանանք ընդամենը 2 ժամ: Արթուր Խաչիկյան, ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

ՀՀ ԱԳՆ-ն տեղյակ չէ՝ ինչի վրա է ծախսվել Եվրամիության տրամադրած 12 միլիոն եվրոն․ Արթուր Խաչատրյան

16/05/2026

ԱՆՏԵՂՅԱԿ, ԲԵԽԱԲԱՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Սիրելի հայրենակիցներ, Ապրիլի 30-ին հարցում էի ուղարկել կառավարություն՝ մարնամասն տեղեկություններ ստանալու համար, թե Հայաստանի դեմ մղվող «հիբրիդային»...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական