«Հայրենիք պաշտպանելն իմ մասնագիտությունն է»,- այսպես էր ծառայության մասին խոսում վերջին պատերազմում ընկած Արմեն Հարությունյանը։
Տղան պայմանագրային զինծառայող էր, Վարդենիսի զորամասերից մեկում էր ծառայում։ Ժամկետային ծառայությունից հետո՝ Արցախի ու հայրենի հողի ամեն կտորի հանդեպ սերը սրտում, որոշել էր՝ ռազմական ուղին է շարունակելու։
«Շատ նվիրված էր ծառայությանը, երբեք չէր դժգոհում։ Միշտ ասում էր, որ բանակն իր իսկական, մեծ սերն է»,- MediaHub.am-ի հետ զրույցում պատմում է Արմենի մանկության ընկերը՝ Անանիկ Սաֆարյանը։
Արմեն Հարությունյանը զոհվել է սեպտեմբերի 13-ին։ Լուրն ընտանիքն առել է տղայի մահից օրեր անց։ «Հենց այն դիրքում է զոհվել, որը պահում էր 44-օրյայի ժամանակ»,- ասաց Անանիկը։